Պուերտո Բակերիզո Մորենո
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պուերտո Բակերիզո Մորենո | |||||
իսպ.՝ Puerto Baquerizo Moreno | |||||
| |||||
Երկիր | Էկվադոր | ||||
Համայնք | Գալապագոս և San Cristóbal Canton? | ||||
Մակերես | 3,81 կմ² | ||||
ԲԾՄ | 15 մետր | ||||
Բնակչություն | ▲7290 մարդ (2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Հեռախոսային կոդ | 593 4 | ||||
Փոստային դասիչ | EC200150 | ||||
Պաշտոնական կայք | sancristobalgalapagos.gob.ec | ||||
| |||||
Պուերտո Բակերիզո Մորենո (իսպ.՝ Puerto Baquerizo Moreno), քաղաք Էկվադորում։ Գտնվում է Սան Քրիստոբալ կղզու արևմուտքում, որը Գալապագոսյան կղզիների (Էկվադոր) մաս է կազմում։ Պուերտո Բակերիզո Մորենոն Գալապագոս նահանգի կենտրոնն է, ինչպես նաև նրա երեք կանտոններից մեկը՝ Սան Քրիստոբալը։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով Պուերտո Բակերիզո Մորենո քաղաքի բնակչությունը կազմել է 6672 մարդ։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն իր անունը ստացել է ի պատիվ Ալֆրեդո Բակերիզո Մորենոյի (1859-1951), որը Էկվադորի նախագահն էր 1916-1920 թվականներին[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուերտո Բակերիզո Մորենոն գտնվում է Սան Քրիստոբալից արևմուտք։
Քաղաքի մերձակայքում է գտնվում Սան Քրիստոբալ օդանավակայանը (IATA: SCY, ICAO: SEST)։ Այն Գալապագոսյան կղզիները սպասարկող երկու քաղաքացիական օդանավակայաններից մեկն է[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կառուցվել է նավահանգիստ և օդանավակայան, բացվել է Էկվադորի ռազմածովային ուժերի մասնաճյուղ։ Բացվել է նաև Գալապագոսյան արվեստի և գիտության ակադեմիական ինստիտուտը (GAIAS), որը Կիտոյի Սան Ֆրանցիսկո համալսարանի մասնաճյուղն է։ Քաղաքի մոտ է գտնվում Գալապագոս ազգային պարկի մեկնաբանական կենտրոնը[4]։
Վերջին տասնամյակներում քաղաքի զբոսաշրջության արդյունաբերությունը զարգանում է արագ տեմպերով։ Եթե 1991 թվականին քաղաքում կար ընդամենը 6 հյուրանոց և 9 ռեստորան ու բար, ապա 2006 թվականին դրանց թիվը համապատասխանաբար հասել է մինչև 23 և 35-ի[4]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Puerto Baquerizo Moreno, San Cristobal, Galapagos Islands, Ecuadorի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 32.4 (90.3) |
33.6 (92.5) |
34.2 (93.6) |
33.8 (92.8) |
32.6 (90.7) |
31.6 (88.9) |
30.9 (87.6) |
30.0 (86) |
28.8 (83.8) |
29.4 (84.9) |
30.4 (86.7) |
30.2 (86.4) |
34.2 (93.6) |
Միջին բարձր °C (°F) | 29.2 (84.6) |
30.3 (86.5) |
30.5 (86.9) |
30.2 (86.4) |
29.2 (84.6) |
27.6 (81.7) |
26.4 (79.5) |
25.6 (78.1) |
25.7 (78.3) |
26.0 (78.8) |
27.0 (80.6) |
27.8 (82) |
28.0 (82.4) |
Միջին ցածր °C (°F) | 22.9 (73.2) |
23.1 (73.6) |
22.9 (73.2) |
22.8 (73) |
22.7 (72.9) |
21.7 (71.1) |
20.7 (69.3) |
19.8 (67.6) |
19.8 (67.6) |
20.0 (68) |
20.9 (69.6) |
21.7 (71.1) |
21.6 (70.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 17.2 (63) |
16.2 (61.2) |
18.1 (64.6) |
17.7 (63.9) |
16.0 (60.8) |
15.2 (59.4) |
13.2 (55.8) |
14.0 (57.2) |
13.5 (56.3) |
14.6 (58.3) |
15.4 (59.7) |
16.2 (61.2) |
13.2 (55.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 83.4 (3.283) |
107.4 (4.228) |
106.3 (4.185) |
94.9 (3.736) |
41.9 (1.65) |
32.5 (1.28) |
18.8 (0.74) |
9.8 (0.386) |
7.6 (0.299) |
11.0 (0.433) |
12.6 (0.496) |
51.5 (2.028) |
577.7 (22.744) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 11 | 10 | 11 | 6 | 5 | 8 | 13 | 14 | 12 | 11 | 8 | 10 | 119 |
% խոնավություն | 80 | 82 | 82 | 82 | 80 | 78 | 78 | 79 | 78 | 77 | 74 | 76 | 79 |
Միջին ամսական արևային ժամ | 156 | 158 | 175 | 180 | 191 | 166 | 152 | 148 | 151 | 157 | 166 | 168 | 1968 |
Աղբյուր #1: World Meteorological Organization[5] | |||||||||||||
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (extremes, humidity and sun)[6][7][Ն 1] |
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի շրջակայքում կան առատ լավային դաշտեր և անապատային բույսեր[8]։ Ագրեսիվ բույսերի տեսակներն առատորեն աճում են քաղաքի ծայրամասում գտնվող բարձրադիր վայրերում՝ քինածառը, կուբայական մայրին և բարձր փղի խոտը[9]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձկնորսությունը քաղաքի հիմնական տնտեսական գործունեությունն է[10][11]։ 2014 թվականի դրությամբ նավահանգստից գործում է մոտ 520 ձկնորս՝ 212 տարբեր չափերի ձկնորսական նավերով։ Գյուղատնտեսությունը կիրառվում է չնչին մասով, քանի որ կղզում քիչ ջուր կա, և համայնքը կարծում է, որ զբոսաշրջության համար իրենց նավակներով երթևեկելը ավելի տնտեսական է[11]: Քաղաքի խմելու ջրի մատակարարումը կատարվում է Էլ Պրոգրեսո քաղաքի մոտակայքում գտնվող լճից, որը նաև ոռոգում է իր հարակից հողերը[12]: Էլեկտրաէներգիայի մատակարարումը շարունակական է։
Զբոսաշրջությունը ներկայումս վերելք է ապրում քաղաքի ափին և զարգացրել է համապատասխան ենթակառուցվածքները, ինչպիսիք են հյուրանոցները, ռեստորանները, հուշանվերների խանութները և զբոսաշրջային գրասենյակները[13][14]:
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մարդահամարի տվյալներով Պուերտո Բակերիզո Մորենո քաղաքի բնակչությունը կազմել է 6672 մարդ։ Շատ բնակիչներ զբաղվում են ձկնորսությամբ, ոմանք աշխատում են զբոսաշրջության ենթակառուցվածքներում և ֆերմերային տնտեսություններում[2]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Քրիստոբալ օդանավակայանը տեղական օդանավակայանն է և միանում է մայրցամաքին[15]։ Airbus A319 ինքնաթիռը ամեն օր թռիչքներ է իրականացնում մայրցամաքային Գուայակիլից[8]։ Նավահանգիստը գտնվում է Բահիա Նաֆրաջիոյում (Նավաբեկության ծոց)՝ քաղաքից հարավ-արևմուտք։ Նավային ընկերությունները զբոսաշրջություններ են իրականացնում զբոսաշրջիկների համար[14]: Քաղաքում գործում են ավտոբուսներ և տաքսիներ[16]:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://app.powerbi.com/view?r=eyJrIjoiNWUzMjQwOWMtZjFhOS00NjczLTk0YTItNjcwZmRmY2YxMjkyIiwidCI6ImYxNThhMmU4LWNhZWMtNDQwNi1iMGFiLWY1ZTI1OWJkYTExMiJ9
- ↑ 2,0 2,1 «Puerto Baquerizo Moreno Galapagos islands» (HTML). www.ecuadortouristinformation.com. Վերցված է 25.04.2015-ին.
- ↑ «San Cristóbal». worldaerodata.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 26.04.2015-ին.
- ↑ 4,0 4,1 «San Cristóbal» (HTML). www.galapagos.org. Վերցված է 26.04.2015-ին.
- ↑
«World Weather Information Service–San Cristobal–Galapagos» (German). World Meteorological Organization. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑
«Klimatafel von San Cristobal / Galápagos-Inseln / Ecuador» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Station 84008: San Cristobal Radiosonda (Galapagos)». Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 8,0 8,1 «Summer Study in the Galapagos Islands:Stanford's Master of Liberal Arts Program». Standard News; University of Standford. Արխիվացված է օրիգինալից 2021-06-13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Bassett, 2009, էջ 269
- ↑ Denkinger, Vinueza, էջ 231
- ↑ 11,0 11,1 Lopez, 2011, էջ 76
- ↑ Grove, Lavenberg, էջ 18
- ↑ Adès, 2004, էջ 750
- ↑ 14,0 14,1 Palmerlee, Grosberg, էջ 370
- ↑ «Puerto Baquerizo Moreno». ecuadorbeaches.org. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Newton, 2008, էջ 453
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/>
tag was found