Jump to content

Պիեռ Լուիջի Բերսանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Լուիջի Բերսանի
իտալ.՝ Pier Luigi Bersani
Պիեռ Լուիջի Բերսանին 2013 թվականին
Դրոշ
Դրոշ
Դեմոկրատական կուսացկության ազգային քարտուղար
2009 թվականի հոկտեմբերի 25 - 2013 թվականի ապրիլի 20
Նախորդող Դարիո Ֆրանչեսկինի
Հաջորդող Գուլիելմո Էլպիֆանի
Դրոշ
Դրոշ
Իտալիայի տնտեսական զարգացման նախարար
2006 թվականի մայիսի 17 - 2008 թվականի մայիսի 8
Նախորդող Կլուդիո Սկայոլա
Հաջորդող Կլուդիո Սկայոլա
Դրոշ
Դրոշ
Իտալիայի տրանսպորտի նախարար
1999 թվականի դեկտեմբերի 22 - 2001 թվականի հունիսի 11
Նախորդող Տիցիանո Տրեու
Հաջորդող Պիետրո Լունարդի
Դրոշ
Դրոշ
Իտալիայի արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարար
1996 թվականի մայիսի 18 - 1999 թվականի դեկտեմբերի 22
Նախորդող Ալբերտո Կլո
Հաջորդող Էնրիկո Լետա
Դրոշ
Դրոշ
Իտալիայի պատգամավորների պալատի անդամ
2001 թվականի մայիսի 30-ին մինչև 2004 թվականի հուլիսի 19-ը
2006 թվականի ապրիլի 28-ից
 
Կուսակցություն՝ Իտալական կոմունիստական կուսակցություն, Դեմոկրատական կուսակցություն[1], Democrats of the Left? և Դեմոկրատական ձախ ուժերի կուսակցություն
Կրթություն՝ Բոլոնիայի համալսարան
Գիտական աստիճան՝ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկ
Ծննդյան օր սեպտեմբերի 29, 1951(1951-09-29)[2] (73 տարեկան)
Ծննդավայր Բետոլա, Պիաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Pier Luigi Bersani
 
Կայք՝ www.pierluigibersani.it
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Պիեռ Լուիջի Բերսանի (իտալ.՝ Pier Luigi Bersani [pjɛr luˈiːdʒi berˈsaːni], սեպտեմբերի 29, 1951(1951-09-29)[2], Բետոլա, Պիաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի պետական և քաղաքական գործիչ, 1996 թվականից մինչև 2001 թվականը և 2008 թվականից մինչև 2008 թվականը ձախ կենտրոնամետների կաբինետում զբաղեցրել է նախարարի պաշտոնը։ 2009 թվականից մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը եղել է Իտալիայի դեմոկրատական կուսակցության նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Լուիջի Բերսանին ծնվել է Էմիլիա Ռոմանիա մարզի Բետոլա քաղաքում։ Բոլոնիայի համալսարանում փիլիսոփայություն է սովորել։ Հանդիսացել է Իտալիայի կոմունիստական կուսակցության և Դեմոկրատական ձախ ուժերի կուսակցության անդամ։

1993 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Էմիլիա Ռոմանիա մարզի նախագահի պաշտոնը։ 1996 թվականից մինչև 2001 թվականը հաջորդաբար Ռոմանո Պրոդիի, Մասիմո Դ'Ալեմի և Ջուլիանո Ամատոյի կաբինետներում հանդիսացել է արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարար, իսկ հետո՝ տրանսպորտի նախարար (1999-ից)։ Ձախ կենտրոնամետների ընդդիմություն անցնելուց հետո զբաղեցրել է տարբեր կուսակցական պաշտոններ։ 2004 թվականից մինչև 2006 թվականը նաև եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր, մասնակցել տնտեսական և դրամական քաղաքականության հանձնաժողովի (ECON) աշխատանքներին։

2006 թվականից մինչև 2008 թվականը Ռոմանո Պրոդիի կաբինետում զբաղեցրել է տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը։

2009 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած դեմոկրատական կուսակցության առաջնորդի ընտրություններում, որոնց մասնակցել են 2,5 մլն մարդ, Բերսանին ընտրվել է նախագահ[3]։

2012 թվականի նոյեմբերի 25-ին «Իտալիա։ Ընդհանուր բարիք» կոալիցիայից հաղթել է Իտալիայի վարչապետի պաշտոնի թեկնածուի նախնական ընտրությունների առաջին փուլում՝ ձայների 44,9 % արդյունքով[4][5]։ 2012 թվականի դեկտեմբերի 2-ին ստացել է 60,9%՝ նրա հետ երկրորդ փուլ դուրս եկած Մատեո Ռենցիի 39,1%-ի դեմ[6]։

2013 թվականի մարտի 22-ին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հանձնարարել էր Բերսանիին նոր կառավարություն ձևավորել, սակայն նա կոալիցիայի ստեղծման համար չի կարողացել ստանալ մյուս կուսակցությունների անհրաժեշտ աջակցությունը, և նոր կաբինետը գլխավորել է Էնրիկո Լետան։

2013 թվականի ապրիլի 20-ին նախագահական ընտրություններում կուսակցության պառակտման պատճառով դեմոկրատական կուսակցության ազգային քարտուղարի պաշտոնից հրաժարական է տվել. Ֆրանկո Մարինիի և Ռոմանո Պրոդիի թեկնածություններն ընտրողների բավարար աջակցություն չեն ստացել, և իրավիճակը կարողացել է փրկել միայն Ջորջո Նապոլիտանոն, որն Իտալիայի պատմության մեջ դարձել է երկրորդ ժամկետով վերընտրված առաջին նախագահը[7]։

2014 թվականի հունվարի 6-ին Պարմայի համալսարանական հիվանդանոցում Բերսանին ուղեղի վիրահատություն արվել[8]։

2015 թվականի մայիսի 4-ին Բերսանին Պատգամավորների պալատի վերջնական քվեարկության ժամանակ չի աջակցել մեծամասնության կողմից հավանած «Իտալիկում» ընտրական օրենքը, որը նախաձեռնել էր Դեմոկրատական կուսակցության կողմից վերահսկվող Ռենցիի կառավարությունը[9]։

Մասիմո Դ'Ալեմայի հետ աջակցել է 2017 թվականի փետրվարի 25-ին Ռոբերտո Սպերանցի և Տոսկանայի նահանգապետ Էնրիկո Ռոսիի ջանքերով ստեղծված Articolo 1 - Movimento Democratico e Progressista շարժումը («Հոդված 1՝ Դեմոկրատական և առաջադեմ շարժում»)։ Նոր քաղաքական միավորումը հայտարարել Է Մատեո Ռենցիի քաղաքականության ձախ այլընտրանքի անհրաժեշտության մասին[10] և ավելի ուշ ձևակերպվել է որպես Articolo Uno քաղաքական կուսակցություն (հոդված մեկ, կամ առաջին հոդված)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/bersani-pier-luigi-1951
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «У крупнейшей итальянской оппозиционной партии сменился лидер». Lenta.ru. 26 октября 2009. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Italia. Bene Comune». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «SPECIALE PRIMARIE Centrosinistra». Riepilogo Risultati Primo Turno (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
  6. Monica Rubino (2012 թ․ դեկտեմբերի 2). «Primarie, vince Bersani: sarà candidato premier. Renzi: "Successo netto, regole non c'entrano"» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  7. «Bersani si commuove: «Grazie Giorgio»» (իտալերեն). Corriere della Sera. 2013 թ․ ապրիլի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  8. «Bersani, nessun danno neurologico I medici: "Il decorso resta positivo"» (իտալերեն). La Stampa.it. 2014 թ․ հունվարի 6. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  9. «L'Italicum è legge, il via libera senza opposizioni» (իտալերեն). la Stampa. 2015 թ․ մայիսի 4. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  10. Francesca Schianchi (2017 թ․ փետրվարի 25). «Nasce "Articolo 1 - Democratici e progressisti": "Non ci facciamo mettere sulla ridotta"» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Լուիջի Բերսանի» հոդվածին։