Պիզայի բուսաբանական այգի
![]() | |
Տեսակ | բուսաբանական այգի, գիտության թանգարան, Tuscan museum of regional importance? և բնագիտական թանգարան |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Պիզա[1][3] |
Հիմնվել է | 1543[2] |
Մակերես | 400 քառակուսի մետր[4] և 350 քառակուսի մետր (2015)[5] |
Այցելուներ | 16 000 մարդ (2020)[3], 53 599 մարդ (2019)[6] և 65 000 մարդ (2018)[4] |
Սեփականատեր | Պիզայի համալսարան |
Անդամակցություն | Q89490648?[2] |
Պիզայի բուսաբանական այգի (իտալերեն՝ Orto botanico di Pisa կամ Պիզայի համալսարանի բուսաբանական այգի, իտալերեն՝ Orto Botanico dell'Università di Pisa), աշխարհի հնագույն բուսաբանական այգիներից մեկը։ Գործում է Պիզայի համալսարանի կազմում։ Գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքի Լուկա Գինի 5 հասցեում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգին հիմնադրվել է 1544 թվականին Տոսկանայի դուքս Կոզիմո I-ի աջակցությամբ իտալացի բուսաբան Լուկա Գինիի կողմից «Giardino dell'Arzinale» անվանումով որպես Եվրոպայում առաջին համալսարանական բուսաբանական այգի։
Լուկա Գինին մի քանի բուսաբանների հետ աշխատել է այգում, այդ թվում Լուիջի Անգվիլարայի։ Համարվում է աշխարհի ամենահին բուսաբանական այգին, սակայն այս փաստը վիճարկում է Պադովայի բուսաբանական այգու հետ (հիմնադրվել է մեկ տարի ուշ), քանի որ Պիզայի բուսաբանական այգին մի քանի անգամ փոխել է իր գտնվելու վայրը։ 1563 թվականին իր նախնական գետափնյա տարածքից (այժմ՝ Մեդիչիների զինանոց) Անդրեա Չեզալպինոյի ղեկավարության օրոք տեղափոխվել է Պիզայի հյուսիս՝ Սանտա Մարտա մենաստանի տարածք, 1591 թվականին՝ Լորենցո Մացանգի օրոք, տեղափոխվել է իր երրորդ և ներկայիս տեղայնք։
Վաղ ժամանակներից ի վեր այգին ունեցել է բնական նմուշների հավաքածու (այժմ՝ Պիզայի բնագիտական թանգարան, իտալերեն՝ Pisa's Museo di Storia Naturale), գրադարան (այժմ՝ համալսարանի գրադարանի մաս), այգու տնօրենների դիմանկարների հավաքածու, ներառում է նաև Իտալիայում կառուցված ամենավաղ երկաթյա շրջանակված ջերմատներից մեկը։
Այգին բաժանված է հատվածների՝ բուսաբանական դպրոց, այգիներ, լճակներ, ջերմոցներ և տարբեր շենքեր։ Խոշոր հավաքածուները ներառում են բույսերի պարտեզներ և դենդրարիում, ինչպես նաև 1591-1595 թվականներին կառուցված հին բուսաբանության ինստիտուտը, որի շենքի ճակատային հատվածը պատված է խեցիներով[7]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 Sistema Cultura — 2015.
- ↑ 3,0 3,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Italian National Institute of Statistics https://www.istat.it/it/archivio/167566 — 2017.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ «L'Orto Botanico si rinnova»։ www.pisainformaflash.it։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-03-ին։ Վերցված է 2016-09-06
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Garbari F. et al., Giardino dei Semplici. L'Orto botanico di Pisa dal XVI al XX secolo, Pisa 1991.
Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուսաբանական այգին Պիզայի համալսարանի կայքումArchived 2013-05-14 at the Wayback Machine.
- «Orto Botanico di Pisa» (իտալերեն)։ Orto Botanico di Pisa։ 2006-2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-04-09
|