Չիպրիան Պորումբեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիպրիան Պորումբեսկու
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 14, 1853(1853-10-14)[1][2]
ԾննդավայրՇեպոտ, Բուկովինայի դքսություն, Ավստրիական կայսրություն
Մահացել էհունիսի 6, 1883(1883-06-06)[3][1][2] (29 տարեկան)
Մահվան վայրCiprian Porumbescu, Բուկովինայի դքսություն, Ավստրո-Հունգարիա[4]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Ավստրիական կայսրություն
ԱզգությունPoles in Romania? և Գուցուլներ
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԵրկերԱլբանիայի օրհներգ, Trei culori? և Pe-al nostru steag e scris Unire?
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ և ջութակահար
Ծնողներհայր՝ Iraclie Porumbescu?
 Ciprian Porumbescu Վիքիպահեստում

Չիպրիան Պորումբեսկու (ռումիներեն՝ Ciprian Porumbescu, իսկական ազգանունը՝ Գոլեմբիևսկի, լեհ.՝ Cyprian Gołęmbiowski, հոկտեմբերի 14, 1853(1853-10-14)[1][2], Շեպոտ, Բուկովինայի դքսություն, Ավստրիական կայսրություն - հունիսի 6, 1883(1883-06-06)[3][1][2], Ciprian Porumbescu, Բուկովինայի դքսություն, Ավստրո-Հունգարիա[4]), ռումին կոմպոզիտոր, դիրիժոր։ Երաժշտական կրթությունը ստացել է Ռումինիայում՝ Կ․ Միկուչիի, 1879-1881 թվականներին՝ Վիեննայի կոնսերվատորիայում՝ Ա․ Բրուքների մոտ։

1881-1882 թվականներին դասավանդել է Բրաշովի երաժշտական դպրոցում։ Ղեկավարել է ուսանողական և բանվորական երգչախմբերում։ Առաջադեմ հասարակական գործունեության համար հետապնդվել է ավստրալիական իշխանությունների կողմից։ Պորուսոսկուի ստեղծագործությունները օրգանապես կապված են Ռումինիայի երաժշտական բանահյուսության հետ։

Երկերից առավել հայտնի են՝ «Թեկնածու Լինտեն» երգիծական կատակերգությունը (1877), քնարհեքիաթային «Նորալուսին» օպերետը (1882), ջութակի դաշնամուրի «Բալլադը» (1880)։ Գործիքային և վոկալ պիեսների, սոցիալական թեմայով երգերի և հեղափոխական հայտնի «Մայիսի մեկը» երգի հեղինակն է։ Պորուսեսկուի անունով է կոչվում Բուխարեստի կոնսերվատորիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 399
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիպրիան Պորումբեսկու» հոդվածին։