Պատիվ ունեմ դաշինք
Արտաքին տեսք
Պատիվ ունեմ Պատիվ ունեմ | |
---|---|
Տեսակ | քաղաքական դաշինք |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Արթուր Վանեցյան (ՀԿ) Սերժ Սարգսյան (ՀՀԿ) |
Կարգախոս | Ուղղի՜ր մեջքդ։ Կպնե՜նք գործին։ Որ ապրե՜նք։ |
Հիմնադիր | Սերժ Սարգսյան և Արթուր Վանեցյան |
Հիմնադրված | մայիսի 15, 2021 |
Գաղափարախոսություն | ազգային պահպանողականություն և հայկական ազգայնականություն |
Շտաբ | Երևան, Հայաստան |
ՀՀ Ազգային ժողով | 6 / 107 |
Երևանի ավագանի | 0 / 65 |
Պատիվ ունեմ դաշինք, հայկական քաղաքական դաշինք, կազմված Հայաստանի հանրապետական կուսակցությունից և Հայրենիք կուսակցությունից։ Ստեղծվել է 2021 թվականի մայիսի 15-ին, հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ[1]։
Դաշինքի առաջին համարը առաջիկա ընտրություններում կլինի ԱԱԾ նախկին տնօրեն, Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ցուցակում չի լինելու[2][3]։
Դաշինքի կարգախոսն է՝ «Ուղղի՛ր մեջքդ։ Կպնե՛նք գործին։ Որ ապրե՛նք։»[4]։
Պատկերանշան[5]
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պատիվ ունեմ» դաշինքը որպես իր տարբերանշան ընտրել է հնգաթև աստղ, որն, ըստ դաշինքի ներկայացուցիչների, խորհրդանշում է՝
- Ծառայությունը Հայրենիքին,
- Պատմական հիշողությունը,
- Նախնիների սխրանքները,
- Մարդկային երազանքը,
- Քրիստոնեական հույսը,
- Հաջողություններ և հաղթանակներ,
- Գիտական միտքը,
- Բարձր որակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՀԿ-ն ու «Հայրենիք»-ը ստորագրել են «Պատիվ ունեմ» դաշինք կազմելու հուշագիր». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Նախընտրական ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չի լինի
- ↑ «Ստորագրվեց «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագիրը». Shant News. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Պատիվ ունեմ դաշինք». Ֆեյսբուք. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Ի՞նչու հնգաթև աստղ». pativunem.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.