Չոկո նահանգը գտնվում է հասարակածային կլիմայական գոտիում, տարածքի մեծ մասը զբաղեցնում են արևադարձային խիտ անտառները՝ մշտականաչ բուսականությամբ։ Չոկոն համարվում է աշխարհի «ամենաթաց» վայրը, քանզի տարեկան միջին տեղումները անցնում են 10 700 մմ։ Ատրատոյի ճահճադաշտերը մեծ խոչընդոտ էին հանդիսացել Հարավային ԱմերիկանՀյուսիսային Ամերիկայի հետ կապող Պան-ամերիկյան խճուղու շինարարության ընթացքում։
Դեպարտամենտի բնակչությունն է 454 030 (2005)։ Բնակչության մեծ մասը կազմում են ստրկությունից փախուստի դիմած և այստեղ ապաստարան գտած նախկին աֆրիկացի ստրուկների հետնորդները, որոնք մասամբ ձուլվելով տեղի բնակչության հետ, հայտնի են որպես աֆրո-կոլումբիացիներ էթնիկական խումբ։ Փախստական ստրուկներին հատկապես գրավել էր թանկարժեք մետաղների հանքաշերտերի մշակման աշխատանքը Ատրատո և Սան Խուան գետերի հովիտներում, որոնք մինչ այժմ հանդիսանում են Կոլումբիայի պլատինի հանքահանույթի հիմնական կենտրոնները։