Պիեռ Ֆոնտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Ֆոնտեն
ֆր.՝ Pierre-François-Léonard Fontaine
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1762(1762-09-20)[1][2][3][…]
ԾննդավայրՊոնտուազ
Մահացել էհոկտեմբերի 10, 1853(1853-10-10)[4][5][6][…] (91 տարեկան)
Մահվան վայրformer 8th arrondissement of Paris, Փարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ[7]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ԵրկերChâteau de Randan? և Église Notre-Dame-de-Compassion?
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ և արվեստագետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSociété des arts de Genève?, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ԵրեխաներAimée-Sophie Dupuis?
 Pierre François Léonard Fontaine Վիքիպահեստում
հաղթական կամարը

Պիեռ Ֆոնտեն (ֆր.՝ Pierre François Léonard Fontaine, սեպտեմբերի 20, 1762(1762-09-20)[1][2][3][…], Պոնտուազ - հոկտեմբերի 10, 1853(1853-10-10)[4][5][6][…], former 8th arrondissement of Paris, Փարիզ), ֆրանսիացի ճարտարապետ, Ամպիրի առաջատար վարպետներից։ 1794 թվականից 1814 թվականներին համագործակցել է Շառլ Պերսիեի հետ (Հաղթակամար (1806) Փարիզի Կառուզել հրապարակում, կահույքի, ներսի հարդարանքի, տոնակատարությունների ձևավորման բազմաթիվ նախագծեր)։

Ինքնուրույն գործերից են՝ հոսպիտալ (1823– 1827) Պոնտուազում, Փարիզի Պալե Ռուայալ պալատի Օռլեանյան սյունասրահի վերակառուցումը (1828–1829)։ Ֆոնտենը շինարարությունում մետաղական (չուգունե) կոնստրուկցիաների առաջին կիրառողներից էր։

Սովորել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում, որտեղ ուսումնասիրել է անտիկ հուշարձաններ։ 1807 թվականից սկսած եղել է Նապոլեոն Բոնապարտի թագավորման առաջին ճարտարապետներից, ճանաչում է ձեռք բերել որպես Լուվրի և Թյուիլրիի ճարտարապետներից։

1780 թվականին ծանոթացել է Շառլ Պերսիեի հետ և սկսվել է նրանց երկարատև և բեղուն գործունեությունը։ 1792-1796 թվականներին ակտիվ մասնակցել է փարիզյան Օպերայի աշխատանքներին։

Ռուս կայսր Ալեքսանդր I-ը նամակագրության մեջ է եղելնրանց հետ, ովքեր 1890 թվականից սկսած նրան են ուղարկել 12 հատոր ճարտարապետա-դեկորատիվ նորույթներ։ 1814 թվականին նրանք Ռուսաստան են ուղարկել 13-րդ հատորը, այդ աշխատությունները ներկայումս պահվում են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում։

Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Популярная художественная энциклопедия. Под ред. Полевого В. М.; М.: Издательство "Советская энциклопедия", 1986.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Ֆոնտեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 687