Չախոխբիլի
Արտաքին տեսք
Չախոխբիլիի բաղադրիչները | |
Վրաստան | |
Ծագում | |
Ենթատեսակ | կերակուր և ստյու |
Առաջացման երկիր | Վրաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | թռչնի միս |
Chakhokhbili Վիքիպահեստում |
Չախոխբիլի (վրաց.՝ ჩახოხბილი), թռչնամսով ռագու, վրացական ազգային ուտեստ։
Սկզբում պատրաստում էին փասիանի (վրաց.՝ ხოხობი) մսից, բայց ներկայումս օգտագործում են ցանկացած թռչնի, հատկապես՝ հավի միս։
Ուտեստը պատրաստում են կտրտած, լոլիկի սոուսի մեջ շոգեխաշած թռչնամսից, որին ավելացնում են համեմունքներ և սխտոր։ Չախոխբիլիի բնորոշ առանձնահատկությունը նախապես (մինչև շոգեխաշելը) 15 րոպե թռչնամսի, այսպես կոչված, չոր տապակումն է՝ առանց որևէ տեսակի յուղ ավելացնելու[1]։
Երբեմն այս ուտեստի պատրաստման ժամանակ ջուր չի ավելացվում, հեղուկի համար օգտագործվում է բանջարեղեն, առավելապես՝ սոխ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վրացական խոհանոց // kuking.net». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Հավով չախոխբիլիի բաղադրատոմսը