Ուրախ ծերուկը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրախ ծերուկը
ռուս.՝ Весёлый старичок
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել և «Ուրախ կառուսել» № 4
ՌեժիսորԱնատոլի Պետրով
ՀնչյունավորումՊյոտր Իլյիչ Վիշնյակով և Գեորգի Վիցին
Բեմադրող նկարիչԱնատոլի Պետրով
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն173 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել և «Ուրախ կառուսել» № 4
Թվական1972

«Ուրախ ծերուկ» (ռուս.՝ Весёлый старичок), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Անատոլի Պետրովի կողմից Դանիիլ Հարմսի համանուն բանաստեղծության (1940) հիման վրա։

«Ուրախ կարուսել» № 4 (ռուս.՝ «Весёлая карусель») մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երրորդն է։

«Ուրախ ծերուկ» մուլտֆիլմում (չորրորդ սյուժեն «Ուրախ կարուսելում») ես ցանկացել եմ ամենափոքր հանդիսատեսին հուշել լավատեսական վերաբերմունք կատարվող ամեն ինչի հանդեպ։

— Անատոլի Պետրով[1]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է երբեք չվհատվող փոքրահասակ ծերուկի մասին, որը միշտ ծիծաղում է։ Մի անգամ նա որոշում է ճպուռ բռնել, բայց սխալմամբ ինքն է ընկնում ցանցի մեջ։ Օգտվելով դրանից՝ ճպուռը նրան բարձրացնում է վերև ու բաց թողնում, ընդ որում՝ նա իջնում է սարդոստայնով։ Փորձելով փրկվել սարդից՝ ծերուկը քանդում է սարդոստայնը, և սարդն ընկնում է նրա հետ միասին։ Ծերուկի ծիծաղից սկսում են ծիծաղել բոլոր բույսերը, իսկ սարդը փախչում է ու պայթում։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Անատոլի Պետրով
  • Կոմպոզիտոր՝ Շանդոր Կալոշ
  • Հեղինակի տեքստը կարդում է – Պյոտր Վիշնյակով
  • Ծերուկ – Գեորգի Վիցին
  • Օպերատոր – Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր – Վլադիմիր Կուտուզով
  • Մոնտաժող – Մարինա Տրուսովա
  • Խմբագիր – Արկադի Սեսարով
  • Տնօրեն – Լյուբով Բուտիրինա

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուրախ ծերուկ» մուլտֆիլմի ստեղծման ժամանակ օգտագործվել է այդ ժամանակ ստեղծված էլեկտրոգրաֆիայի տեխնիկան, երբ պետք չէ եզրագծեր անել։ Այդ մուլտֆիլմում ցելյուլոիդի եզրագծերն արվել են ոչ թե փետուրով, այլ վրձնով, ինչի շնորհիվ այն դարձել է գեղարվեստական, ինչպես կոմիքսներում[2]։

Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ մուլտֆիլմի գլխավոր հերոսը, ըստ ԽՍՀՄ Պետկինոյի աշխատակիցների, չափից շատ էր ծիծաղում, գրաքննիչները կրճատել են ֆիլմի վերջաբանը։ Գեղխորհուրդը դժգոհություն է հայտնել՝ պատճառաբանելով, թե երեխաները, որոնք պետք է նստեն սրահներում թավշե բազկաթոռներին, կարող են չդիմանալ այդ բուռն ուրախությանն ու թրջեն նստարանները[3]։

Տարբերություններ բնօրինակից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնօրինակում գլխավոր հերոսը հանդիպում է նախ սարդին, հետո ճպուռին, իսկ մուլտֆիլմում հակառակն է։
  • Բնօրինակում ծերուկը չի փոխգործակցում ո՛չ սարդի, ո՛չ ճպուռի հետ։ Ֆիլմում նա փորձում է բռնել ճպուռին, սակայն նա ծերուկին տանում է թիթեռնացանցի մոտ։ Սարդի տեսարանում ծերուկը քանդում է սարդոստայնը, ինչից հետո սարդին հասցնում է նրան, որ նա պայթում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Асенин С. Петров А. А. От «Учителя пения» до «Полигона». Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207 с., Тираж 25 000 экз.
  2. Мультипликатор Галина Баринова: «Весёлую карусель» ругали цензоры
  3. Мультипликатор Галина Баринова: «Весёлую карусель» ругали цензоры

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]