Պիտ Մոնդրիանի տուն-թանգարան
Պիտ Մոնդրիանի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, դպրոց, բնակելի տուն և եկեղեցի |
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղագրություն | Ամերսֆորտ |
Ղեկավարության նստավայր | Amersfoort, Ուտրեխտ, Նիդերլանդներ[1] |
Հասցե | Kortegracht 11[1]3811KGKortegracht? |
Հիմնադրվել է | 1994 |
Կայք | mondriaanhuis.nl |
Պիտ Մոնդրիանի տուն-թանգարան (հոլ.՝ Het Mondriaanhuis), Կոնստրուկտիվիստական և աբստրակտ արվեստի թանգարան (հոլ.՝ Museum voor Constructieve en Concrete Kunst), նիդերլանդացի նշանավոր նկարիչ Պիտ Մոնդրիանի կյանքի ու ստեղծագործության արտացոլմանն ու լուսաբանմանը նվիրված մշակութային համբավավոր օջախ հոլանդական Ամերսֆորտ քաղաքում, որն այդ նկարչի ծննդավայրն է։ Թանգարանն սկզբնապես ստեղծվել էր աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը համարվող այդ նկարչի հիշատակը հավերժացնելու նպատակով, սակայն ժամանակի ընթացքում նրա թեմատիկան զգալիորեն ընդլայնվել է, և այն վեր է ածվել կոնստրուկտիվիստական և աբստրակտ արվեստի թանգարանի՝ լինելով իր այդ տեսակի մեջ առաջինը և առայժմ միակը Նիդերլանդներում։
Թանգարանը տեղավորվել է Ամերսֆորտի լավ պահպանված հին քաղաքամասում՝ հենց այն տանը, որտեղ ծնվել է նեոպլաստիցիզմի ապագա հիմնադիրը։ Թանգարանային համալիրում ընդգրկվել է նաև քրիստոնեական կալվինիստական տարրական դպրոցի շենքը (նկարչի հայրը եղել է այդ դպրոցի տնօրենը)։ Ամերսֆորտում Պիտն ապրել է մինչև 1880 թվականը, երբ աշխատավայրը փոխած հոր հետ տեղափոխվել է Վինտերսվեյկ։ Մոնդրիանին հաճախ անվանում են «հոլանդական կերպարվեստի թռչող հոլանդացի» և «ուխտագնաց նկարիչ»՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ բնակության իր վայրը հաճախակի է փոխել. քսան տարեկանում տեղափոխվել է Ամստերդամ, 1912 թվականից ապրել է Փարիզում, 1938-ից՝ Լոնդոնում, 1940-ից՝ Նյու Յորքում[2][3]։
1994 թվականին նկարչի հայրական տան սենյակներից մեկում և դպրոցի շենքում բացվել են գրադարան և արխիվի պահաբաժին։ 2001 թվականից «Մոնդրիանի տունը» գործում է որպես կոնստրուկտիվիստական և աբստրակտ արվեստի թանգարան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թանգարանի ցուցանմուշներից մեկը՝ Պիտ Մոնդրիանի «Արածող կովեր» կտավը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://whichmuseum.nl/museum/mondriaanhuis-amersfoort-31
- ↑ Дюпети, Марк Пит Мондриан // Великие художники. Их жизнь, вдохновение и творчество №100. — Киев: Иглмосс Юкрейн, 2003. — С. 3. — 32 с.
- ↑ Дьяконов В Прекрасная неясность. Пит Мондриан в Третьяковской галерее // Газета «Коммерсантъ», № 172 (5203), 21.09.2013.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտ Մոնդրիանի տուն-թանգարան» հոդվածին։ |