Jump to content

Ջեյմս Դիբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Դիբլ
Ծնվել էփետրվարի 4, 1923(1923-02-04)
ԾննդավայրNewtown
Մահացել էդեկտեմբերի 13, 2010(2010-12-13)[1] (87 տարեկան)
Մահվան վայրNarrabeen
ԳերեզմանՆոր Հարավային Ուելս
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունCasimir Catholic College?
Մասնագիտությունհաղորդավար
Գործունեություն1946–1983
Պարգևներ և
մրցանակներ

Ջեյմս Էդվարդ Դիբլ (անգլ.՝ James Dibble, փետրվարի 4, 1923(1923-02-04), Newtown - դեկտեմբերի 13, 2010(2010-12-13)[1], Narrabeen), ավստրալիացի հեռուստատեսային հաղորդավար, որն առավել հայտնի է եղել որպես Ավստրալիայի հեռարձակող կորպորացիայի (ABC) Սիդնեյի նորությունների հաղորդավար։ 27 տարի շարունակ՝ 1956 թվականի նոյեմբերի 5-ից սկսած մինչև իր 1983 թվականի հունիսի 10-ին թոշակի անցնելը, ամեն երկուշաբթիից ուրբաթ վարել է հաղորդումը։

Դիբլը ծնվել է 1923 թվականի փետրվարին[3] Նյութաունում, Նոր Հարավային Ուելս նահանգում[4]։ Միացել է ABC-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Կարիերան սկսել է հաշիվների վարչությունում։ Նրա ձայնը շուտով ուշադրություն է գրավել, և Կանբերայում նա ստացել է առաջին ABC աշխատանքը որպես ռադիոհաղորդավար[5]։

Դիբլը առավել հայտնի է եղել որպես ABC-TV-ի ավագ լրատու՝ սկսած 1956 թվականի նոյեմբերի 5-ին Սիդնեյի առաջին ABN-2 հեռուստատեսային տեղեկագրով։ Նա հայտնել է այդ շրջանի ամենամեծ նորությունները, ներառյալ սովետական միջամտությունը Հունգարիայի հեղափոխությանը (նրա առաջին տեղեկագրում. Հունգարիայում իրադարձությունները հանգեցրին ABC-TV լրատվական ծառայության պլանավորված մեկնարկի), Ջոն Ֆ. Քենեդու սպանությունը (1963), վարչապետ Հարոլդ Հոլտի անհետացումը (1967), Ապոլոն 11-ով Լուսնի վրա վայրէջք կատարելը (1969), Կիկլոն Թրեյսիի կողմից Դարվինի ոչնչացումը և Ուայթլամի կառավարության պաշտոնանկությունը (1975)[4]։

Հայտնվել է «ABC-TV» կատակերգական սերիալի դրվագներում, «Մեր մարդը Կանբերայում և մեր մարդը ընկերությունում»-ի դրվագներում։ Դիբլը նաև ձայնային աշխատանք է կատարել բազմաթիվ լրահոսերի, վավերագրական ֆիլմերի և կրթական ֆիլմերի համար։

Գրեթե 30 տարի անցկացնելով ABC-ում` կարիերան ավարվել է 1983 թվականին, երբ նա կենսաթոշակի է անցել։ Նրա վերջին հեռարձակումն է եղել այդ տարվա հունիսի 10-ին[4]։ Այնուամենայնիվ, 1992 թվականին նա վերադարձել է՝ կարդալով երեկոյան 8-ի ռադիոյի նորությունները` ABC ռադիոյի 60-ամյակը նշելու հեռարձակման համար։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիբլը Ռոլանդ և Վերա Դիբլերի որդին էր։ Հաճախել է Մարիքվիլում գտնվող դպրոցը` Սուրբ Բրիգիդի նախակրթարանում, ապա` Դե Լա Սալե քոլեջում։ Նա Խաղաղ օվկիանոսում ծառայել է Ավստրալիական թագավորական օդուժի հետ Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ որպես հեռագիր[4]։

Դիբլբը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել, բայց նկարագրվում է որպես ընտանիքի վրա հիմնված տղամարդ[5] :

Եղել է Գործընկերների աջակցման հիմնադրամի նախագահ, «Վարինգահա Ռոտարի» ակումբի նախագահ և Ռոտարի միջազգային շրջանի 9680 հանրային կապերի հանձնաժողովի անդամ։

Դիբլը 1972 թվականի հունվարի 1-ին նշանակվել է Բրիտանական կայսրության շքանշանի անդամ (MBE)՝ լրատվամիջոցներին մատուցած ծառայությունների համար[6], և Ավստրալիայի շքանշանի անդամ 1989 թվականի հունվարի 26-ին՝ համայնքային և լրատվամիջոցների ծառայությունների համար[7]։ Նա 2001-ին պարգևատրվել է հարյուրամյա մեդալով[8] :

Նա Ավստրալիայում ավելի լավ, լսելի ու պարզ խոսք ունցողների մրցանակաբաշխության առաջին հաղթողն էր (1967 թվական)։ Նա նաև ստացել է «Մաքուր խոսք» մրցանակներ 1968 և 1981 թվականներին[5][9]։

Դիբլը մահացել է քաղցկեղից, Սիդնեյում, 2010 թվականի դեկտեմբերի 13-ին, 87 տարեկան հասակում[4][4] [5] [10] [10]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.abc.net.au/news/stories/2010/12/13/3092176.htm
  2. 2,0 2,1 2,2 Australian Honours Search Facility
  3. Sydney Morning Herald: Tributes and Celebrations Արխիվացված 6 Հուլիս 2011 Wayback Machine
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «James Dibble dead at 87». ABC News. 2010 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 "ABC newsreader Dibble dies" Արխիվացված 16 Դեկտեմբեր 2010 Wayback Machine. Yahoo7, 13 December 2010, Retrieved 13 December 2010
  6. «It's an Honour - Honours - Search Australian Honours». www.itsanhonour.gov.au (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին. «MBE»
  7. «It's an Honour - Honours - Search Australian Honours». www.itsanhonour.gov.au (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին. «AM»
  8. «It's an Honour - Honours - Search Australian Honours». www.itsanhonour.gov.au (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին. «Centenary Medal»
  9. "Clear Speech Award Winners" Արխիվացված 2011-02-24 Wayback Machine. Better Hearing Australia-Sydney Branch, betterhearingsydney.org.au, Retrieved 14 December 2010
  10. 10,0 10,1 «James Dibble dies at 87». The Spy Report. Media Spy. 2010 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]