Jump to content

Պլայա դե Պալմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պլայա դե Պալմա
Playa de Palma
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԲալեարյան կղզիներ
ԿղզիՄալյորկա
ԿոմարկաՊալմա դե Մարլյորկա
Խոսվող լեզուներԻսպաներեն
Բնակչություն11.934 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Պլայա դե Պալմա (Իսպանիա)##
Պլայա դե Պալմա (Իսպանիա)
Պլայա դե Պալմա (Բալեարյան կղզիներ)##
Պլայա դե Պալմա (Բալեարյան կղզիներ)

Պլայա դե Պալմա (կատ.՝ Platja de Palma, իսպ.՝ Playa de Palma[1][2],), զբոսաշրջային և ծովափնյա քաղաք Իսպանիայի Բալեարյան կղզում՝ Պալմայից 6 կմ հեռավորության վրա։ Մալյորկայի օդանավակայանից այստեղ կարելի է հասնել րոպեների ընթացքում։ Արևմուտքից հարակից է Կան Պաստիլյա, իսկ արևելքից՝ Արենալ լողափերին։ Էկոլոգիակական մաքրության համար պարգևատրվել է Կապույտ դրոշով։ Լողափերն այստեղ բաց են և անվճար։ Վճարովի լողափերում կան հովանոցներ և արժեն 5 եվրո։

Պլայա դե Պալման, ձգվելով Միջերկրական ծովի Պալմա ծովափի երկայնքով, անցնում է հետևյալ տարածքներով՝ Ս'Արենալ, Կան Պաստիլյա, Կան Պերե Անտոնի, Էլ Կոլ դեն Ռաբասա, Լես Մերավելես, Էլ Մոլինար։ Առօրյա կյանքում այս տարածքը նշելու համար օգտագործվում է Platja de Palma անվանումը։ Տարածքի իսպաներեն տարբերակը՝ Playa de Palma, օգտագործվում է որպես պաշտոնական անվանում միայն ֆրանկների ժամանակ։

Պլայա դե Պալմայում առկա են սպիտակ ավազով պատված լողափեր՝ ցանկացած հասակի զբոսաշրջիկի համար նախատեսված։ Ամբողջ տարածքը գտնվում է հյուրանոցների, բարերի և ժամանցային կենտրոնների հսկողության տակ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլայա դե Պալմայում կան աքվարիում (Palma Aquarium)՝ բազմատեսակ ձկներով, և կեդանաբանական այգի, որտեղ պահվում են փղեր, ընձուղտներ, էկզոտիկ կենդանիներ։

  • Պալմայի ակվարիում - Այն Եվրոպայի ամենամեծ ակվարիումն է։
  • Մալյորկայի տաճար - Մալյորկայի բնակիչների շրջանում այն հայտնի է Լա Սուե անունով։ Համարվում է կղզու ողջ ժամանակների կարևորագույն սիմվոլը։ Դա աշխարհի միակ տաճարն է, որն ընդամենը մի քանի մետր է հեռու ծովափից։
  • Ալմուդաինայի պալատ -
  • Ժամանակակից արվեստի թանգարան - Թանգարանը կոչվում է Էլ Բալուարդ։ Այստեղ առկա են ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ցուցանմուշներ։
  • Պորտոպիի փարոս - Աշխարհի 3-րդ հնագույն փարոս։ Փարոսը կարող է լուսավորել 22 ծովային մղոն շառավիղով։
  • Բելվերի ամրոց - Գոթական ոճով կառուցված այս շենքը վերագրվում է 14-րդ դարին և համարվում է Եվրոպայի սակավաթիվ շրջանաձև կառույցներից։ Ներկայումս այստեղ գտնվում է Պալմայի պատմության թանգարանը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Պլայա դե Պալմա։ Բալեարյան կղզիներ
  2. Եղանակ
  3. «Տեսարժան վայրեր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]