Ջենյուարի Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենյուարի Ջոնս
Ծննդյան թիվ՝հունվարի 5, 1978(1978-01-05)[1][2] (46 տարեկան)
Ծննդավայր՝Sioux Falls
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0005064

Ջենյուարի Քրիստեն Ջոնս (անգլ.՝ January Kristen Jones, հունվարի 5, 1978(1978-01-05)[1][2], Sioux Falls), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենյուարի Քրիստեն Ջոնսը ծնվել է 1978 թվականի հունվարի 5-ին, Հարավային Դակոտայի Սու Ֆոլս քաղաքում։ Ծնողները նրան այդպես են անվանել Ժակլին Սյուզանի «Once Is Not Enough» վեպի հերոսուհի Ջենյուարի Ուեյնի պատվին։ Սու Ֆոլսի Roosevelt High School դպրոցը ավարտելուց հետո սկսել է իր մոդելային կարիերան։ Երկար ժամանակ եղել է «Abercrombie & Fitch» ապրանքանիշի դեմքը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Ջենյուարին նկարահանվել է «Կանանց հասարակություն» հեռուստաֆիլմում։ Առավել հայտնի է դարձել «Խելագարներ» հեռուստասերիալի դերի շնորհիվ, որում նկարահանվել է 2007-2015 թվականներին։ 2009 թվականի ապրիլից Ջենյուարի Ջոնսը «Oceana» խոշորագույն օվկիանոսային ընկերության խոսնակն է, որը պայքարում է շնաձկների անհետացող տեսակների համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 13-ին ունեցել է որդի, որին անվանել է Քսանդեր Ջեյն Ջոնս[3]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականին «Maxim» ամսագիրը Ջենյուարիին ընդգրկել է «100 ամենագեղեցիկ կանանց» ցանկում[4]։
  • 2009 թվականին «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն կանացի դեր դրամա հեռուստասերիալում» անվանակարգում «Խելագարներ» սերիալի համար։
  • 2010 թվականին «Ոսկե գլոբուս» մրցանակ «Լավագույն կանացի դեր դրամա հեռուստատեսային սերիալում» անվանակարգում «Խելագարներ» սերիալի համար։
  • 2010 թվականին «Էմմի» մրցանակ «Լավագույն կանացի դեր դրամատիկ սերիալում» անվանակարգում «Խելագարներ» սերիալի համար։
  • 2010 թվականին «Սպուտնիկ» մրցանակ «Լավագույն կանացի դեր դրամա հեռուստասերիալում» անվանակարգում «Խելագարներ» սերիալի համար։
  • 3 անվանակարգ (2008, 2011, 2016) և 2 մրցանակ (2009, 2010) «ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա» «Լավագույն դերասանական կազմ դրամատիկ սերիալում» «Խելագարներ» սերիալի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. «January Jones Son Born» September 15, 2011, People Magazine. Retrieved on September 15, 2011
  4. «January Jones». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենյուարի Ջոնս» հոդվածին։