Պղպեղ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տաքդեղ,(պարսկերեն-Պղպեղ) | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Capsicum | ||
Հատուկ պահպանություն | ||
|
Տաքդեղ (պարսկերեն-Պղպեղ),(լատին․՝ Capsicum), մորմազգիների ընտանիքի ուտելի մշակաբույս։
Պղպեղի տարատեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պղպեղը պատկանում է մորմազգիների ընտանիքին (պտուղները խոշոր և գունավոր են), ունի մոտ 700 տեսակ, որոնցից մի մասը աճեցվում է պտուղներից կծու համեմունքներ պատրաստելու նպատակով, օրինակ՝
Հետաքրքիր փաստեր պղպեղի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Պղպեղը Ամերիկայից Եվրոպա է բերել Քրիստափոր Կոլումբոսը։ Մեքսիկայի տարածքում ապրող ացտեկները ևս ժամանակին սննդի մեջ ծեծած պղպեղ էին ավելացնում։ Հայրենիքում՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, նաև Ֆլորիդայում (ԱՄՆ) պղպեղը աճում է որպես վայրի բույս։ Դրանք բազմամյա ոչ խոշոր թփեր են՝ կարմիր, նարնջագույն, դեղին գույներով և արտաքին տեսքով միմյանցից տարբեր։
Բանջարեղենային պղպեղները, որոնց նաև անվանում են բուլղարական (չնայած որևէ կապ չկա այդ երկրի հետ), բավական տարածված են և վիտամիններով շատ հարուստ՝ B1, B2, PP և այլն։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում։ Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը նախապահպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղի որոշ տեսակներից։ Բացի այդ, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է և զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։
Պտղին կծվություն է հաղորդում ալկալոիդային կապսաիցին նյութը։ Չոր կարմիր պղպեղում մոտ 2 տոկոս կապսաիցին կա։ Կծու կարմիր պղպեղը նաև A և C վիատմիններ, շաքար, սպիտակուց և հանքանյութեր է պարունակում, ուստի այն շատ օգտակար է։ Այս պղպեղում առկա կապսաիցինը բարելավում է արյան շրջանառությունը։
Կարմիր կծու պղպեղում պարունակվող ալկալոիդները նպաստում են օրգանիզմում սերոտոնինի սինթեզին, ինչի ազդեցությամբ ուրախության զգացողություն է առաջանում։ Այս պատճառով կծու պղպեղ օգտագործել խորհուրդ է տրվում ընկճախտի հակում ունեցող մարդկանց։
Ամենահայտնի կծու պղպեղներից մեկը՝ չիլին, նպաստում է կալորիաների այրմանը. այն խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին։ Ցանկացած ուտեստի մեջ մի քիչ չիլին մոտ 45 կալորիա է այրում։ Այն օգտագործվում է ախորժակը, արյան շրջանառությունը, մարսողությունը բարելավելու և տաքացնող քսուքներ պատրաստելու համար։
Մարինացված պղպեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղադրիչներ
- կարմիր, կանաչ, դեղին պղպեղներ – 1,25 կգ
- սխտոր – 4 պճեղ
- կարմիր կծու պղպեղ – 2 հատ
- գինու քացախ – 375 գ
- անիսոնի օղի – 2 ճ. գդ.
- աղ – 2 թ. գդ.
- շաքարավազ – 5 գ
- դափնու տերև – 4 հատ
Պղպեղները լվանալ, մաքրել։ Սխտորը մաքրել, չորս մասի բաժանել ամեն պճեղը։ Չիլին մաքրել և կտրատել։ Քացախը խառնել 375 մլ ջրին, ավելացնել անիսոնի օղին, աղը, շաքարավազը, չիլին, սխտորը, եռացնել։ Մարինադի մեջ գցել պղպեղները, եփել 3 րոպե։ Ավելացնել դափնու տերևը։ Մարինացված բանջարեղենը լցնել մաքուր բանկաների մեջ, փակել։ Թողնել գոնե մեկ շաբաթ, որպեսզի համերը միախառնվեն։ Կարելի է պահել սառնարանում մոտ վեց ամիս։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթերցե՛ք «պղպեղ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պղպեղ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պղպեղ» հոդվածին։ |
|