Jump to content

Պանամպիլի Գովինդա Մենոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանամպիլի Գովինդա Մենոն
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ St. Thomas College, Thrissur?
Մասնագիտություն՝ փաստաբան, քաղաքական գործիչ և ազատության մարտիկ
Ծննդյան օր հոկտեմբերի 1, 1906(1906-10-01)
Ծննդավայր Thrissur district, Kingdom of Cochin, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր մայիսի 23, 1970(1970-05-23)[1] (63 տարեկան)
Վախճանի վայր Նյու Դելի, Հնդկաստան[1]
Քաղաքացիություն  Հնդկաստան

Պանամպիլի Գովինդա Մենոն (անգլ.՝ Panampilly Govinda Menon, մալայալամ՝ പനമ്പിള്ളി ഗോവിന്ദമേനോന്‍, հոկտեմբերի 1, 1906(1906-10-01), Thrissur district, Kingdom of Cochin, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մայիսի 23, 1970(1970-05-23)[1], Նյու Դելի, Հնդկաստան[1]), հնդիկ իրավաբան և քաղաքական գործիչ, հետպատերազմյան Հնդկաստանի քաղաքական գործիչներից մեկն է։ Հնդկական ազգային կոնգրեսի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանամպիլի Գովինդա Մենոնը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 1-ին Կակադ քաղաքում, Բրիտանական Հնդկաստան։ Իրավաբանական կրթություն է ստացել Տրիսուրի քոլեջում, աշխատել է Մուկենչերիլ Չերիան Ջոզեֆ իրավաբանի՝ հնդիկ ականավոր ռացիոնալիստներից մեկի օգնական։ 1930-ական թվականներին դարձել է Կոչինի թագավորության ականավոր գործիչներից մեկը, 1947 թվականին նշանակվել է նրա վարչպետը[2]։

Զբաղեցնելով Հնդկաստանի Գերագույն դատարանի և թագավորական դատախազի պաշտոնները՝ Մենոն Գովինդան նաև ընտրվել է Տոկիոյի ճապոնական ռազմային հանցագործներից հանդեպ դատավարության տասներկու դատախազերից մեկը, փաստաթղթերում հիշատակվել է Պարակուլանգարա Գովինդա Մենոն (անգլ.՝ Parakulangara Govinda Menon) անունով[3]։ Այդ դատավարության փաստաթղթերի համաձայն՝ Գովինդա Մենոնը չի բավարարվել նրանով, որ Հնդկաստանին ներառել են դատապարտության մասնակից անդամների մեջ վերջին հերթին, սակայն, նրա խոսքերի համաձայն, Հնդկաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմում բրիտանական տարածքների պաշտպանման մեջ կարևորագույն ներդրում է ունեցել[4]։

Հնդկաստանի անկախացումից և Տրավանկոր ու Կոչին թագավորությունների միացումից հետո Մենոնը նոր Տրավանկոր-Կոչին նահանգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում Պարուր Նարայանա Պիլայիի կառավարությունում կրթության նախարար, Անապարամբիլ Ջոնի կառավարությունում ֆինանսների նախարար, իսկ 1955 թվականից մինչև 1956 թվականը զբաղեցրել է նահանգի նախարարի պաշտոնը։ 1962 թվականից մինչև իր մահը Կերալա նահանգից և Մուկունդապուրամ ընտրաշրջանից եղել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի պատգամավոր։ 1969 թվականից մինչև 1970 թվականը եղել է Իրավունքի և երկաթուղային տրանսպորտի նախարար, ինչպես նաև նահանգում Գյուղատնտեսության և պարենամթերի նախարար։ Եղել է Կանոտ Կարունակարանի՝ Կերալ նահանգի նախկին նախարարի քաղաքական խորհրդականը։

Պանամպիլի Գովինդա Մենոնը մահացել է 1970 թվականի մայիսի 23-ին 63 տարեկան հասակում։

2006 թվականին իրականացվել են Պանամպիլի Գովինդա Մենոնի 100-ամյակի միջոցառումները, որոնք կազմակերպել է նախագահ Աբդուլ Կալամը[5][6][7]։ Գովինդա Մենոնի անունով կոչվել է Չալակուդիի քոլեջը` «Պանամպիլիի անվան պետական քոլեջ»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lok Sabha Debates: Fourth SesiesNew Delhi: Lok Sabha Secretariat, 1970. — Vol. XLII, Iss. 1. — P. 1.
  2. Unforgettable faces that made Thrissur proud (անգլ.)
  3. Mr. Parakulangara Govinda Menon | The International Military Tribunal for the Far East (անգլ.)
  4. The International Military Tribunal for the Far East. Background guide Արխիվացված 2018-11-18 Wayback Machine(անգլ.)
  5. «Emulate leaders of the past, President tells politicians». The Hindu. 2006 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. «President's Address at the Inauguration of the Birth Centenary Celebrations of Panampilly Govinda Menon». Press Information Bureau: Правительство Индии. 2006 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. «Panampilly's services recalled». The Hindu. 2009 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • L. V. Harikumar։ Panampilly Govinda Menon։ Charithravazhiyile Deepashikha - Biography, 2nd Edition published by Kerala State Institute of Languages, Thiruvananthapuram, ISBN 978-81-7638-832-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանամպիլի Գովինդա Մենոն» հոդվածին։