Պողոս Բեկ-Փիրումյան
Պողոս Բեկ-Փիրումյան | |
---|---|
1862 կամ հունիսի 8, 1856 - 1921 կամ հունվարի 19, 1921 | |
Ծննդավայր | Նախիջևանիկ |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ կամ Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878), Ռուս-ճապոնական պատերազմ և Սարդարապատի ճակատամարտ |
Պարգևներ |
Պողոս-Բեկ Կարամանի Փիրումյան (1862 կամ հունիսի 8, 1856, Նախիջևանիկ - 1921 կամ հունվարի 19, 1921, Երևան, Հայկական ԽՍՀ և Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ), հայ ռազմական գործիչ, Ռուսական կայսրության Հայկական 5-րդ հրաձգային գնդի հրամանատար, Հայաստանի Հանրապետության բանակի զորամիավորման հրամանատար, Սարդարապատի հերոսամարտի մասնակից-հրամանատար, գնդապետ։
Զինվորական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Շուշիի զինվորական գիմնազիան (1874) և Յունկերական ուսումնարանը (1878)։ 1878 թվականից՝ 16-րդ գրենադերական Մինգրելյան գնդի պրապորշչիկ, 1882 թվականից՝ 84-րդ Շիրվանյան հետևակային գնդի պոդպորուչիկ, 1891 թվականից՝ Ալեքսանդրապոլում գտնվող Արդահանյան գնդի շտաբս-կապիտան։ 1898 թվականին ատացել է կապիտանի, 1905 թվականին՝ փոխգնդապետի կոչում։ 1906 թվականին կարճ ժամանակով ծառայել է Հեռավոր Արևելքում, եղել Մոժայսկյան 141-րդ հետևակային գնդի հրամանատար։ 1908 թվականից ծառայել է Քութայիսում, Փոթիի գնդում։ 1914 թվականին անցել է թոշակի, սակայն առաջին համաշխարհային պատերազմի սկզբին վերադարձել է գործող բանակ, նշանակվել Լուցկի Մստիսլավյան գնդի հրամանատար։ 1916 թվականին փոխադրվել է Կովկասյան ռազմաճակատ, որպես Հայկական 5-րդ հրաձգային գնդի հրամանատար, մարտնչել Վանի, Մուշի շրջաններում։ 1916-1917 թվականներին՝ Դարալագյազ-Նոր Բայազետի զորաջոկատի հրամանատար։ Մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, եղել 5-րդ (Դարաբաղյան) գնդի հրամանատարը, կարևոր դեր է խաղացել թուրքական բանակի ջախջախման գործում։
Փիրումյանի զորավարական հմտությունն ու արիությունը բարձր է գնահատել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո շուրջ 1000 հայ սպաներ խորհրդային զինվորների կողմից ձերբակալվում են, ենթարկվում բռնությունների, այնուհետև մասսայաբար գնդակահարվում։ Չհանդուրժելով հայ սպաների հանդեպ կատարված գործողությունները՝ Պողոս Բեկ-Փիրումյանը ինքնասպան է լինում[1][2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պողոս Բեկ-Փիրումյան
-
Պողոս Բեկ-Փիրումյանին նվիրված նամականիշ՝ թողարկված Արցախի Հանրապետության կողմից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյան» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
- 1862 ծնունդներ
- Հունիսի 8 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- 1921 մահեր
- Հունվարի 19 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Վանաձոր քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Ինքնասպաններ
- Հայ գնդապետներ