Պիզայի բուսաբանական այգի
Տեսակ | բուսաբանական այգի, գիտության թանգարան, Tuscan museum of regional importance?, բնագիտական թանգարան, արխիվ և museum of a public entity? |
---|---|
Երկիր | Իտալիա[1][2] |
Վարչատարածք | Պիզա[1][3] |
Հիմնվել է | 1543[2] |
Մակերես | 400 քառակուսի մետր (2018)[4] և 350 քառակուսի մետր (2015)[5] |
Այցելուներ | 16 000 մարդ (2020)[3], 53 599 մարդ (2019)[6], 65 000 մարդ (2018)[4], 39 790 մարդ (2021)[7], 99 282 մարդ (2023)[8] և 85 000 մարդ (2022)[9] |
Սեփականատեր | Պիզայի համալսարան |
Անդամակցություն | Q89490648?[2] |
Պիզայի բուսաբանական այգի (իտալ.՝ Orto botanico di Pisa կամ Պիզայի համալսարանի բուսաբանական այգի, իտալ.՝ Orto Botanico dell'Università di Pisa), աշխարհի հնագույն բուսաբանական այգիներից մեկը։ Գործում է Պիզայի համալսարանի կազմում։ Գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքի Լուկա Գինի 5 հասցեում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգին հիմնադրվել է 1544 թվականին Տոսկանայի դուքս Կոզիմո I-ի աջակցությամբ իտալացի բուսաբան Լուկա Գինիի կողմից «Giardino dell'Arzinale» անվանումով որպես Եվրոպայում առաջին համալսարանական բուսաբանական այգի։
Լուկա Գինին մի քանի բուսաբանների հետ աշխատել է այգում, այդ թվում Լուիջի Անգվիլարայի։ Համարվում է աշխարհի ամենահին բուսաբանական այգին, սակայն այս փաստը վիճարկում է Պադովայի բուսաբանական այգու հետ (հիմնադրվել է մեկ տարի ուշ), քանի որ Պիզայի բուսաբանական այգին մի քանի անգամ փոխել է իր գտնվելու վայրը։ 1563 թվականին իր նախնական գետափնյա տարածքից (այժմ՝ Մեդիչիների զինանոց) Անդրեա Չեզալպինոյի ղեկավարության օրոք տեղափոխվել է Պիզայի հյուսիս՝ Սանտա Մարտա մենաստանի տարածք, 1591 թվականին՝ Լորենցո Մացանգի օրոք, տեղափոխվել է իր երրորդ և ներկայիս տեղայնք։
Վաղ ժամանակներից ի վեր այգին ունեցել է բնական նմուշների հավաքածու (այժմ՝ Պիզայի բնագիտական թանգարան, իտալ.՝ Pisa's Museo di Storia Naturale), գրադարան (այժմ՝ համալսարանի գրադարանի մաս), այգու տնօրենների դիմանկարների հավաքածու, ներառում է նաև Իտալիայում կառուցված ամենավաղ երկաթյա շրջանակված ջերմատներից մեկը։
Այգին բաժանված է հատվածների՝ բուսաբանական դպրոց, այգիներ, լճակներ, ջերմոցներ և տարբեր շենքեր։ Խոշոր հավաքածուները ներառում են բույսերի պարտեզներ և դենդրարիում, ինչպես նաև 1591-1595 թվականներին կառուցված հին բուսաբանության ինստիտուտը, որի շենքի ճակատային հատվածը պատված է խեցիներով[10]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պիզայի բուսաբանական այգու հին ինստիտուտը
-
Պիզայի բուսաբանական այգու դպրոց
-
Պաոլո Սավիի արձանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 Sistema Cultura — 2015.
- ↑ 3,0 3,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Մամուլ
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- ↑ «L'Orto Botanico si rinnova». www.pisainformaflash.it. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Garbari F. et al., Giardino dei Semplici. L'Orto botanico di Pisa dal XVI al XX secolo, Pisa 1991.
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուսաբանական այգին Պիզայի համալսարանի կայքումԱրխիվացված 2013-05-14 Wayback Machine
- «Orto Botanico di Pisa» (իտալերեն). Orto Botanico di Pisa. 2006-2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիզայի բուսաբանական այգի» հոդվածին։ |
|