Պորոս (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պորոս (այլ կիրառումներ)
Պորոս կղզի
Տեսակկղզի
Երկիր Հունաստան[1]
Վարչատարածքային միավորPoros Municipality?
Մասն էSaronic Islands?
Մակերես22,841
Քարտեզ
Քարտեզ

Պորոս(կղզի) (հուն․՝ Πόρος — «անցում»), Սարոնիկական կղզիներից մեկը, տեղակայված Սարոնիկոս ծոցի հարավ-արևմուտքում, Պելոպոնես թերակղզու ափերի մոտ, նեղ նեղուցով առանձնացված Արգոլիդայի արևելյան ափերից։ Անտիկ ժամանակներում կոչվում էր Կալավրիա (Καλαυρία):

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորոս քաղաքը
Պորոսի զանգակատուն

Պորոս կղզու տարածքը կազմում է 22,841 կմ²[2], ափի ձգվածությունը՝ 44 կմ[3]։ Բնակչությունը կազմում է 3993 մարդ՝ ըստ 2011 թվականի[4] մարդահամարի։ Կղզին ջրանցքով բաժանվում է երկու մասի՝ փոքրը Սֆերիան է, այստեղ է գտնվում գլխավոր քաղաքը՝ Պորոսը, իսկ մեծը Կալավրիան է։

Ծոցերից մեկը կոչվում է Ռուսական՝ 19-րդ դարում այստեղ տեղակայվել է ռուսական ռազմածովային հենակետը, օգնելով Հունաստանին իր նավատորմի կազմավորման գործում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորոսը (անտիկ Կալավրիա) համարվում էր ծովի աստված Պոսեյդոնի կղզին։ Դրան վկայում են գրավոր աղբյուրները, ինչպես նաև կղզու մեջտեղում գտնվող Պոսեյդոն տաճարի ավերակները։ Բացառված չէ, որ այս հանգամանքը պատճառ դարձավ Պորոսը միության (ամֆիկտիոնի) կենտրոն ընտրելը, որը ի հայտ եկավ մ.թ.ա․ 7-րդ դարում և ներառեց յոթ հարևան, ինչպես նաև ավելի հեռու քաղաքներ (Էրմիոնի, Էպիդավրոս, Էգինա, Աթենք, Պրասիա (ավելի ուշ՝ Արգիվյանե), Թրիզին և մինիական Օրխոմենոս)։ Պոսեյդոն տաճարը ուներ թաքստոցի իրավունք։ Դեմոսթենեսը թաքնվում է Պոսեյդոն տաճարում՝ փրկվելով Անտիպատրոսի ուղարկած մարդասպաններից, և այնտեղ թույն է ընդունում։ Կալավրիացիները նրան թաղում են սրբատեղում և կանգնեցնում նրա արձանը, որը նույնիսկ տեսել է Պաֆսանիասը։

Պորոսի հետագա պատմությունը ոչնչով չի տարբերվում Սարոնիկոս կղզու մյուս կղզիների պատմությունից։ Նրանց հետ միասին մասնակցել է 1821 և 1830 թվականների հեղափոխություններին և դարձել առաջին ծովային հենակետը Հունաստանում:

Պորոսում է թաղված կապիտան Ֆրենկ Հաստինգսը (1794-1828)՝ Բայրոնից հետո ամենահայտնի անգլիացի ֆիլհելենը (հունացիներին հարող), Հունաստանի ազատագրական պատերազմի հերոս, ղեկավարել է առագաստագոլորշային «Կարտերիա» նավը։ «Կարտերիան» եղել է աշխարհի ամենաառաջին գոլորշային նավը, որ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններում։

Նեոդասական ոճի շենքեր
Պորոսի հնագիտական թանգարան
Պորոս ժամացույցի աշտարակ

Պորոս համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորոս համայնքը (դիմ) գտնվում է Ատտիկայում։ Բնակչությունը՝ 3993 բնակիչ՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[4]։ Համայնքի տարածքը՝ 49,582 կմ²[5], խտությունը՝ 80,53 մարդ/ կմ²[4]։

Տեղի բնակիչների ընտրությամբ 2014 թվականին համայնքի դիմարխ է ընտրվել Յոհան Դիմիտրիադիսը (Ιωάννης Δημητριάδης)։ Պորոս համայնքը ձևավորվել է 1941 թվականին, երբ Պորոսի միությունը ընդունված էր համայնք (դիմ)։ Պորոսի համայնքում կա 4 բնակատեղի։

Բնակատեղի Բնակչությունը(2011)[6], Մարդ
Այոս-Նեկտարյոս 101
Կիանի-Ակտի 213
Կալավրիա (Կենարար աղբյուրի վանք) 28
Պորոս 3651

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 3626[7]
2001 4282[7]
2011 3993[4]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Монастырь Живоносного источника

  • Պոսեյդոն տաճարի ավերակներ
  • Հնէաբանության թանգարան
  • Կիտրոնի անտառ

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Հունաստանի վիճակագրական ծառայություն, 2011. — С. 46. — ISSN 0081–5071.
  3. Eπιφάνεια ελληνικών εδαφών και μήκος ακτών(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Հունաստանի վիճակագրական ծառայություն, 2011. — С. 28. — ISSN 0081–5071.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Δελτίο τύπου. Ανακοίνωση των αποτελεσμάτων της Απογραφής Πληθυσμού-Κατοικιών 2011 για το Μόνιμο Πληθυσμό της Χώρας» (PDF) (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 28 Δεκεμβρίου 2012. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  5. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 337. — ISSN 1106-5761.
  6. «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  7. 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորոս (կղզի)» հոդվածին։