Jump to content

Ուոթերթոն Լեյքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոթերթոն Լեյքս
անգլ.՝ Waterton Lakes National Park
ՏեսակԿանադայի ազգային պարկ
Մասն էWaterton-Glacier International Peace Park?, Waterton Biosphere Region? և T2.1 Boreal and temperate montane forests and woodlands?
Երկիր Կանադա
ՎարչատարածքImprovement District No. 4?[1]
Հիմնվել էմայիսի 20, 1895
Մակերես505 կմ²[2]
Ուոթերթոն Լեյքսը գտնվում է Կանադաում
Ուոթերթոն Լեյքս
Ուոթերթոն Լեյքսը գտնվում է Երկիրում
Ուոթերթոն Լեյքս

Ուոթերթոն Լեյքս (անգլ.՝ Waterton Lakes National Park, ֆր.՝ Parc national de Kouchibouguac ), ազգային պարկ Կանադայում։ Այն տեղակայված է կանադական Ալբերտա պրովինցիայից հարավ-արևմուտք, Բրիտանական Կոլումբիա պրովինցիայի և ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի սահմանին։ Ազգային պարկը մտնում է կենսոլորտային տարածքների համաշխարհային ցանցի մեջ, ինչպես նաև ամերիկյան Գլեյշեր ազգային պարկի հետ հանդիսանում է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ՄԱԿԳՄԿ-ի (անգլ.՝ United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO) օբյեկտ։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարկի քարտեզ

Ուոթերթոն Լեյքս ազգային պարկը տեղակայված է Ալբերտա պրովինցիայի մայրաքաղաք Կալգարիից 270 կիլոմետր հարավ, և Լեթբրիջից 130 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Քարքարոտ լեռներ արևելյան լանջին[3]։

Ազգային պարկի մակերեսը կազմում է 505,0 կմ²։ Համանուն կենսոլորտային արգելոցը բաժանված է համաձայն զոնավորման կոնցեպցիայի և ներառում է 462,85 կմ² մակերեսով կենտրոնական մասը, 63,12 կմ² մակերեսով բուֆերային զոնան, ինչպես նաև տարանցիկ գոտին, որի մեջ մտնում է պարկից 20 կմ արևելք և հյուսիս[4]։

Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 1274 մետրից 2918 մետրի սահմաններում[4]։ 1500 միլիոն տարի առաջ ազգային պարկի տարածքում ծով է եղել, սրա ապացույցն են տարածքում հայտնաբերված աղի բյուրեղները և քարացած ալեծալքը։ Հետո՝ մինչև բարդ կենդանի օրգանիզմների առաջացումը, էրոզիայի հետևանքով ձևավորվել են քարային ապարները։ Պարկում ներկայացված են տարբեր գույների քարային ապարներ, օրինակ՝ կարմիս արգիլիթը, որը պարունակում է օքսիդացած երկաթի, նույն ժամանակ կա նաև չօքսիդացած երկաթ պարունակող կանաչ արգալիթ[5]։ Կան նաև բաց դարչնագույն, մոխրագույն, շագանակագույն քարեր (դոլոմիտ, կրաքար), ինչպես նաև հրաբխային ծագման սև քարեր։

Ուոթերթոն Լեյքս ազգային պարկի լեռները ձևավորվել են մեկ խոշոր շարժման պրոցեսի հետևանքով, այլ ոչ թե փոքր երևույթների, ինչպես Քարքարոտ լեռների մնացած հատվածի դեպքում է։ Միլիոնավոր տարիների ընթացքում՝ հարավ-արևմուտքից հյուսիս արևելք շարժումը, ապարներին հնարավորություն է տվել 100 կիլոմետր տեղաշարժվել և ծածկել առավել երիտասարդ (70 միլիոն տարի) ապարները։ Այս ծալքավորությունը կրում է Լյուիս-Թրեսթ (անգլ.՝ Lewis Thrust) անունը[5]։

Ալբերտա լիճը Ուոթերթոնում

Ֆլորա և ֆաունա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարկի Սամմիթ լիճ

Ծովի մակարդակից ունեցած բարձրությունների տարբերությունը պայմանավորում է տեղանքի կենսաբազմազանությունը։ Այստեղ կան դաշտեր, ենթալպիական անտառներ, ալպիական տունդրա, պրերիաներ, քարեր, լճեր և նաև քաղցրահամ ջուր ունեցող ճահճային տարածքներ։ Այս էկոտարածքներից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ բուսական աշխարհը։ Պրերիաներում աճում են հետևյալ բույսերը՝ Danthonia, Festuca scabrella и Koeleria macrantha, տերևավոր անտառներում՝ Populus tremuloides, Amelanchier alnifolia և Heracleum lanatum, բարձրալեռնային ալպիական մարգագետիններում՝ Pseudotsuga menziesii, Pinus contorta, Pinus flexilis և Pinus albicaulis: Ծառերի բարձրության մակարդակին աճում են այնպիսի բույսեր ինչպիսիք են՝ Dryas octopetala և Polemonium viscosum: Ենթալպիական անտառը ցածրադիր հատվածներում բնորոշվում է Picea engelmannii и Abies lasiocarpa բույսերով, իսկ բարձրադիր հատվածներում՝ Larix lyallii, Luzula hitchcockii, Picea engelmannii և Abies lasiocarpa բույսերով[6]։

Տարածքի պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարկով անցնում է 49 զուգահեռական

1932 թվականին Գլեյշիր և Ուոթերթոն Լեյքս ազգային պարկերը միացրեցին, դառնալով աշխարհում առաջին միջազգային պարկը։ 1992 թվականին միջազգային պարկը ճանաչվեց Համաշխարհային ժառանգություն օբյեկտ։ Սրա պատճառը բուսական աշխարհի և կաթնասունների կենսաբազմազանությունն էր, ինչպես նաև երևելի լեռների և սառցադաշտերի տեսակները[6]։ 1979 թվականին ազգային պարկն ու շրջապատող տարածքը ներառվեցի համաշխարհային կենսոլորտային տարածքների ցանցում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.alberta.ca/improvement-district-no-4-waterton.aspx
  2. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  3. «Waterton Lakes National Park: Location and Directions» (անգլերեն). Парки Канады. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 «WATERTON» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
  5. 5,0 5,1 «Geology and Landforms» (անգլերեն). Парки Канады. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
  6. 6,0 6,1 «Waterton Lakes National Park» (անգլերեն). Канадская энциклопедия онлайн. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոթերթոն Լեյքս» հոդվածին։