Ջանեթ
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 57 460 կմ² | |
ԲԾՄ | 1035 մետր | |
Բնակչություն | 14 655 մարդ (2008)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային ինդեքսներ | 33100 | |
| ||
Ջանեթ (արաբ․՝ جانت), քաղաք և համայնք Ալժիրի հարավ-արևելքում՝ Իլիզի վիլայեթում: Ջանեթ շրջանի վարչական կենտրոնն է:
Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է վիլայեթի հարավում՝ Տասսիլին Աջջեր սարահարթի հարավային մասում, երկրի մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 1470 կիլոմետր դեպի հարավ-արևելք: Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 1053 մետր[2]:
Ջանեթ համայնքը սահմանակից է Իլիզի և Բորջ էլ Հուաս համայնքներին, ինչպես նաև Լիբիայի և Նիգերի տարածքներին: Նրա տարածքը կազմում է 57,460 կմ²:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կլիման բնութագրվում է որպես անապատային կլիմա (BWh՝ ըստ Կյուպպենի դասակարգման): Տարվա ընթացքում գործնականում տեղումներ չեն լինում (միջին տարեկան քանակը 18 մմ է): Միջին տարեկան ջերմաստիճանը 23,4 °C է: Ամենացուրտ ամսում (հունվար) միջին ջերմաստիճանը 12,4 °C է, ամենատաք ամսին՝ հունիսին՝ 31,6 ° C[3]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ համայնքի բնակչությունը կազմում էր 14 655 մարդ: Տղամարդիկ կազմել են ընդհանուր բնակչության 53,7 %-ը, կանայք` համապատասխանաբար 46,3 %-ը[4]: Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 85,6 %: Տղամարդկանց գրագիտության մակարդակը կազմել է 92,1 %, կանանց մոտ` 78 %[5]: Ջանեթի բնակիչների 4,1 %-ն ունեցել է բարձրագույն կրթություն, 19,8 %-ը` միջնակարգ կրթություն[6]:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի հարավային կողմով անցնում է N3 ազգային մայրուղին: Գործում է համանուն օդանավակայանը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Djanet (Commune, Illizi, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location
- ↑ «Djanet» (անգլերեն)։ GeoNames
- ↑ «Climate: Djanet» (անգլերեն)։ Climate-Data.org։ Վերցված է 2019-01-24
- ↑ «Population résidente des ménages ordinaires et collectifs (MOC) selon la commune de résidence et le sexe et le taux d'accroissement (1998-2008)» (ֆրանսերեն)։ Office national des statistiques
- ↑ «Taux d'analphabétisme et taux d'alphabétisation de la population âgée de 15 ans et plus, selon le sexe et la commune de résidence .» (ֆրանսերեն)։ Office National des Statistiques Algérie։ Վերցված է 1 July 2013
- ↑ «Structure relative de la population résidente des ménages ordinaires et collectifs âgée de 6 ans et plus selon le niveau d'instruction et la commune de résidence.» (ֆրանսերեն)։ Office National des Statistiques Algérie։ Վերցված է 1 July 2013
|