Չվերթ 175 United Airlines
Չվերթ 175 United Airlines | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | օդահենություն, ահաբեկչական ակտ, մահապարտ ահաբեկիչ, օդաչուի ինքնասպանություն և flight? |
Թվական | սեպտեմբերի 11, 2001 |
Ժամանակ | 09:03 EST |
Պատճառ | ահաբեկչական հարձակում |
Վայր | Two World Trade Center?, , ԱՄՆ |
Չվերթ | UAL175 |
Թռիչքի վայր | Բոստոն |
Վերջնական կետ | Լոս Անջելես |
Զոհվածներ | 65 (+ 612) |
Aviation Safety Network ID | 20010911-1 |
Օդանավ | |
Մոդել | Boeing 767-222 |
Ավիաընկերություն | United Airlines |
Կողային համար | N612UA |
Արտադրման թվական | 1983 թ. հունվարի 27-ին |
Ուղևորներ | 56 (այդ թվում 5 ահաբեկիչները) |
Անձնակազմ | 9 |
Կենդանի մնացած | 0 |
United Airlines Flight 175 Վիքիպահեստում |
Չվերթ 175 United Airlines, ուղևորատար չվերթ, որը թռիչքի ընթացքում առևանգվել է ահաբեկիչների կողմից 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։ Այն դարձավ երկրորդ ինքնաթիռը, որը առևանգվել է ահաբեկիչների կողմից։ Boeing 767-222 ինքնաթիռը, որը պատկանում էր United Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Բոստոնից դեպի Լոս Անջելես։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Համաշխարհային առևտրի կենտրոնում, որը գտնվում է Նյու Յորքում։ Աղետի հետևանքով ինքնաթիռում գտնվող բոլոր 65 մարդիկ զոհվել են, նաև զոհվել են անհայտ թվով մարդիկ, ովքեր գտնվում էին այդ աշտարակում։
Թռիչքից մոտ երեսուն րոպե հետո ահաբեկիչները մտել են օդաչուների խցիկ և սպանել ինքնաթիռի երկրորդ հրամանատարին, որից հետո ահաբեկիչներից Մարվան Ալ Շեխին վերցնում է ինքնաթիռի վերահսկողությունը իր վրա։ Ահաբեկիչները մի քանի անհաջող փորձեր են կատարել խցիկում։ Որոշ ուղևորներ կարողացել են բջջային հեռախոսներով զանգահարել իրենց հարազատներին և հայտնել ինքնաթիռի առևանգման մասին։ Ինքնաթիռը բախվել է աշտարակին ժամը 09:03 (EST)։ Ինքնաթիռի հարվածը աշտարակին մեծ հետևանք է ունեցել, որը ի վերջո հանգեցրել է աշտարակի փլուզմանը։
Ահաբեկիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռում կար հինգ ահաբեկիչ՝
- Մարվան Ալ Շեխի (անգլ.՝ Marwan Al-Shehhi) (Արաբական Միացյալ Էմիրություններ) - ահաբեկիչ և օդաչու։
- Ֆայեզ Բանիհամադ (անգլ.՝ Fayez Banihammad) (Արաբական Միացյալ Էմիրություններ)
- Համզա Ալ Գամդի (անգլ.՝ Hamza Al-Ghamdi) (Սաուդյան Արաբիա)
- Ահմեդ Ալ Գամդի (անգլ.՝ Ahmed Al-Ghamdi) (Սաուդյան Արաբիա)
- Մոհանդ Ալ Շեխրի (անգլ.՝ Mohand Al-Shehri) (Սաուդյան Արաբիա)[1][2]
Տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չվերթ UAL175, իրականացնում էր Boeing 767-222 օդանավը (գրանցման համրը N612UA, կողային համար 21873)։ Առաջին չվերթը իրականացվել է 1983 թվականի հունվարի 27-ին, նույն թվականի փետրվարի 23-ին ինքնաթիռը հանձնվում է United Airlines ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ՝ Pratt & Whitney JT9D-7R4D արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 17569 չվերթ «մեկնում-ժամանում» և օդում է գտնվել ավելի քան 66 647 ժամ[3]։
Ինքնաթիռը ուներ 168 նստատեղ[4]։
Անձնակազմի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնաթիռի առաջին հրամանատար - 51 ամյա Վիկտոր Սարաչին (անգլ.՝ Victor Saracini)։
- Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 38 ամյա Մայքլ Հոռոկս (անգլ.՝ Michael Horrocks)։
Ինքնաթիռում աշխատում էր 7 սպասուհի
- 33 ամյա Ռոբերտ Ֆանգման (անգլ.՝ Robert Fangman)
- 28 ամյա Էմի Ջարետ (անգլ.՝ Amy Jarret)
- 44 ամյա Կատրին Լաբորե (անգլ.՝ Kathryn LaBorie)
- 44 ամյա Ալֆրեդ Մարշանդ (անգլ.՝ Alfred Marchand)
- 29 ամյա Էմի Կինգ (անգլ.՝ Amy King)
- 38 ամյա Մայքլ Տէրրորի (անգլ.՝ Michael Tarrow)
- 28 ամյ Ալիսա Տիտուս (անգլ.՝ Alicia Titus)[5]
Չվերթ 175-ի վայրէջք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համզա Ալ Գամդին և Ահմեդ Ալ Գամդին հյուրանոցից դուրս են գալիս և զանգահարում են տաքսի, որպեսզի գնան Լոգանի միջազգային օդանավակայան[6]։ Նրանք գալիս են օդանավակայան ժամը 06:20-ին, Ահմեդ Ալ Գամդին իր հետ վերցրել էր երկու պայուսակ։ Ահաբեկիչները նշում են, որ իրենք ցանկանում են գնել տոմս։ Այսպիսով, անվտանգության աշխատակիցը նրանց հարցեր է տվել անվտանգության կանոններից, և նրանք ճիշտ պատասխան են տվել[2][7]։ Մարվան Ալ Շեխին իր պայուսակը հաձնել է ստուգման ժամը 06:45-ին, իսկ Ֆայեզ Բանիհամադը և Մոհանդ Ալ Շեխրին իրենց պայուսակները հանձնել են ստուգման ծամը 06:53-ին։ Ֆայեզ Բանիհամադը հանձնում է ստուգման երկու պայուսակ[8]։
Ինքնաթիռը պետք է թռչի Լոս Անջելեսից ժամը 08:00-ին[2][9]: Ինքնաթիռը մեկնում է տերմինալից ժամը 07:58-ին, և 08:14-ին ինքնաթիռը դուրս է գալիս թռիչքուղուց։ Ժամը 08:33-ին ինքնաթիռը գտնվում էր 10300 մետր բարձրության վրա։ Ժամը 08:37-ին ավիադիսպետչերը կապվում է օդաչուների հետ, և ասում է, որ ևս մի քանի մետր բարձրանա, քանի որ չվերթ 175-ը և չվերթ 011-ը կարող են իրար բախվել[10]։ Անձնակազմի անդամները պատասխանում են, որ չվերթ 011-ը գտնվում է 9600 մետր բարձրության վրա։ Օդաչուները նաև հաղորդում են դիսպետչերին, որ լսել են տարօրինակ արտահայտություն Լոս Անջելեսի դիսպետչերներից. «Կարծես թե, ինչ որ մեկը միացրել է միկրաֆոնը և հրամայել բոլորին մնալ իրենց տեղերում»։ Սա եղել է վերջին կապը չվերթ 175-ից[11]։
Առևանգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չվերթ 175-ի առևանգումը տեղի է ունեցել ժամը 08:46-ին։ Ֆայեզ Բանիհամադը և Մոհանդ Ալ Շեխրին մտնում են օդաչուների խցիկ և նրանց սպանում են։ Ժամը 08:47-ին ինքնաթիռը ընկնելու ազդանշան տվեց, և ինքնաթիռը սկսեց շեղվել նախատեսված թռիչքուղուց[9][12]։ Սակայն դիսպետչերը հայտնում է, որ այդ ամենը նկատել է ժամը 08:51-ին։ Դիսպետչերը հինգ անգամ փորձել է կապվել չվերթ 175-ի հետ, սակայն չի կարողացել։
Աղետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չվերթ UAL175-ը բախվել է Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքին ժամը 09:03:02-ին 950 կմ/ժ արագությամբ։ Ինքնաթիռում գտնվող 65 մարդիկ, վթարի հետևանքով զոհվում են։ Հարյուրավոր մարդիկ մահանում են աշտարակի պայթյունի հետևանքով։ Ավելի քան 637 մարդ մահանում են ակնթարթորեն[13]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Federal Bureau of Investigation (2008 թ․ փետրվարի 4). «Hijackers' Timeline» (PDF). NEFA Foundation. էջ 218. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Staff Monograph on the "Four Flights and Civil Aviation Security"» (PDF). National Commission on Terrorist Attacks Upon the United States. 2005 թ․ սեպտեմբեր. էջեր 17–26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Brief of Accident». National Transportation Safety Board. 2006 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Staff Report – «We Have Some Planes»: The Four Flights - a Chronology» (PDF). National Commission on Terrorist Attacks Upon the United States. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «United Airlines Flight 175». CNN. 2001. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Federal Bureau of Investigation (2008 թ․ փետրվարի 4). «Hijackers' Timeline» (PDF). NEFA Foundation. էջ 288. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Federal Bureau of Investigation (2001 թ․ սեպտեմբերի 21). «Interview with Gail Jawahir» (PDF). Intelfiles. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «We Have Some Planes». National Commission on Terrorist Attacks Upon the United States. 2004 թ․ հուլիս. էջ 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ 9,0 9,1 «We Have Some Planes». National Commission on Terrorist Attacks Upon the United States. 2004 թ․ հուլիս. էջ 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Ellison, Michael (2001 թ․ հոկտեմբերի 17). «'We have planes. Stay quiet' – Then silence». The Guardian. London. Վերցված է 2007 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Wald, Matthew L.; Kevin Sack (2001 թ․ հոկտեմբերի 16). «A Nation Challenged: The Tapes; 'We Have Some Planes,' Hijacker Said on Sept. 11». The New York Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Flight Path Study – United Airlines Flight 175» (PDF). National Transportation Safety Board. 2002 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «NIST NCSTAR 1–5: Reconstruction of the Fires in the World Trade Center Towers» (PDF). National Institute of Standards and Technology. 2005 թ․ հոկտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չվերթ Aviation Safety Network-ի նկարագրություն
- The Final 9/11 Commission Report Արխիվացված 2010-08-07 Wayback Machine
- CNN September 11 Memorial page, with passenger and crew lists Արխիվացված 2018-10-04 Wayback Machine
- 9-11 NTSB Report
- Picture of aircraft Pre 9/11
- September 11, 2001 archive of United Airlines site with condolences for deceased**