Ջենկառլոս Կանելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջենկառլոս Կանելա
Jencarlos Canela.jpg
Ջենկառլոս_Կանելա
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՋենկառլոս Կանելա
Ծնվել էապրիլի 21, 1988 (31 տարեկան)
Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
ԵրկիրԱՄՆ
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգիչ, դերասան
Գործիքներվոկալ
Գործունեություն2007-ից
ԼեյբլUniversal Music Group
ԿրթությունNew World School of the Arts?
ՊարգևներPremios Tu Mundo for Favorite Lead Actor?
Կայքjencarloscanela.com
Jencarlos Canela Վիքիպահեստում

Ջենկառլոս Կանելա (ապրիլի 21, 1988(1988-04-21), Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկյան հայտնի երգերի հեղինակ, երգիչ և դերասան։ Ծնվել է Մայամիում, Ֆլորիդա: Ծնողներն են Լիսետ և Հերիբերտո Կանելաները[1][2]:

Դերասան Ջեյսոն Կանելայի ավագ եղբայրն է[3]:

Առավել հայտնի է դարձել մի շարք հեռուստասերիալներում իր դերերի շնորհիվ։ Նրա ամենահայտնի դերերից մեկն էր 2009-2010 թվականներին նկարահանված «Mas sabe el Diablo» (հայ․՝ Մեղավոր հրեշտակը) հեռուստասերիալում Անխել Սալվադոչի կերպարը: Գլխավոր դերերում էին նաև Գաբի Էսպինոն և Միգել Վարոնին[4]:

2011 թվականին սկսվեցին «Mi Corazón Insiste», ({{lang-hy|Սիրահար Սիրտը) հեռուստանովելի նկարահանումները։ Գլխավոր դերերում՝ Ջենկառլոս Կանելա և Կառմեն Վիլյալոբոս։

Նրա հաջորդ հեռուստասերիալը 2013 թվականին նկարահանված «Pasión Prohibida» ({{lang-hy|Արգելված կիրք) հեռուստասերիալն էր: Գլխավոր դերերում` Ջենկառլոս Կանելա և Մոնիկա Սպիր։

Բացի իր դերերից նա նաև հայտնի է որպես երգիչ։ Նրա վերջին «Jen» ալբոմը թողարկվեց 2014 թվականի մայիսի 6-ին[5][6]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերին Կանելան և Գաբի Էսպինոն հաստատեցին իրենց հանդիպման լուրերը և հայտարարեցին, որ սպասում են իրենց առաջին համատեղ երեխային՝ Նիկոլաս Կանելա Էսպինոյին։ Երեխայի կնքահայրն ու կնքամայրն էին Քրիտինա Սարալեգին և Պիտբուլը։ Երեխան ծնվեց 2012 թվականի փետրվարի 12-ին[7][8]:

2014 թվականի օգոստոսի 26-ին Կանելան և Էսպինոն հայտարարեցին իրենց բաժանության մասին[9][10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jencarlos Canela: "Percibo el éxito, por mis logros como ser humano"»։ venezuelaaldia.com 
  2. «Jencarlos Canela nos presenta a su papá, Heriberto (FOTO)»։ huffingtonpost.com։ հունվարի 18, 2013 
  3. «Jencarlos Canela apoya a su hermano Jason»։ blogspot.com 
  4. «"Mas sabe el Diablo" comienza producción»։ ocexcelsior.com 
  5. «Jencarlos Canela lanza nuevo disco»։ elnuevoherald.com 
  6. «Jencarlos Canela enfocado en nuevo disco»։ elcaribe.com 
  7. «Jencarlos Canela y Gaby Espino: "Sí, estamos embarazados"»։ PeopleenEspanol.com։ Վերցված է 2012-03-09 
  8. «Nace hijo de Gaby Espino y Jencarlos Canela»։ PeopleenEspanol.com։ փետրվարի 12, 2012։ Վերցված է օգոստոսի 30, 2014 
  9. «Jencarlos Canela Musician/Band»։ facebook.com 
  10. «Gaby Espino Actor/Director»։ facebook.com