Պարուհի Թեփելիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարուհի Թեփելիկյան
Ծնվել է1925
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Վախճանվել է2008
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի

Պարուհի Գաբրիելի Թեփելիկյան (1925, Ալեքսանդրիա, Եգիպտոս - 2008), հայ նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարուհի Թեփելիկյանը ծնվել է 1925 թվականին Ալեքսանդրիայում, Մեծ եղեռնից մազապուրծ հայ ընտանիքում։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Բուխարեստ։ 1946 թվականին հայրենադարձել է։ Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Թեփելիկյանն իր բնանկարներում, նատյուրմորտներում ու դիմանկարներում արտահայտել է հայրենիքի հանդեպ տածած կարոտն ու սերը, ինչպես նաև իր նախնիների անցած դժվարին ու հերոսական ճակատագիրը։ Թեփելիկյանը բազմաժանր ստեղծագործող է, անմնացորդ նվիրված արվեստին՝ տոգորված աշխատասիրությամբ, կատարողական վարպետությամբ[2]։

Մահացել է 2008 թվականին։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Բոստոնում, Ռումինիայում, Սանտյագոյում, Դամասկոսում, Քյոլնում, Վիեննայում։ 2019 թվականին Երևանում SarGallery պատկերասրահում կազմակերպված «Նուրբ տեսանկյուն» խորագրով ցուցահանդեսում, որտեղ ներկայացվել են քսանից ավելի նկարչուհիների աշխատանքներ, ներկայացվել են նաև Պարուհի Թեփելիկյանի ստեղծագործություններից[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Armenia Art cultural magazine, 1/2007, ISSN 1829-0272

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  2. Պարուհի Թեփելիկյանի մասին Armenia Art մշակութային ամսագրում
  3. Նկարչուհիների կտավները՝ «Նուրբ տեսանկյուն»-ում