Պրոխոդնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոխոդնա
Տեսակքարանձավ, էքսկուրսիոն անձավ և տեսարժան վայր
Երկիր Բուլղարիա
ՎարչատարածքKarlukovo? և Bosnek?
Երկարություն365 մետր և 10 մետր
Խորություն3 մետր
Հայտնաբերման տարի1962
Քարտեզ
Քարտեզ
Երկու աչքի նման անցքեր, քարանձավի առաստաղում
Պրոխոդայի քարանձավում «Աստծո Աչքերի» ձևավորումը
Քարանձավի ամենալայն եւ բարձր մուտքն է
Քարանձավի մուտքերից մեկը

Պրոխոդնա (բուլղար․՝ Проходна), քարանձավ բուլղարիայում։ Այն գտնվում է Ստարա Պլանինայում, Լուկովիտ համայնքում։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոխոդնան կարստային ամենահայտնի քարանձավերից մեկն է։ Այն գտնվում է Լուկովիտ համայնքի Կարլուկովո գյուղում։ Պրոխոդնան ունի ծովի մակարդակից 250 մ բարձրություն։ Քարանձավ հասնելը դժվար չէ, հենց նրա վերևում է Լուկովիտից Կարլուկովո տանող ճանապարհը (գյուղից 2 կմ  հեռավորության վրա), ճանապարհ կա նաև Ռումյանցովո գյուղից։

Հայտնաբերում և հետազոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոխոդնան Բուլղարիայի ամենաերկար քարանձավն է, ունի 365 մ երկարություն և 56 մ բարձրություն մուտքի մոտ[1]։ Ջրի արտահոսքի պատճառով առաջացած էրոզիայից քարանձավի առաստաղին ձևավորվել են երկու գրեթե նույն չափի անցքեր, որոնք նման են աչքերի, այս ֆենոմենն անվանել են «Օկնատա» կամ «Աստծո աչքեր», այն քարանձավին հաղորդում է անկրկնելի տեսք։ Քարանձավի ներքին հատվածն ունի թույլ լուսավորում, իսկ աչքերի մոտ լուսավորությունը ավելի շատ է, անցքերից ներս թափանցող լույսի շնորհիվ։ Այն ավելի տպավորիչ է հատկապես արևոտ եղանակին։

Քարանձավի մաս է կազմում ժայռափոր միջանցքը, որն ուղղված է արևելքից արևմուտք։ Այն ձևավորվել է չորրորդական ժամանակաշրջանում՝ 66-68 մլն տարի առաջ։ Նախկինում քարանձավը լցված է եղել Իսկար գետի ջրերով։ Այժմ գետի մակարդակը քարանձավի հատակից ցածր է։ Այս տարածքին հատուկ՝ կարստային ակտիվ պրոցեսների, սեյսմիկ ակտիվության և գետի ակտիվության արդյունքում քարանձավի միջանցքային հատվածն առանձնացել է, և այժմ քարանձավից առանձին է։ Ըստ կառուցվածքի քարանձավը բաղկացած է բաց շիկավունից մինչև սպիտակ, ամրակազմ, մեծածավալ օրգանական կրաքարից։ Լեռնային ապարների հաստությունը տատանվում է 10-ից մինչև 50 մ[2]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 թվին այն հայտարարվել է որպես բնության տեսարժան վայր[3]։
  • «Իսկարսկի կիրճ 2008 » երկրաբանական ուսանողական արշավի արդյունքում քարանձավը ճանաչվեց որպես ազգային երկրաբանական նշանակության գեոտոպ, համաձայան  Բուլղարիայի երկրաբանական երևույթների գրանցամատյանի և կադաստրի չափորոշիչների[2]։
  • Հնագետների կարծիքով հին ժամանակներում քարանձավը կարևոր ծիսական օբյեկտ է եղել տեղացիների համար, որտեղ իրականացվել են տարբեր ծեսեր։ Մարտի 21-ին, երբ գարնանային գիշերահավասար է, կատարվում է պտղաբերության ծես։ Այս օրը արևի ճառագայթներն անցնում են քարայրից ներս, լուսավորելով այն կոնկրետ անկյան տակ։
  • Պրոխոդնան մեկն է, այն փոքրաթիվ քարանձավներից, որտեղ անցկացվում են ցատկեր՝ ջամփինգ (անգլ.՝ Bungee jumping)[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «„Пещерите в България", Алексей Жалов» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 «сайт Геоложки феномени на България». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. ПЗ „Пещерата Проходна“(չաշխատող հղում). Посетен на 15 юни 2009.
  4. Бънджи скокове Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Journey.bg

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]