Չիպոլետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Չիպոլետի
Cipolletti
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՊրովինցիաՌիո Նեգրո (պրովինցիա)
ՔաղաքապետԱլբերտո Ուերետիլնեք
Հիմնադրված էհոկտեմբերի 3 1903 թ.
Այլ անվանումներԼուսինդայի գաղութ
Մակերես5257,8 կմ²
ԲԾՄ265 մ
Բնակչություն66299 մարդ (2001)
ԱգլոմերացիաՆեուկեն-Պլոտիեր-Չիպոլետի
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ+54 0299
Փոստային ինդեքսR8324
Փոստային դասիչR8324
Պաշտոնական կայքcipolletti.gov.ar
Չիպոլետի (Արգենտինա)##
Չիպոլետի (Արգենտինա)

Չիպոլետի (իսպ.՝ Cipolletti) քաղաք Արգենտինայում, գտնվում է արգենտինական Պատագոնիայի մաս կազմող Ռիո Նեգրո պրովինցիայում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Ռիո Նեգրո պրովինցիայի արևմտյան հատվածում՝ Գեներալ Ռոկա դեպարտամենտում՝ Նեուկեն և Լիմայ գետերի մոտակայքում։ Քաղաքը Պլոտիեր և Նեուկեն քաղաքների հետ միասին կազմում է խոշոր ագլոմերացիա, որը կոչվում է Նեուկեն-Պլոտիեր-Չիպոլետի։ Վերջինիս բնակչությունը կազմում է 355 հազար մարդ (2009)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Չիպոլետիի տարածքում հիմնադրված առաջին բնակավայրը համարվում է Կոնֆլուենսիա ամրոցը, որը հիմնադրվել է 1881 թվականին։ Չիպոլետին հիմնադրվել է 1903 թվականին՝ գնդապետ Ֆերնանդես Օրոյի կողմից։ Ի սկզբանե քաղաքը կրում էր Լուսինդայի գաղութ անվանումը։

1937 թվականին շահագործման է հանձնվում ավտոմոբիլային կամուրջ, որը անցնելով Նեուկեն գետի վրայով միավորում էր Նեուկեն և Չիպոլետի քաղաքները[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության կարևորագույն ճյուղը համարվում է պտղաբուծությունը։ Հատկապես զարգացած է խնձորի արտադրությունը։ Վերջին շրջանում զարգացում են ապրում նաև տնտեսության այլ ոլորտներ։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ամենահայտնի ֆուտբոլային ակումբն է համարվում Չիպոլետիի Ատլետիկը։

Քաղաքում մասսայական սպորտաձև է հանդիսանում սեղանի թենիսը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը բաժանվում է 25 վարչական շրջանների՝

  • Անաի Մապույի շրջան (Barrio Anahi Mapu)
  • 400 Վիվիենդասի շրջան (Barrio 400 Viviendas)
  • Ալմիրանտե Բրաուն Ա շրջան (Barrio Almirante Brown A)
  • Ալմիրանտե Բրաուն Բ շրջան (Barrio Almirante Brown B)
  • Արեվալլոյի շրջան (Barrio Arévalo)
  • Կենտրոնի շրջան (Barrio Centro)
  • Լոս Ալամոսի շրջան (Barrio Los Álamos)
  • Աշխատանքի շրջան (Barrio del Trabajo)
  • Դոն Բոսկոյի շրջան (Barrio Don Bosco)
  • Լոս Թորդոսի շրջան (Barrio Los Tordos)
  • Սան Պաբլոյի շրջան (Barrio San Pablo)
  • Մանզանարի շրջան (Barrio Manzanar)
  • Այգու շրջան (Barrio Jardín)
  • Պիչի Նուելի շրջան (Barrio Pichi Nahuel)
  • Սեպտեմբերի 12-ի շրջան (Barrio 12 de Septiembre)
  • Բելգրանոյի շրջան (Barrio Belgrano)
  • Բրենտանի շրջան (Barrio Brentana)
  • Սանտա Ռոսայի շրջան (Barrio Santa Rosa)
  • Պրիետոյի շրջան (Barrio Prieto)
  • Ռոսաուերի շրջան (Barrio Rosahuer)
  • Խաղաղության շրջան (Barrio La Paz)
  • Լոս Թիլոսի շրջան (Barrio Los Tilos)
  • Ֆլամինգոյի շրջան (Barrio Flamingo)
  • 1200 Վիվիենդասի շրջան (Barrio 1200 Viviendas)
  • Սանտա Կլարայի շրջան (Barrio Santa Clara)

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թերթ La Voz de los Andes (2013 թ․ մարտի 3). «Los datos de cada ciudad que muestra el censo» (իսպաներեն). Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Heraldicaargentina.com.ar — Կամուրջ Նեուկեն գետի վրա» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.