Ջանեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ջանեթ
ԵրկիրԱլժիր Ալժիր
Մակերես57 460 կմ²
ԲԾՄ1035 մետր
Բնակչություն14 655 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ33100
Ջանեթ (Ալժիր)##
Ջանեթ (Ալժիր)

Ջանեթ (արաբ․՝ جانت‎‎), քաղաք և համայնք Ալժիրի հարավ-արևելքում՝ Իլիզի վիլայեթում։ Ջանեթ շրջանի վարչական կենտրոնն է։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է վիլայեթի հարավում՝ Տասսիլին Աջջեր սարահարթի հարավային մասում, երկրի մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 1470 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 1053 մետր[2]։

Ջանեթ համայնքը սահմանակից է Իլիզի և Բորջ էլ Հուաս համայնքներին, ինչպես նաև Լիբիայի և Նիգերի տարածքներին։ Նրա տարածքը կազմում է 57,460 կմ²։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման բնութագրվում է որպես անապատային կլիմա (BWh՝ ըստ Կյուպպենի դասակարգման)։ Տարվա ընթացքում գործնականում տեղումներ չեն լինում (միջին տարեկան քանակը 18 մմ է)։ Միջին տարեկան ջերմաստիճանը 23,4 °C է։ Ամենացուրտ ամսում (հունվար) միջին ջերմաստիճանը 12,4 °C է, ամենատաք ամսին՝ հունիսին՝ 31,6 °C[3]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ համայնքի բնակչությունը կազմում էր 14 655 մարդ։ Տղամարդիկ կազմել են ընդհանուր բնակչության 53,7 %-ը, կանայք` համապատասխանաբար 46,3 %-ը[4]։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 85,6 %։ Տղամարդկանց գրագիտության մակարդակը կազմել է 92,1 %, կանանց մոտ` 78 %[5]։ Ջանեթի բնակիչների 4,1 %-ն ունեցել է բարձրագույն կրթություն, 19,8 %-ը` միջնակարգ կրթություն[6]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հարավային կողմով անցնում է N3 ազգային մայրուղին։ Գործում է համանուն օդանավակայանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Djanet (Commune, Illizi, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location
  2. «Djanet» (անգլերեն). GeoNames.
  3. «Climate: Djanet» (անգլերեն). Climate-Data.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  4. «Population résidente des ménages ordinaires et collectifs (MOC) selon la commune de résidence et le sexe et le taux d'accroissement (1998-2008)» (PDF) (ֆրանսերեն). Office national des statistiques.
  5. «Taux d'analphabétisme et taux d'alphabétisation de la population âgée de 15 ans et plus, selon le sexe et la commune de résidence » (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Structure relative de la population résidente des ménages ordinaires et collectifs âgée de 6 ans et plus selon le niveau d'instruction et la commune de résidence» (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանեթ» հոդվածին։