Պրոխոդնա
Պրոխոդնա | |
---|---|
Տեսակ | քարանձավ, էքսկուրսիոն անձավ և տեսարժան վայր |
Երկիր | Բուլղարիա |
Վարչատարածք | Karlukovo? և Bosnek? |
Երկարություն | 365 մետր և 10 մետր |
Խորություն | 3 մետր |
Հայտնաբերման տարի | 1962 |
Պրոխոդնա (բուլղար․՝ Проходна), քարանձավ բուլղարիայում։ Այն գտնվում է Ստարա Պլանինայում, Լուկովիտ համայնքում։
Գտնվելու վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոխոդնան կարստային ամենահայտնի քարանձավերից մեկն է։ Այն գտնվում է Լուկովիտ համայնքի Կարլուկովո գյուղում։ Պրոխոդնան ունի ծովի մակարդակից 250 մ բարձրություն։ Քարանձավ հասնելը դժվար չէ, հենց նրա վերևում է Լուկովիտից Կարլուկովո տանող ճանապարհը (գյուղից 2 կմ հեռավորության վրա), ճանապարհ կա նաև Ռումյանցովո գյուղից։
Հայտնաբերում և հետազոտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոխոդնան Բուլղարիայի ամենաերկար քարանձավն է, ունի 365 մ երկարություն և 56 մ բարձրություն մուտքի մոտ[1]։ Ջրի արտահոսքի պատճառով առաջացած էրոզիայից քարանձավի առաստաղին ձևավորվել են երկու գրեթե նույն չափի անցքեր, որոնք նման են աչքերի, այս ֆենոմենն անվանել են «Օկնատա» կամ «Աստծո աչքեր», այն քարանձավին հաղորդում է անկրկնելի տեսք։ Քարանձավի ներքին հատվածն ունի թույլ լուսավորում, իսկ աչքերի մոտ լուսավորությունը ավելի շատ է, անցքերից ներս թափանցող լույսի շնորհիվ։ Այն ավելի տպավորիչ է հատկապես արևոտ եղանակին։
Քարանձավի մաս է կազմում ժայռափոր միջանցքը, որն ուղղված է արևելքից արևմուտք։ Այն ձևավորվել է չորրորդական ժամանակաշրջանում՝ 66-68 մլն տարի առաջ։ Նախկինում քարանձավը լցված է եղել Իսկար գետի ջրերով։ Այժմ գետի մակարդակը քարանձավի հատակից ցածր է։ Այս տարածքին հատուկ՝ կարստային ակտիվ պրոցեսների, սեյսմիկ ակտիվության և գետի ակտիվության արդյունքում քարանձավի միջանցքային հատվածն առանձնացել է, և այժմ քարանձավից առանձին է։ Ըստ կառուցվածքի քարանձավը բաղկացած է բաց շիկավունից մինչև սպիտակ, ամրակազմ, մեծածավալ օրգանական կրաքարից։ Լեռնային ապարների հաստությունը տատանվում է 10-ից մինչև 50 մ[2]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1962 թվին այն հայտարարվել է որպես բնության տեսարժան վայր[3]։
- «Իսկարսկի կիրճ 2008 » երկրաբանական ուսանողական արշավի արդյունքում քարանձավը ճանաչվեց որպես ազգային երկրաբանական նշանակության գեոտոպ, համաձայան Բուլղարիայի երկրաբանական երևույթների գրանցամատյանի և կադաստրի չափորոշիչների[2]։
- Հնագետների կարծիքով հին ժամանակներում քարանձավը կարևոր ծիսական օբյեկտ է եղել տեղացիների համար, որտեղ իրականացվել են տարբեր ծեսեր։ Մարտի 21-ին, երբ գարնանային գիշերահավասար է, կատարվում է պտղաբերության ծես։ Այս օրը արևի ճառագայթներն անցնում են քարայրից ներս, լուսավորելով այն կոնկրետ անկյան տակ։
- Պրոխոդնան մեկն է, այն փոքրաթիվ քարանձավներից, որտեղ անցկացվում են ցատկեր՝ ջամփինգ (անգլ.՝ Bungee jumping)[4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «„Пещерите в България", Алексей Жалов» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 2,0 2,1 «сайт Геоложки феномени на България». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ ПЗ „Пещерата Проходна“(չաշխատող հղում). Посетен на 15 юни 2009.
- ↑ Бънджи скокове Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Journey.bg
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պրոխոդնա կատեգորիայում։ |