Չինական վիշապ
Չինական վիշապ (չինարեն՝ 龍龙, փինյին՝: lóng, Պալլադիի տառադարձության համակարգով՝ լուն), չինական մշակույթում Ին և Յանի բարի սկզբի (ի տարբերություն եվրոպական վիշապի) և ամբողջ չինական ազգի խորհրդանիշը։ Ի պատիվ չինական վիշապի`ամեն տարի սահմանված է վիշապների նավակների փառատոնը։
Ըստ չինական հավատալիքների՝ լուն-օձը բնակվում է գետերում, լճերում և ծովերում, սակայն կարող է կատաղել և ջրից վեր խոյանալ։ Նրա հետ կապված կան հստակ վերագրումներ խոնավության և պտղաբերության աստվածությունների վերաբերյալ։
Դեռևս մ.թ.ա. 6-րդ դարում դրակոնների շուրջ հետազոտություններ կատարող Վան Չունը մշակեց այն ծեսը, որ անձրևը չի կարող գալ առանց վիշապի պատկերների։ Այս ամենի մասին նա գրել էր իր «Լուն Հեն» տրակտատում։
Չինական վիշապը կամ պարզապես լունը չինական ստվերային թատրոնի երկու հարյուր հազար տարատեսակ կերպարներից մեկն է, որի մասին ավանդույթները փոխանցվում են դարերով[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքնապես չինական վիշապին նկարագրում են նմանության և մոտավորության միջոցով։ Ըստ որի, նա ունի ուղտի գլուխ, եղջերուի պարանոց, ծածանի աչքեր, արծվի մագիլներ, վագրի ոտքեր և կովի ականջներ։ Սակայն որոշ պատկերներում, հաճախ նկատվում է անհամապատասխանություններ։ Վիշապների գլխին գտնվում է սոճու գագաթը, որը հնարավորություն է տալիս կենդանուն թռչել առանց թևերի։ Սակայն այս նկարագրությունով պատկերները այդքան էլ տարածված չեն[2]
Ըստ Մեծ Ցզյան-Թանի՝ վիշապների չափսերը գերազանցում են 300 մետրը[2]։
Չինական վիշապների էգերը ձվադրում են, սակայն որոշ ձագեր ձվից կարող են դուրս գալ հազար տարի անց։ Նրանց ձնունդը ուղեկցվում է տարերքների շրջանում անսահմանափակ ազատությամբ՝ հզոր ասուպային հոսքերով, ամպրոպով և խոշոր կարկուտներով[2]։
Չինացիները վիշապներին դասակարգում են խմբերով, որտեղ ամեն ցեղ ունի իրեն առանձնահատուկ բնութագիրը։ Հայտնի են չորս տեսակի հիմնական եղբայր-վիշապներ`Աո Կուան, Աո Ցզյուն, Աո Շուն և Աո Ցին։
Վիշապների հինական ցեղատեսակներն են՝
- Տյանլուն — երկնային վիշապը, որը պաշտպանում է աստվածների ապարանքը և իրականացնում է նրանցчертоги աստվածների եւ վարում է նրանց կառքը։
- Ֆուցանլոն — Թաքնված գանձերի պահապան վիշապը, որը հսկում է ստորերկրյա գանձերը և հանածոները։
- Դիլուն — Հողեղեն թեվավոր մողես, որը ղեկավարում է ծովերը և գետերը։
- Ինլուն — Աստվածային թևավոր մողես, որից կախված է եղանակը, քամին, անձրևը և բնության տարերքները
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես կենդանիների արքա ՝ վիշապը ծառայում էր որպես կայսերական իշխանության խորհրդանիշ։ Չինական լեգենդի համաձայն, Դեղին կայսրը կյանքի վերջում վերածվեց վիշապի և բարձրացավ երկինք։ Իրական կայսրը պետք է ունենա վիշապաձեւ խլուրդ։ Բազմաթիվ տոհմերի կայսերական գահը կոչվում էր վիշապի գահ։ Ցին դինաստիայի ժամանակ չինական վիշապը զարդարում էր ազգային դրոշը։ Վիշապի կերպարներով հագուստ կրելու համար մի հասարակ քաղաքացի մահապատժի էր ենթարկվել։
Բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականների վերջին Չինաստանի Հենան նահանգի մի փոքրիկ գյուղի բնակիչները հայտնաբերեցին Զաուրոպոդի կմախքը, որը նրանք սխալմամբ համարեցին վիշապի ոսկորներ։ Ավանդական բաղադրատոմսերին համապատասխան, նրանք սկսեցին եփել շոգեխաշած մնացորդներից ջղաձգությունից և գլխապտույտով տառապող երեխաների համար, ինչպես նաև աղալ ոսկորները փոշու մեջ և կիրառել վերքերի և կոտրվածքների համար։ Նրանց խոսքով, դա իսկապես օգնեց, և տեղական շուկայում ակտիվ առևտուր կար. «Վիշապի ոսկորները» վաճառվում էին կշռով մեկ կիլոգրամը 4 յուան (մոտ 350 դրամ)։ Սակայն, երբ այդ մասին իմացավ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Ողնաշարավոր պալեոնտոլոգիայի և հնէաբանաբանության ինստիտուտի պրոֆեսոր Դոնգ ՉԺիմինը, սկանդալ սկսվեց։ Գյուղացիները, ովքեր հասկացան, որ ուտում են 85-100 միլիոն տարի առաջ ապրած մի կենդանի, վախեցան և կմախքի մնացորդները հանձնեցին գիտնականներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Принцесса и дракон» — журнал «Вокруг Света», № 10 (2745), октябрь 2002
- ↑ 2,0 2,1 2,2 Конвэй Динна Дж. Танцы с драконами. Мифы и легенды / Пер. англ. Л. А. Игоревского. — М.: ЗАО Центрполиграф, 2008, с. 21-40.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hayes, L. Newton; Sec, Fong F. The Chinese Dragon. Kessinger Publishing, 2003.
- Bates, Roy. Chinese Dragons. Oxford University Press, 2002.
- Ступникова В. В. Дракон в зеркале чэнъюев. Обзор чэнъюев с образом дракона: таблица // Человек и культура Востока: Исследования и переводы – 2012 / Сост. и отв. ред. В. Б. Виногродская. М.: ИДВ РАН, 2014. С. 321—329; 330—352. — ISBN 978-5-8381-0275-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիշապների հոդվածներ Արխիվացված 2013-01-02 Wayback Machine, Թայվանի բյուրեղապակյա վիշապ, cdot.org
- Վիշապները Հին Չինաստանում, Չինաստանի գեղեցկությունը, chinapage.com
- Արևելյան Չինաստանի հավատալիքներ, վիշապների կրկես, blackdrago.com
- 龙生九子 Արխիվացված 2013-05-26 Wayback Machine, վիշապների ինը աշակերտները (չին.), jsdj.com
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չինական վիշապ կատեգորիայում։ |