Ջենկառլոս Կանելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենկառլոս Կանելա
Ջենկառլոս_Կանելա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Jencarlos Canela
Ի ծնե անունՋենկառլոս Կանելա
Ծնվել էապրիլի 21, 1988 (35 տարեկան)
Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
ԵրկիրԱՄՆ
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգիչ, դերասան
Գործիքներվոկալ
Գործունեություն2007-ից
ԼեյբլUniversal Music Group
ԿրթությունNew World School of the Arts?
Պարգևներ
Կայքjencarloscanela.com
 Jencarlos Canela Վիքիպահեստում

Ջենկառլոս Կանելա (ապրիլի 21, 1988(1988-04-21), Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկյան հայտնի երգերի հեղինակ, երգիչ և դերասան։ Ծնվել է Մայամիում, Ֆլորիդա։ Ծնողներն են Լիսետ և Հերիբերտո Կանելաները[1][2]։

Դերասան Ջեյսոն Կանելայի ավագ եղբայրն է[3]։

Առավել հայտնի է դարձել մի շարք հեռուստասերիալներում իր դերերի շնորհիվ։ Նրա ամենահայտնի դերերից մեկն էր 2009-2010 թվականներին նկարահանված «Mas sabe el Diablo» (հայերեն՝ Մեղավոր հրեշտակը) հեռուստասերիալում Անխել Սալվադոչի կերպարը։ Գլխավոր դերերում էին նաև Գաբի Էսպինոն և Միգել Վարոնին[4]։

2011 թվականին սկսվեցին «Mi Corazón Insiste», ({{lang-hy|Սիրահար Սիրտը) հեռուստանովելի նկարահանումները։ Գլխավոր դերերում՝ Ջենկառլոս Կանելա և Կառմեն Վիլյալոբոս։

Նրա հաջորդ հեռուստասերիալը 2013 թվականին նկարահանված «Pasión Prohibida» ({{lang-hy|Արգելված կիրք) հեռուստասերիալն էր։ Գլխավոր դերերում` Ջենկառլոս Կանելա և Մոնիկա Սպիր։

Բացի իր դերերից նա նաև հայտնի է որպես երգիչ։ Նրա վերջին «Jen» ալբոմը թողարկվեց 2014 թվականի մայիսի 6-ին[5][6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերին Կանելան և Գաբի Էսպինոն հաստատեցին իրենց հանդիպման լուրերը և հայտարարեցին, որ սպասում են իրենց առաջին համատեղ երեխային՝ Նիկոլաս Կանելա Էսպինոյին։ Երեխայի կնքահայրն ու կնքամայրն էին Քրիտինա Սարալեգին և Պիտբուլը։ Երեխան ծնվեց 2012 թվականի փետրվարի 12-ին[7][8]։

2014 թվականի օգոստոսի 26-ին Կանելան և Էսպինոն հայտարարեցին իրենց բաժանության մասին[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jencarlos Canela: "Percibo el éxito, por mis logros como ser humano"». venezuelaaldia.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  2. «Jencarlos Canela nos presenta a su papá, Heriberto (FOTO)». huffingtonpost.com. 2013 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  3. «Jencarlos Canela apoya a su hermano Jason». blogspot.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  4. «"Mas sabe el Diablo" comienza producción». ocexcelsior.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  5. «Jencarlos Canela lanza nuevo disco». elnuevoherald.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  6. «Jencarlos Canela enfocado en nuevo disco». elcaribe.com.
  7. «Jencarlos Canela y Gaby Espino: "Sí, estamos embarazados"». PeopleenEspanol.com. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  8. «Nace hijo de Gaby Espino y Jencarlos Canela». PeopleenEspanol.com. 2012 թ․ փետրվարի 12. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  9. «Jencarlos Canela Musician/Band». facebook.com.
  10. «Gaby Espino Actor/Director». facebook.com.