Չիպոլետի
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Չիպոլետի | ||
| Cipolletti | ||
| Երկիր | ||
| Պրովինցիա | Ռիո Նեգրո (պրովինցիա) | |
| Համայնք | Խեներալ Ռոկա | |
| Քաղաքապետ | Ալբերտո Ուերետիլնեք | |
| Հիմնադրված է | հոկտեմբերի 3 1903 թ. | |
| Այլ անվանումներ | Լուսինդայի գաղութ | |
| Մակերես | 5257,8 կմ² | |
| ԲԾՄ | 265 մ | |
| Բնակչություն | 66299 մարդ (2001) | |
| Ագլոմերացիա | Նեուկեն-Պլոտիեր-Չիպոլետի | |
| Ժամային գոտի | UTC-3 | |
| Հեռախոսային կոդ | +54 0299 | |
| Փոստային ինդեքս | R8324 | |
| Փոստային դասիչ | R8324 | |
| Պաշտոնական կայք | cipolletti.gov.ar | |
|
| ||
Չիպոլետի (իսպ.՝ Cipolletti) քաղաք Արգենտինայում, գտնվում է արգենտինական Պատագոնիայի մաս կազմող Ռիո Նեգրո պրովինցիայում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Ռիո Նեգրո պրովինցիայի արևմտյան հատվածում՝ Գեներալ Ռոկա դեպարտամենտում՝ Նեուկեն և Լիմայ գետերի մոտակայքում։ Քաղաքը Պլոտիեր և Նեուկեն քաղաքների հետ միասին կազմում է խոշոր ագլոմերացիա, որը կոչվում է Նեուկեն-Պլոտիեր-Չիպոլետի։ Վերջինիս բնակչությունը կազմում է 355 հազար մարդ (2009)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Չիպոլետիի տարածքում հիմնադրված առաջին բնակավայրը համարվում է Կոնֆլուենսիա ամրոցը, որը հիմնադրվել է 1881 թվականին։ Չիպոլետին հիմնադրվել է 1903 թվականին՝ գնդապետ Ֆերնանդես Օրոյի կողմից։ Ի սկզբանե քաղաքը կրում էր Լուսինդայի գաղութ անվանումը։
1937 թվականին շահագործման է հանձնվում ավտոմոբիլային կամուրջ, որը անցնելով Նեուկեն գետի վրայով միավորում էր Նեուկեն և Չիպոլետի քաղաքները[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տնտեսության կարևորագույն ճյուղը համարվում է պտղաբուծությունը։ Հատկապես զարգացած է խնձորի արտադրությունը։ Վերջին շրջանում զարգացում են ապրում նաև տնտեսության այլ ոլորտներ։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ամենահայտնի ֆուտբոլային ակումբն է համարվում Չիպոլետիի Ատլետիկը։
Քաղաքում մասսայական սպորտաձև է հանդիսանում սեղանի թենիսը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը բաժանվում է 25 վարչական շրջանների՝
|
|
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բարի գալուստ Չիպոլետի
-
կամուրջ Նեուկեն և Չիպոլետի քաղաքների միջև
-
Սեպտեմբերի 12-ի շրջան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թերթ La Voz de los Andes (2013 թ․ մարտի 3). «Los datos de cada ciudad que muestra el censo» (իսպաներեն). Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Heraldicaargentina.com.ar — Կամուրջ Նեուկեն գետի վրա» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
