Ջեյմս Դիբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Դիբլ
Ծնվել էփետրվարի 4, 1923(1923-02-04)
ԾննդավայրՆյութաուն, Նոր Հարավային Ուելս (նահանգ), Ավստրալիա
Մահացել էդեկտեմբերի 13, 2010(2010-12-13)[1] (87 տարեկան)
Մահվան վայրNarrabeen
ԳերեզմանՆոր Հարավային Ուելս
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտությունհաղորդավար
Գործունեություն1946–1983
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ[2] Հարյուրամյակի մեդալ[2] և Ավստրալիայի շքանշանակակիր[2]

Ջեյմս Էդվարդ Դիբլ (անգլ.՝ James Dibble, փետրվարի 4, 1923(1923-02-04), Newtown - դեկտեմբերի 13, 2010(2010-12-13)[1], Narrabeen), ավստրալացի հեռուստատեսային հաղորդավար, որն առավել հայտնի է եղել որպես Ավստրալիայի հեռարձակող կորպորացիայի (ABC) Սիդնեյի նորությունների հաղորդավար։ 27 տարի շարունակ՝ 1956 թվականի նոյեմբերի 5-ից սկսած մինչև իր 1983 թվականի հունիսի 10-ին թոշակի անցնելը, ամեն երկուշաբթիից ուրբաթ վարել է հաղորդումը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիբլը ծնվել է 1923 թվականի փետրվարին[3] Նյութաունում, Նոր Հարավային Ուելս նահանգում[4]։ Միացել է ABC-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Կարիերան սկսել է հաշիվների վարչությունում։ Նրա ձայնը շուտով ուշադրություն է գրավել, և Կանբերայում նա ստացել է առաջին ABC աշխատանքը որպես ռադիոհաղորդավար[5]։

Դիբլը առավել հայտնի է եղել որպես ABC-TV-ի ավագ լրատու՝ սկսած 1956 թվականի նոյեմբերի 5-ին Սիդնեյի առաջին ABN-2 հեռուստատեսային տեղեկագրով։ Նա հայտնել է այդ շրջանի ամենամեծ նորությունները, ներառյալ սովետական միջամտությունը Հունգարիայի հեղափոխությանը (նրա առաջին տեղեկագրում. Հունգարիայում իրադարձությունները հանգեցրին ABC-TV լրատվական ծառայության պլանավորված մեկնարկի), Ջոն Ֆ. Քենեդու սպանությունը (1963), վարչապետ Հարոլդ Հոլտի անհետացումը (1967), Ապոլոն 11-ով Լուսնի վրա վայրէջք կատարելը (1969), Կիկլոն Թրեյսիի կողմից Դարվինի ոչնչացումը և Ուայթլամի կառավարության պաշտոնանկությունը (1975)[4]։

Հայտնվել է «ABC-TV» կատակերգական սերիալի դրվագներում, «Մեր մարդը Կանբերայում և մեր մարդը ընկերությունում»-ի դրվագներում։ Դիբլը նաև ձայնային աշխատանք է կատարել բազմաթիվ լրահոսերի, վավերագրական ֆիլմերի և կրթական ֆիլմերի համար։

Գրեթե 30 տարի անցկացնելով ABC-ում` կարիերան ավարվել է 1983 թվականին, երբ նա կենսաթոշակի է անցել։ Նրա վերջին հեռարձակումն է եղել այդ տարվա հունիսի 10-ին[4]։ Այնուամենայնիվ, 1992 թվականին նա վերադարձել է՝ կարդալով երեկոյան 8-ի ռադիոյի նորությունները` ABC ռադիոյի 60-ամյակը նշելու հեռարձակման համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիբլը Ռոլանդ և Վերա Դիբլերի որդին էր։ Հաճախել է Մարիքվիլում գտնվող դպրոցը` Սուրբ Բրիգիդի նախակրթարանում, ապա` Դե Լա Սալե քոլեջում։ Նա Խաղաղ օվկիանոսում ծառայել է Ավստրալական թագավորական օդուժի հետ Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ որպես հեռագիր[4]։

Դիբլբը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել, բայց նկարագրվում է որպես ընտանիքի վրա հիմնված տղամարդ[5] :

Եղել է Գործընկերների աջակցման հիմնադրամի նախագահ, «Վարինգահա Ռոտարի» ակումբի նախագահ և Ռոտարի միջազգային շրջանի 9680 հանրային կապերի հանձնաժողովի անդամ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիբլը 1972 թվականի հունվարի 1-ին նշանակվել է Բրիտանական կայսրության շքանշանի անդամ (MBE)՝ լրատվամիջոցներին մատուցած ծառայությունների համար[6], և Ավստրալիայի շքանշանի անդամ 1989 թվականի հունվարի 26-ին՝ համայնքային և լրատվամիջոցների ծառայությունների համար[7]։ Նա 2001-ին պարգևատրվել է հարյուրամյա մեդալով[8] :

Նա Ավստրալիայում ավելի լավ, լսելի ու պարզ խոսք ունցողների մրցանակաբաշխության առաջին հաղթողն էր (1967 թվական)։ Նա նաև ստացել է «Մաքուր խոսք» մրցանակներ 1968 և 1981 թվականներին[5][9]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիբլը մահացել է քաղցկեղից, Սիդնեյում, 2010 թվականի դեկտեմբերի 13-ին, 87 տարեկան հասակում[4][10] [4] [10] [5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.abc.net.au/news/stories/2010/12/13/3092176.htm
  2. 2,0 2,1 2,2 Australian Honours Search Facility
  3. Sydney Morning Herald: Tributes and Celebrations Archived 6 July 2011 at the Wayback Machine.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «James Dibble dead at 87»։ ABC News։ 13 December 2010։ Վերցված է 13 December 2010 
  5. 5,0 5,1 5,2 5,3 "ABC newsreader Dibble dies" Archived 16 December 2010 at the Wayback Machine.. Yahoo7, 13 December 2010, Retrieved 13 December 2010
  6. «It's an Honour - Honours - Search Australian Honours»։ www.itsanhonour.gov.au (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-17-ին։ Վերցված է 2018-08-16։ «MBE» 
  7. «It's an Honour - Honours - Search Australian Honours»։ www.itsanhonour.gov.au (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-17-ին։ Վերցված է 2018-08-16։ «AM» 
  8. «It's an Honour - Honours - Search Australian Honours»։ www.itsanhonour.gov.au (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-17-ին։ Վերցված է 2018-08-16։ «Centenary Medal» 
  9. "Clear Speech Award Winners". Better Hearing Australia-Sydney Branch, betterhearingsydney.org.au, Retrieved 14 December 2010
  10. 10,0 10,1 «James Dibble dies at 87»։ The Spy Report (Media Spy)։ 13 December 2010։ Արխիվացված է օրիգինալից 18 December 2010-ին։ Վերցված է 13 December 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]