Չայնիչեի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Չայնիչեի վանք (սերբերեն՝ Čajniče Monastery), սերբական ուղղափառ (արևելյան քրիստոնեական) վանք Սերբական Հանրապետության Չայնիչե համայնքում։ Պատկանում է Դաբար-Բոսնիական միտրոպոլիային[1]։ Վանքն իր տարածքում գտնվող կառույցներով, շարժական գույքով (ձեռագիր ու հնատիպ 68 գիրք, 25 սրբապատկեր) հռչակվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան[2]։

Վանքում կողք կողքի երկու եկեղեցի կա՝ հին և նոր։ Հինը՝ Սրբասուրբ Աստվածամոր վերափոխման եկեղեցին (սերբ.՝ Цркба успења пресвете богородице) կառուցվել է 15-րդ դարում, 1946 թվականին վերակառուցվել, նորացվել է՝ նախկին չափերի պահպանմամբ[3], իսկ նորը հիմնադրվել է 1857 թվականին (ըստ որոշ աղբյուրների՝ բուլղարացի շինարար վարպետ Անդրեյ Դամյանովի գործն է)[4]։ Եկեղեցին հռչակված է Սուրբ Կույսի՝ այնտեղ պահվող հրաշագործ սրբապատկերով[5], որը համարվում է Բոսնիայում նախաօսմանյան ժամանակներում ստեղծված միակ սրբապատկերը։ Դա բյուզանդացի նկարչի աշխատանք է, ստեղծվել է 14-րդ դարի առաջին կեսին, մասնագետների հաշվարկների համաձայն՝ 1329–1330 թվականներին[6]։ Մի երեսին պատկերված է Աստվածամայրը Մանկան հետ, մյուս երեսին՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը։ Ժողովրդի մեջ այդ սրբապատկերն ստացել է «Չայնիչեի չնաշխարհիկ» անվանումը, օժտվել հրաշքներ գործելու զորությամբ, դարձել առանձնահատուկ պաշտամունքի, ուխտագնացության առարկա։

1943 թվականին սրբապատկերը ուստաշների ավեր ու թալանից փրկելու համար տեղափոխել են, թաքցրել ապահով, խստորեն հսկվող վայրերում, պատերազի ավարտին վերադարձրել նախկին տեղը՝ Չայնիչեի վանքի հին եկեղեցի[7]։

Չայնիչեի Ավետարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբասուրբ Աստվածամոր վերափոխման եկեղեցու թանգարանում պահվում է «Չայնիչեի Ավետարան» անվանումով հայտնի ձեռագիր մատյանը։ Դա Բոսնիայում գրի առնված և մեր օրերը հասած հնագույն Ավետարանն է, ամենայն հավանականությամբ ստեղծվել է 15-րդ դարի սկզբներին, պատկանել է Պավլովիչների ազնվականական տոհմին։ Այն գրի են առել միջնադարյան հինգ գրիչներ՝ շարունակելով մեկը մյուսին։ Պարունակել է չորս Ավետարանները, սակայն ժամանակի ընթացքում բազմաթիվ թերթեր կորել են կամ վնասվել, և գրքից պահպանվել է ընդամենը 167 էջ։ Ձեռագիրը հռչակվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան[8][9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ЦРКВЕНА ОПШТИНА ЧАЈНИЧЕ». Zvanična stranica Mitropolije dabrobosanske. Վերցված է 9. 9. 2017-ին.
  2. «Crkva Vaznesenja Hristovog i crkva Uspenja Bogorodičinog». Komisija za očuvanje nacionalnih spomenika. Արխիվացված է օրիգինալից 6. 3. 2018-ին. Վերցված է 9. 2. 2017-ին.
  3. «Манастир Успења Пресвете Богородице, Чајниче, Република Српска». Արխիվացված է օրիգինալից 19. 09. 2017-ին. Վերցված է 29. 08. 2017-ին.
  4. Василиев, Асен (1965). Български възрожденски майстори: живописци, резбари, строители. София: Наука и изкуство. էջ 155.
  5. «Manastir Uspenja Presvete Bogorodice». Krasnica.rs.sr. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «Alex Shevchenko | Eastern Orthodox Church on stamps». Orthodoxstamp.wordpress.com. 2011 թ․ մայիսի 13. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. «ЧУДOTВOРНA ИKOНA СВ. БOГOРOДИЦE ЧAJНИЧKE». krasnica.rs.sr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 12. 12. 2017.-ին.
  8. «Movable property - "Čajniče Gospel" kept in the Museum of the Church of the Assumption of the Virgin and the Church of the Ascension of Christ in Čajniče». old.kons.gov.ba. Komisija za očuvanje nacionalnih spomenika. 2013 թ․ ապրիլի 25. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  9. Ramić-Kunić, Erma (2016). «LEKSIČKE RAZLIKE IZMEĐU ČAJNIČKOG I VRUTOČKOG EVANĐELJA U EVANĐELJU PO MATEJU». Književni jezik (բոսնիերեն) (1–2): 7–31. ISSN 0350-3496. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]