Պատրիցիա Ռեջանի
Պատրիցիա Ռեջանի իտալ.՝ Patrizia Reggiani | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Վինոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | բարձրաշխարհիկ հեղինակություն |
Ամուսին | Մաուրիցիո Գուչի[1] |
Patrizia Reggiani Վիքիպահեստում |
Պատրիցիա Ռեջանի Մարտինելլի (իտալ.՝ Patrizia Reggiani Martinelli, դեկտեմբերի 2, 1948, Վինոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի գործարար Մաուրիցիո Գուչիի այրին։ 1980-ականներին, նրա հետ ամուսնության ընթացքում, եղել է հարուստ բարձրաշխարհիկ հմայիչ կին և ազդեցիկ դիրք է ունեցել նորաձևության աշխարհում։ 1998 թվականի վերջին դատապարտվել է երկարատև ազատազրկման՝ ամուսնու պատվիրված սպանությունը կազմակերպելու համար։ Դատավարությունը գրավել է լայն հասարակության ուշադրությունը Իտալիայում։
Մաուրիցիո Գուչիի հետ հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին Պատրիցիա Ռեջանին ամուսնացել է Մաուրիցիո Գուչիի հետ, որից ունեցել է երկու դուստր՝ Ալլեգրան և Ալեսանդրան[2]։ 1985 թվականի մայիսի 2-ին՝ 12 տարվա ամուսնությունից հետո, Մաուրիցիոն թողել է Պատրիցիային հանուն մի երիտասարդ կնոջ՝ ասելով, որ պատրաստվում է մեկնել կարճ գործուղման։ Մաուրիցիոն այդպես էլ երբեք չի վերադարձել նրա մոտ։ 1991 թվականին Պատրիցիան և Մաուրիցիո Գուչին պաշտոնապես բաժանվել են։ Ամուսնալուծության վարույթի շրջանակներում Պատրիցիա Ռեջանին հասնում է նրան, որ նախկին ամուսինը իրեն վճարի տարեկան 500,000 ԱՄՆ դոլարին համարժեք ալիմենտ։ 1992 թվականին նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք, որը հետագայում հեռացվել է՝ առանց որևէ բացասական հետևանքի։ 1995 թվականի մարտի 27-ին նրա նախկին ամուսինը գնդակահարվել է իր գրասենյակի դիմացի աստիճաններին` Պատրիցիայի կողմից վարձված մարդասպանի կողմից[3][4]։
Դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի հունվարի 31-ին Պատրիցիա Ռեջանին ձերբակալվել է, իսկ 1998 թվականին նա մեղավոր է ճանաչվել իր ամուսնու՝ Մաուրիցիո Գուչիի սպանությունը կազմակերպելու մեջ և դատապարտվել 29 տարվա ազատազրկման[5]։ Դատավարությունը մեծ արձագանք է առաջացրել լրատվամիջոցներում, որտեղ նա ստացել է «Սև այրի» մականունը[6][7]։ Նրա դուստրերը պայքարել են պատժաչափը փոփոխելու համար՝ պնդելով, որ ուղեղի ուռուցքը ազդել է նրա անհատականության վրա[8]։ 2000 թվականին Միլանի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դատավճիռը, բայց պատժաչափը կրճատել է մինչև 26 տարի։ Նույն թվականին Ռեջանին փորձել է ինքնասպան լինել՝ կախվելով լարից, բայց նրան հաջողվել է փրկել։
2011 թվականի հոկտեմբերին նրան առաջարկել են բաց բանտ տեղափոխել, բայց նա հրաժարվել է` ասելով. «Ես կյանքումս չեմ աշխատել և հաստատ չեմ պատրաստվում հիմա սկսել»[9]։ Լավ վարքի համար Պատրիցիան վաղաժամ ազատ է արձակվել 2016 թվականի հոկտեմբերին՝ 18 տարի բանտարկությունից հետո[10][10]։ 2017 թվականին նա Գուչիի կալվածքից ստացել է 900,000 ֆունտ ստեռլինգի չափով ռենտա[10]։ Դա հնարավոր դարձավ 1993 թվականին ստորագրված համաձայնագրի շնորհիվ[10]։ Դատարանը նաև որոշում է կայացրել նրան վերադարձնել ավելի քան 16 միլիոն ֆունտ ստեռլինգ[10], որպես բանտում գտնվելու ընթացքում ամուսնալուծության փոխհատուցում, որը գտնվում էր նրա երկու դուստրերի տիրապետման ներքո։ Նրանք բողոքարկել էին այդ որոշումը[10]։
2019 թվականի նոյեմբերին հայտարարվել է «Գուչիի տունը» ֆիլմի նկարահանման մեկնարկի մասին, որի սյուժեն հիմնված է Ռեջանիի ամուսնության և Մաուրիցիոյի սպանության պատմության վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Ռիդլի Սքոթը, իսկ Պատրիցիա Ռեջանիի դերակատարը` Լեդի Գագան[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.nytimes.com/1998/11/04/world/former-wife-given-29-years-for-ordering-gucci-slaying.html
- ↑ «Omicidio Gucci – Patrizia Reggiani, rinuncia alla semilibertà: "Non ho mai lavorato in vita mia"».
- ↑ Family Business on the Couch: A Psychological Perspective. John Wiley and Sons. 2007. էջ 102. ISBN 978-0-470-51671-3.
- ↑ Sara Gay Forden, The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed, HarperCollins 0-688-16313-0, 2001.
- ↑ Stanley, Alessandra (1998 թ․ նոյեմբերի 4). «Former Wife Given 29 Years for Ordering Gucci Slaying». The New York Times..
- ↑ «Investing Money » The Maurizio Gucci Story». turtlemeat.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ The Black Widow goes on trial The New York Times 20 May 1998
- ↑ «Gucci 'black widow' wins retrial over hitman murder of husband». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Wealthy Gucci Murderess Prefers Prison to Work».
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Squires, Nick (2017 թ․ փետրվարի 10). «Italy's 'Black Widow' Gucci heiress who ordered ex-husband's murder entitled to nearly £1 million a year from his estate». The Telegraph – via www.telegraph.co.uk.
- ↑ «Lady Gaga, Ridley & Giannina Scott Team on Film About Assassination of Gucci Grandson Maurizio; Gaga to Play Convicted Ex-Wife Patrizia Reggiani». ноябрь 2019.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիցիա Ռեջանի» հոդվածին։ |
|