Jump to content

Ուորիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ուորիք
անգլ.՝ Warwick
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀամայնքՈւորիք
Մակերես9,43 կմ²
ԲԾՄ73 մետր
Բնակչություն32 719 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01926
Պաշտոնական կայքwarwick-uk.co.uk(անգլ.)
Ուորիք (Միացյալ Թագավորություն)##
Ուորիք (Միացյալ Թագավորություն)

Ուորիք (անգլ.՝ Warwick/ˈwɒrɪk/ WORR-ik), քաղաք Անգլիայում, Ուորիքշիր կամ Շեքսպիրյան կոմսության վարչական կենտրոնը։ Ընկած է Էյվոն գետի ափին, Քովենթրիից 14 կիլոմետր դեպի հարավ, Բիրմինգհեմից 31 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Զբաղեցնում է 9,43 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2001 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 25․434, 2011 թվականի տվյալներով՝ 30․114[2], 2021 թվականի տվյալներով՝ 37․267[3]։

Ուորիքը Անգլիայի հին քաղաքներից է․ դեռևս վաղ միջնադարում եղել է լավ ամրացված խոշոր բնակավայր։ Պահպանվել են պատմական մի շարք շինություններ, որոնք մեր օրերն են հասել միջին դարերից, ստյուարտյան, գևորգյան ժամանակներից։ Առավել հիշարժան պատմական կառույցը 1068 թվականին հիմնադրված ամրոցն է, ուր ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում։ Ներկայումս այնտեղ գործում է մոմե կերպարների թանգարանը, որի առաջին հարկում ցուցադրված են միջնադարյան պալատականների, երկրորդ հարկում՝ 19-րդ դարի անգլիական արիստոկրատիայի կենցաղի մանրամասներ։ Քաղաքի բնակիչների ու հյուրերի առանձնահատուկ ուշադրությանն են արժանանում նաև 1694 թվականի մեծ հրդեհից հետո կառուցված Սուրբ Մարիամ եկեղեցին և Շայր Հոլը (Warwick Shire Hall)։

Անվանի ուորիքցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջորջ Ուիլյամ Էվանս (1780—1852) — գեոդեզիստ, ավստրալիական Նոր Հարավային Ուելսի գաղութի ներկայացուցիչ հանդիսացած առաջին հետազոտողներից մեկը
  • Սոֆի Թրներ (ծնվ․ 1996) - դերասանուհի, հաճախել է Ուորիքի թագավորական իգական ավագ դպրոցը
  • Ջեսս Քարթեր (ծնվ․ 1997) - պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, Եվրոպայի չեմպիոնուհի, աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի մասնակից

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորիքի քույր քաղաքներն են[4]՝

Բարեկամական կապ է հաստատվել նաև Ուորիքի շրջանի և Սիեռա Լեոնեի Բո շրջանի միջև[5]։

Ուելսբուրն, բարձրությունը՝47 m (154 ft), 1971–2000, extremes 1960–ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 14.5
(58.1)
17.8
(64)
21.7
(71.1)
26.3
(79.3)
28.1
(82.6)
32.8
(91)
35.4
(95.7)
36.1
(97)
28.9
(84)
23.9
(75)
18.8
(65.8)
15.6
(60.1)
36.1
(97)
Միջին բարձր °C (°F) 7.0
(44.6)
7.5
(45.5)
10.2
(50.4)
12.8
(55)
16.5
(61.7)
19.4
(66.9)
22.4
(72.3)
21.9
(71.4)
18.4
(65.1)
14.1
(57.4)
9.8
(49.6)
7.7
(45.9)
13.98
(57.15)
Միջին ցածր °C (°F) 0.9
(33.6)
0.8
(33.4)
2.4
(36.3)
3.6
(38.5)
6.2
(43.2)
9.1
(48.4)
11.3
(52.3)
11.2
(52.2)
9.3
(48.7)
6.5
(43.7)
3.2
(37.8)
1.7
(35.1)
5.52
(41.93)
Ռեկորդային ցածր °C (°F) −17.8
(0)
−14.5
(5.9)
−10
(14)
−6.6
(20.1)
−2.8
(27)
−1.7
(28.9)
2.2
(36)
1.7
(35.1)
−2.2
(28)
−5.7
(21.7)
−8.5
(16.7)
−17.4
(0.7)
−17.8
(0)
Տեղումներ մմ (դյույմ) 53.84
(2.1197)
39.86
(1.5693)
45.27
(1.7823)
44.86
(1.7661)
49.3
(1.941)
53.57
(2.1091)
44.75
(1.7618)
56.32
(2.2173)
57.58
(2.2669)
54.97
(2.1642)
50.18
(1.9756)
57.77
(2.2744)
608.46
(23.9551)
աղբյուր: KNMI[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.citypopulation.de/php/uk-england-westmidlands.php?cityid=E35001324
  2. Neighbourhood Statistics(չաշխատող հղում)
  3. «WARWICK in Warwickshire (West Midlands) Built-up Area Subdivision». Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. Twinning, Warwick District Council, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին, Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին
  5. One World Link, One World Link, Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին
  6. «Climate Normals 1971–2000». KNMI. Արխիվացված է օրիգինալից 2019-06-16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուորիք» հոդվածին։