Չարթերս Թաուերս
Բնակավայր | ||
---|---|---|
Չարթերս Թաուերս | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Charters Towers Region? և Քվինսլենդ | |
ԲԾՄ | 319 մետր | |
Բնակչություն | 8040 մարդ (օգոստոսի 10, 2021)[1][2] | |
Փոստային դասիչ | 4820 | |
Պաշտոնական կայք | charterstowers.qld.gov.au | |
| ||
Չարթերս Թաուերս (անգլ.՝ Charters Towers), քաղաք Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի արևելյան մասում, տեղական ինքնակառավարման համանուն շրջանի կենտրոնը։ Համայնքի բնակչությունը 2016 թվականի տվյալներով 8120 մարդ էր[3], իսկ ամբողջ շրջանի բնակչությունը՝ 12,5 հազար (2008 թվական)[4]։ Մոտակա խոշոր քաղաքը Թաունսվիլն է (գտնվում է հյուսիս-արևելքում՝ 110 կմ հեռավորության վրա)։
Աշխարհագրություն
Չարթերս-Թաուերս շրջանի տեղանքը հարթավայրային է, ծովի մակերևույթից միջինում 280 մետր բարձրացած․ հանդիպում են փոքր լեռնաշղթաներ, որոնց բարձրությունը չի գերազանցում 400 մետրը։ Տարածքը ափից առանձնացված է մինչև 600 մետր բարձրությամբ ընդհատվող լեռնաշղթաներով, որոնք Մեծ Ջրաբաժան լեռնաշղթայի մաս են կազմում։ Դրանք պահում են զգալի քանակությամբ խոնավություն, որը գալիս է ափից։ Բերդեկին գետի և նրա վտակների հովիտներում գտնվում են անասնապահության և հողագործության համար պիտանի բերրի հողեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ եվրոպացիների գալը, Չարթերս Թաուերսի շրջանում ավանդաբար բնակվում էին կուջալա ցեղի (անգլ.՝ Kudjala) ավստրալիացի աբորիգենները։
Առաջին եվրոպացի հետազոտողը, որը նկարագրել է տարածքը, գերմանացի Լյուդվիգ Լեյխարդտն էր (1844-1845 թվականների Ավստրալիայի կենտրոնական շրջաններում իր մեծ արշավանքի ժամանակ)։ Առաջին եվրոպացի վերաբնակիչները այստեղ հայտնվել են այն բանից հետո, երբ 1861 թվականի հունվարին շրջանի հողերը պաշտոնապես բացվել են բնակեցման համար[5]։ Նրանք զբաղվում էին խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների բուծմամբ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթերս Թաուերսը գտնվում է երկու կլիմայական գոտիների սահմանին՝ մերձարևադարձային և կիսաանապատային[6]։ Տարվա ընթացքում այստեղ կարելի է առանձնացնել երկու տարբեր ժամանակահատվածներ՝ անձրևային սեզոն, որը տևում է դեկտեմբերից մինչև մարտ և չորային սեզոն՝ ապրիլից նոյեմբեր։ Միջին տարեկան տեղումների քանակը 660 մմ է։ Ամռանը օրվա ընթացքում ջերմաստիճանը կարող է գերազանցել 34 °C-ը, իսկ գիշերը այն իջնում է մինչև 22 °C: Ձմռան ընթացքում ցերեկային ջերմաստիճանը տատանվում է մոտ 26 °C, գիշերային միջին ջերմաստիճանը՝ մոտ 12 °C:
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Չարթերս Թաուերս | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 33,7 | 32,6 | 31,6 | 29,9 | 27,2 | 24,8 | 24,5 | 26,6 | 29,6 | 32,4 | 34,1 | 34,8 | 30,2 |
միջին նվազագույնը (°C) | 21,9 | 21,7 | 20,5 | 17,9 | 14,8 | 12,1 | 11,0 | 12,1 | 14,7 | 17,6 | 19,9 | 21,2 | 17,1 |
տեղումների քանակը (մմ) | 136,9 | 130,1 | 103,5 | 43,4 | 24,0 | 26,5 | 16,8 | 13,0 | 14,8 | 22,0 | 41,4 | 87,2 | 659,2 |
Աղբյուր՝ http://www.bom.gov.au/climate/averages/tables/cw_034002.shtml |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մոսմեն փողոց, բանկի շենք
-
Մոսմեն փողոց, Չարթերս Թաուերս
-
Մոսմեն փողոց, Չարթերս Թաուերս
-
Քաղաքի տեսարանը բլրից
-
Ռեյվենսվուդ, ոսկու արդյունահանման հանք
-
Կովեր Չարթերս Թաուերս շրջանում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Charters Towers // QuickStats — ABS.
- ↑ https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL314007
- ↑ «2016 Census QuickStats: Charters Towers». quickstats.censusdata.abs.gov.au (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Australian Bureau of Statistics: Regional Population Growth, Australia, 2007-08
- ↑ «World History». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Australian climate zones Արխիվացված 2009-05-07 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Charters Towers Regional Council Региональный совет Чартерс-Тауэрс (անգլ.)
- SunWater Storage Levels Уровень воды в водохранилищах Квинсленда
- Australian climate zones Климатические зоны Австралии (անգլ.)
- Панорамы Чартерс-Тауэрса на Гугл-картах
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարթերս Թաուերս» հոդվածին։ |
|