1900 թվականից եղել է «Իսկրա» թերթի խմբագրության կազմում։ Դեռ 1883-1903 թվականներին նրա մի շարք աշխատություններում գյուղացիության և լիբերալ բուրժուազիայի դերի գնահատման հարցում զգացվում էին մենշևիզմի սաղմերը։ ՌՍԴԲԿ II համագումարից հետո (1903) Աքսելրոդ մենշևիկների պարագլուխներից և տեսաբաններից էր։ II Ինտերնացիոնալի ակտիվ գործիչներից, հանդես էր գալիս ռեֆորմիստական տեսակետներով, իսկ ռեակցիայի տարիներին լիկվիդատորության գաղափարախոսն էր։ 1917 թվականին պաշտպանում էր ժամանակավոր կառավարությունը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հեռացավ Ռուսաստանից և դարձավ սովետական իշխանության կատաղի հակառակորդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 165)։