Պորտուգալիայի ազգային տպագրատուն և դրամահատարան
Տեսակ | դրամահատարան, գրահրատարակչություն և sociedade anónima? |
---|---|
Երկիր | Պորտուգալիա |
Տեղագրություն | Լիսաբոն |
Հիմնադրված է | 13-րդ դար |
Պաշտոնական կայք |
Պորտուգալիայի ազգային տպագրատուն և դրամահատարան (պորտ.` Imprensa Nacional-Casa da Moeda), Պորտուգալիայի դրամահատարան և տպարան, որը պատկանում է Պորտուգալիայի կառավարությանը, իսկ վարչական կերպով ենթարկվում է Պորտուգալիայի ֆինանսների նախարարությանը։ Այն գտնվում է Լիսաբոնում՝ São Mamede-ի (Santo António) հարևանությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայի դրամահատարանը հիմնադրվել է մոտավորապես 13-րդ դարի վերջերին։ Այն արտադրում էր օրինական վճարամիջոց հանդիսացող մետաղադրամներ և թղթադրամներ։ Այն արտադրում էր նաև մեդալներ և արժեթղթեր (այդ թվում` անձնագրեր, տոկեններ, փոստային նամականիշներ), որոնք օգտագործվում և թողարկվում են կառավարության կողմից ծառայություն մատուցողների կողմից։ 1972 թվականին այն միավորվեց Ազգային տպարանին՝ վերակազմավորվելով Պորտուգալիայի ազգային տպագրատան և դրամահատարանի հուլիսի 4-ի թիվ 225/72 որոշման հիման վրա։ Պորտուգալիայի ազգային տպագրատունը և դրամահատարանն ունի պաշտոնական տեղեկագրի (Diário da República) հրատարակման առաքելություն, որի միջոցով բոլոր քաղաքացիները իրազեկվում են պորտուգալական հասարակության կյանքը կառավարող որոշումների մասին։ Ինչպես ներկայացված է Պորտուգալիայի Սահմանադրության 119-րդ հոդվածում, եթե կարգավորող ակտերը հրապարակված չեն, նրանք իրավական ուժ չունեն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (պորտուգալերեն)