Jump to content

Պահապանը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պահապանը
անգլ.՝ Safe
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ[1][2] և մարտաֆիլմ[1][2][3]
Թվականմայիսի 31, 2012[4] և 2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲոազ Յակին[1][5][3][…]
ՊրոդյուսերՔևին Սփեյսի, Լոուրենս Բենդեր և Դանա Բրունետտի
Սցենարի հեղինակԲոազ Յակին[6]
ԴերակատարներՋեյսոն Սթեթհեմ[2][7][5][…], Քրիս Սարանդոն[2][7][3][…], Ռոբերտ Ջոն Բյորկ[7][3][8], Ջեյմս Հոնգ[7][5][6], Էնսոն Մաունթ[7][3][6], Իգոր Ժիշկինե[7][6], Ռեգգի Լի[7][6] և Ջոզեֆ Սիքորա[7][6]
ՕպերատորՍտեֆան Չապսկի
ԵրաժշտությունՄարկ Մադերսբո
ՄոնտաժՖրեդերիկ Տորավալ
Պատմվածքի վայրՆյու Յորք և Փենսիլվանիա
Նկարահանման վայրՆյու Յորք և Ֆիլադելֆիա
ԿինոընկերությունIM Global, Լոուրենս Բենդեր և Trigger Street Productions
Տևողություն94 րոպե
Շահույթ40 346 186 A$[9]
Պաշտոնական կայքէջ

Պահապանը (անգլ.՝ Safe), Բոազ Յակինի ֆիլմը, գլխավոր դերում՝ Ջեյսոն Սթեթհեմ։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի ապրիլի 27-ին։

Նյու-յորքյան նախկին ոստիկան Լյուկ Ռայթը (Ջեյսոն Սթեթհեմ) հանդես է գալիս առանց կանոնների մարտերում և պարտվելու փոխարեն՝ իր հակառակորդին կոմայի մեջ է գցում։ Այդ ամենի պատճառով ռուսական մաֆիայի պարագլուխը՝ Էմիլ Դոչեսկին (Սանդոր Թեքսի) կորցնում է մոտ 1 միլիոն դոլլար. Որպեսզի վրեժ լուծի մարտիկից, Էմիլը ուղարկում է մի քանի մարդասպանների՝ իր որդի Վասիլիի ղեկավարությամբ (Ջոզեֆ Սիկորա), Լյուկի բնակարան։ Վրեժը պարզվում է սարսափելի է. նրանք ոչ միայն սպանում են գլխավոր հերոսի հղի կնոջը, այլև խոստանում են սպանել յուրաքանչյուրին, ով կլինի նրա կողքին։ Այս դաժան պատիժը Լյուկ Ռայթին հասցնում է ինքնասպանության եզրին։

Ֆիլմում զուգահեռաբար պատմվում է Մեյ (Քեթրին Չան) անունով մի չինացի աղջկա պատմություն, ով ունի ֆենոմենալ հիշողություն և կարող է վայրկենական հիշել և մտապահել տեսած և լսած տեղեկությունը։ Այդ շնորհը գնահատում է չինական Տրիադա մաֆիան։ Աղջկան իր խնամքի տակ է առնում «քեռի» Խան Ցզյաոն (Ջեյմս Հոնգ), և նա դառնում է ասես չինական մաֆիայի քայլող հաշվապահական գրքույկ։ Խան Ցզյաոն ուղարկում է Մեյին Նյու-Յորք, որտեղ նա միշտ ուղեկցում է չինական մաֆիայի Նյու-Յորքի գործերի կառավարիչ Կվան Չանգին (Ռեգի Լի).

Տեղափոխվելով Նյու-Յորք՝ Խան Ցզյաոն հաղորդում է Մեյին թվերի երկար հաջորդականություն, որոնք շատ կարևոր են, և ուղարկում են նրան հանդիպման մի մարդու հետ, ով պիտի հաղորդի կոդի երկրորդ մասը։ Ճանապարհին չինական պատվիրակության վրա կրակ են բացում, և աղջիկը հայտնվում է ռուսական մաֆիայի ձեռքերում։

Չինական մաֆիայի իր տեղեկատու՝ Լինից (Դենի Լենգ), Դոչեսկին իմանում է կարևոր տեղեկության մասին, որին տիրապետում է Մեյը, և փորձում է պարզել այն։ Սակայն Մեյը փախչում է հանցագործների գրասենյակից։

Իջնելով մետրոկայան՝ նա անցնում է Լյուկ Ռայթի կողքով և տարօրինակ հայացք է գցում նրա վրա, որը գրավում է գլխավոր հերոսին և որով էլ կանխում է նրա ինքնասպանությունը։ Լյուկը տեսնում է հանցագործներին, որ հետևում են Մեյին, և գալիս է նրան օգնության։

Արդյունքում՝ Լյուկը և Մեյը հայտնվում են ռուսական և չինական մաֆիայի դեմ։ Բացի այդ էլ՝ նրանց հետևում է ծախու ոստիկան կապիտան Վուլֆը (Ռոբերտ Ջոն Բերկ), որին քաղաքապետը (Քրիս Սարանդոն) հրամայել է գտնել Լյուկին և Մեյին։

Ֆիլմի ընթացքում պարզվում է, որ թվերի առաջին հաջորդականությունը սեյֆի կոդն է, որում պահպանվում է 30 միլիոն դոլար, իսկ երկրորդը՝ այն սեյֆի կոդը, որում պահպանվում են տեղեկություններ բոլոր հանցագործների մասին, որոնք խառնված էին կոռուպցիոն հանցագործությունների մեջ՝ Նյու-Յորքի քաղաքապետի և քաղաքային մաֆիայի մասնակցությամբ։

Կանչելով օգնության իր նախկին գործընկերներին (ներառյալ կապիտան Վուլֆին)՝ Լյուկը գրավում է ընդհատակյա չինական խաղասրահը, որտեղ գտնվում է 30 միլիոն դոլար պարունակությամբ սեյֆը, իսկ հետո նա այցելում է քաղաքագլխին և վերցնում է այն ձայնասկավառակը, որ պարունակում է վարկաբեկող փաստերը։

Ավարտին՝ նախկին գործընկերոջ հետ հարաբերությունները պարզելու ժամանակ, Լյուկը փրկում է Մեյին։ Գլխավոր հերոսը վերադարձնում է չինական մաֆիայի գողացված փողերը, ռուսական մաֆիայի ղեկավարի որդուն՝ Վասիլիին, ինչպես նաև կոռուպցիոն համակարգերի մասին տեղեկատվությունը՝ ապահովելով պաշտպանություն իրեն և Մեյին։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Safe ֆիլմը քննադատների հակասական գնահատականներ է ստացել։ Rotten Tomatoes-ը տեղեկացնում էր, որ 96 գնահատականներից 53-ը դրական էին (55 %)[10]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել 2010 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Փենսիլվանիայում ևՆյու-Յորքում[11]։
  • Ֆիլմի սյուժեն, որում գլխավոր հերոսը պաշտպանում է փոքրիկ աղջկան, հիշեցնում է այնպիսի ֆրանսիական ֆիլմեր, ինչպիսիք են «Լեոն» և«Վասաբի»։
  • Մարտաֆիլմերի համար ավանդական դարձած մենամարտը լավ տղայի և վատ տղայի միջև, այս ֆիլմում խաթարված է անսպասելի քայլով։ Երբ հերոսները հրացանները դնում են մի կողմ, որպեսզի սկսեն բռունցքներով կռվել, Մեյը կրակում է Ալեքսին, ապա բացատրում Լյուկին, որ տեսել է՝ ինչպես է նա կռվում, և որ Լյուկը չէր կարողանա դիմակայել նրան։
  • Ֆիլմի պրոդյուսերներից մեկը եղել է Քևին Սփեյսին
  • Օրիգինալ տարբերակում Ջեյսոն Սթեթհեմը մի քանի անգամ ռուսերեն է խոսում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]