Ջերմադադար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջերմադադար, մթնոլորտի շերտ, որը ջերմոլորտից վեր է գտնվում։ Իսկ նրա վերևում գտնվում է էկզոլորտը։ Բարձրությունը տատանվում է մոտ 400-ից 800 կիլոմետրերի միջև: Ջերմաստիճանը կազմում է 500-2000 Կ, որը կախված է օրի և արևային ակտիվության ժամանակից: Հյուսիսային լայնություններում, երբ տեղի են ունենում պոլարային լույսերը և մագնիսական փոթորիկները, ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 3000 Կ[1]: Հարավային ատլանտյան անոմալիայի տեղերում մագնիտոլորտի մի մասը կարող է ընկնել այս շերտից ներքև։
Չնայած այս շերտի գոյությանը, մթնոլորտային ճնշումը այս տարածքում այնքան ցածր է, որ Երկրի ուղեծրում պտտվող արհեստական մարմինները, որոնք պտտվում են իրենց ուղեծրերով այս շերտից ներքև մթնոլորտի հետ շփումից չեն տաքանում, սակայն միևնույն է նրանց ուղեծրերը աստիճանաբար իջնում են։ ՄՏԿ-ը և Սոյուզ տիեզերանավերը պտտվում են Երկրի շուրջ այս շերտից ներքև ընկած ուղեծրերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ю. И. Гальперин Верхняя атмосфера // Физика космоса. Маленькая энциклопедия / под ред. Р. А. Сюняева. — 2-е издание, переработанное и дополненное. — М.: СОВЕТСКАЯ ЭНЦИКЛОПЕДИЯ, 1986. — С. 156—158. — 783 с.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերմադադար» հոդվածին։ |
|