Մոնիկա Սպիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնիկա Սպիր
Ծնվել էհոկտեմբերի 1, 1984(1984-10-01)
ԾննդավայրՄարակայբո, Zulia, Վենեսուելա
Մահացել էհունվարի 6, 2014(2014-01-06)[1] (29 տարեկան)
Մահվան վայրԷլ Սալվադոր
ԳերեզմանEast Cemetery
ՔաղաքացիությունՎենեսուելա
Մայրենի լեզուիսպաներեն և անգլերեն
ԿրթությունՖլորիդայի Կենտրոնական համալսարան
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
ԱմուսինThomas Henry Berry?
ԵրեխաներMaya Berry Spear?

Մոնիկա Սպիր Մութզ (հոկտեմբերի 1, 1984(1984-10-01), Մարակայբո, Zulia, Վենեսուելա - հունվարի 6, 2014(2014-01-06)[1], Էլ Սալվադոր), վենեսուելացի դերասանուհի, մոդել, Միսս Վենեսուելա 2004։ Մասնակցել է նաև Վենեսուելա Միսս Տիեզերք 2005-ին, որտեղ գրավել է 4-րդ տեղը։

Նրա շքեղությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Վենեսուելա 2004 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Վենեսուելա 2004 դիմակահանդեսի ժամանակ Սպիրը հաղթել է ազգային թագը և ներկայացրել է Վենեսուելան, Միսս Տիեզերք 2005-ին։ [2]

Միսս Տիեզերք 2005 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրը ընդգրկվել է Top 5ում գիշերային զգեստի և լողազգեստի մրցույթից հետո։ Սակայն վերջնական հարցման փուլի ժամանակ նա սայթաքում է՝ պատասխանելով հարցերին։ Թագը տրվում է Միսս Մեքսիկային՝ Լաուրա Էլիզոնդոին։ Սպիրը գրավում է 4-րդ հորիզոնականը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրի մոր ընտանիքը գաղթել է Գերմանիայից, հոր ընտանիքը ունի անգլիական ծագում[3]։

2000 թվականին տեղափոխվում է Օռլանդո, Ֆլորիդա նահանգ։ Հայր՝ Ռաֆաելը, Siemens Westinghouse նախագծի ինժեներ է։ Նախքան «հինգերորդ տիեզերքի գեղեցկուհի» Սպիրը ստացել է բակալավրի աստիճան Կենտրոնական Ֆլորիդայի Համալսարանի թատրոնում։ Վերադառնալով Վենեսուելա՝ մասնակցել է ազգային դիմակահանդեսին։ Մասնակցելով «Միսս Վենեսուելա»ին` նա ստացել է հայտնիություն տիտղոսը։

Սպիրը ամուսնացել է Բրիտանական գործարար Թովմաս Հենրի Բերրի հետ 2008 թվականին հունվարին։ Նրանք ունեցել են աղջիկ երեխա [4]: Զույգն ամուսնալուծվել է 2012 թվականին։

Սպիրը ազատ տիրապետել է իսպաներենին, անգլերենին, ֆրանսերենին։

Մասնագիտական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաձևության ասպարեզում ընդգրկվելուց հետո Սպիրը դարձավ առավել հայտնի դերասանուհի Վենեսուելայում։ Հեռուստասերիալներում խաղաց գլխավոր դերեր։ Նրա առաջին հեռուստասերիալը եղել է RCTV հեռուստաալիքով «Իմ առաջին զարմիկը», որը հաջողություն ունեցավ Վենեսուելայում և Հարավային Ամերիկայի այլ երկրներում։

2010 թվականին Սպիրը մասնակցել է Վենեվիսիոն ալիքի «Հրաշալի կինը» հեռուստասերիալում»։ Նա ստացել է դեր «Վայրի ծաղիկը» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է նաև Հայաստանում։ Ապրել է Մայամիում, աշխատել Տելեմունդոյում[5]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 6-ին, Սպիրը այցելում է իր ծննդավայր՝ Վենեսուելա, անցկացնելու արձակուրդը իր նախկին ամուսնու և իրենց 5-ամյա դստեր հետ։ Կարաբոբոյի մայրուղում նրանց մեքենան անսարք է դառնում և օգնության կարիք է լինում, մայրուղում կողոպտիչների կողմից Սպիրը և նրա նախկին ամուսինը սպանվում են, իսկ աղջկա ոտքին կրակում և վնասում են[6][7]։ Ոստիկանությունը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 9-ին կամ 10-ին և գողերը փորձել են կողոպտել նրանց։ Մահվան վայրը եղել է Պուերտո Կաբելյոն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Նախագիծ[8] Դեր Նշում
2006 Արհամարհանք Թամարա Կամպոս Երկրորդական դեր
2007 Իմ զարմիկ Սիելան[9] Գրասիելա Զամբրանո Գլխավոր

դեր

2009 Լուսնի փողոց, արևի փողոց Մարիա Էսպերանզա Ռոդրիգեզ Գլխավոր

դեր

2010 Թույլ տվե բացատրել, երկինքը Վիոլետտ

Ռոբլես

Հատուկ

դեր

2010–11 Հրաշալի

Կինը

Միկաելա

Գոմեզ

Գլխավոր

դեր

2011–12 Վայրի

Ծաղիկը

Ամանդա

Մոնտեվերդե

Գլխավոր

դեր

2013 Արգելված

Կիրք
[10]

Բլանկա

Սանտիյանա

Գլխավոր

Դեր

Մրցանակներ եւ նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի մրցանակ կատեգորիա աշխատանք արդյունք
2007 Premios 2 de Oro[11][12] Նոր դերասան

այս տարի

արհամարհանք լավ
2008 El Galardón del Universo del Espectáculo[13] Լավագույն

երիտասարդ
առաջատար

Իմ զարմիկ

Սիելան

լավ
2013 Premios Tu Mundo[14][15] Սիրված

դերասանուհի

Արգելված

Կիրք

լավ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. «Gala de la Belleza 2004» (Spanish). Bellezavenezolana.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Mónica Spear fue asesinada en vía Pto. Cabello-Valencia». El Telégrafo (Spanish). Quito. 2014 թ․ հունվարի 8. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին. ««Aunque físicamente era de tez canela, Mónica era hija de un descendiente inglés y una alemana (Rafael Spear e Ingeborg Mootz).» Translation: Although physically (she) was swarthy, Mónica was the daughter of an English descendant and a German (Rafael Spear and Ingeborg Mootz).»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Curtis, Henry Pierson (2014 թ․ հունվարի 7). «Mónica Spear: UCF grad, former Miss Venezuela killed by armed robbers in Venezuela». Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  5. «Monica Spear Dead». The Huffington Post. 2014 թ․ հունվարի 7. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  6. Sandra Guerrero/Tibisay Romero. «Asesinados la actriz Mónica Spear y su pareja» (Spanish). El-nacional.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Staff. «Matan a balazos durante un asalto a una ex Miss Venezuela» (Spanish). Clarin.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Biografía de Mónica Spear (Fotos)». Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  9. «Mónica Spear: La "Prima Ciela" de Venezuela (Fotos)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  10. «Jencarlos Canela y Mónica Spear protagonizan "Pasión Prohibida"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  11. «El 2 De Oro Minuto A Minuto...». zetaboards.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  12. «Ganadores del "2 de Oro" celebraron con humor y música». Magazine Venezuela. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  13. «Mi Prima Ciela" fue seleccionada como la Mejor Telenovela - Magazine Venezuela». Magazine Venezuela. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  14. «Listado completo de finalistas Premios Tu Mundo 2013» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Premios Tu Mundo 2013: lista de ganadores (fotos)». Huffington Post (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)