Ուլլա Յակոբսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլլա Յակոբսոն
Ծնվել էմայիսի 23, 1929(1929-05-23)[1][2][3][…]
ԾննդավայրMölndal, Gothenburg and Bohus County, Շվեդիա
Մահացել էօգոստոսի 20, 1982(1982-08-20)[1][3][4] (53 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[5]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Շվեդիա և  Ավստրիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Frank Lodeizen?
Պարգևներ և մրցանակներ
Կադր «Երջանկության մեկ ամառ» ֆիլմից

Ուլլա Յակոբսոն (Ulla Jacobsson, մայիսի 23, 1929(1929-05-23)[1][2][3][…], Mölndal, Gothenburg and Bohus County, Շվեդիա - օգոստոսի 20, 1982(1982-08-20)[1][3][4], Վիեննա, Ավստրիա[5]), շվեդ դերասանուհի, ով լայն ճանաչման է արժանացել հատկապես 1951 թվականին նկարահանված «Երջանկության մեկ ամառ» և «Զուլու» (1964) ֆիլմերում իր տպավորիչ դերակատարումների շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլլա Յակոբսոնը ծնվել է 1929 թվականի մայիսի 23-ին, Շվեդիայի Թագավորության Լեն Ֆեստրա Գոտելանդ մարզի Գոտենբուրգ քաղաքում[6]։ Նրա դերասանական ձիրքը դրսևորվել է դեռ վաղ հասակում, ու նա դարձել է հայրենի Գոտենբուրգի քաղաքային թատրոնին առընթեր գործող դերասանական դպրոցի սովորող, իսկ 1952 թվականից էլ խաղացել է այդ թատրոնի բեմի վրա՝ հանդես գալով ինչպես դասական, այնպես էլ մոդեռն թատերախաղերում[7]։

Ուլլայի առաջին ամուսինը վիեննացի ճարտարագետ Յոզեֆ Կորֆելդն էր, ումից նա ունեցել է մեկ դուստր, ձեռք բերել ավստրիական քաղաքացիություն։ 1950-ական թվականներին նա երկրորդ անգամ է ամոսնացել։ Դանիացի նկարիչ Ֆրանկ Լոդիցենն էր ամուսինը, ումից ունեցել է մեկ որդի։ 1960-ական թվականներին ամուսնացել է երրորդ անգամ։ Երրորդ ամուսինը ավստրիացի բժիշկ Հանս Վինֆրիդ Ռոսմանն էր, ում հետ նա տեղափոխվել է Վիեննա և բնակություն հաստատել այնտեղ։

Որպես դերասանուհի՝ Յակոբսոնը միջազգային ճանաչման է արժանացել «Երջանկության մեկ ամառ» ֆիլմում տպավորիչ դերակատարման, թերևս նաև այդ ֆիլմի որոշ տեսարաններում մերկ նկարահանվելու շնորհիվ (ուշագրավ է այն փատը, որ հետագայում որոշ կինոռեժիսորներ փորձել են նրան սեքս խորհրդանիշ դարձնել՝ հրավիրելով մերկ նկարահանվելու իրենց ֆիլմերում)։ 1951 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնում «Երջանկության մեկ ամառ»-ը շահել է բարձրագույն մրցանակ[6]։ 1967 թվականին էլ դերասանուհին արժանացել է գերմանական կինոյի մրցանակի՝ Alle Jahre wieder ֆիլմում երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար։

Տպավորիչ դերակատարումներով Ուլլա Յակոբսոնը հանդես է եկել տասնյակ ֆիլմերում, այդ թվում՝ շվեդ նշանավոր կինոռեժիսոր Ինգմար Բերգմանի «Ամառային գիշերվա ժպիտներ» կինոնկարում։

Անվանի դերասանուհին մահացել է 53 տարեկան հասակում, քաղցկեղից։ Գնահատելով թատերական ու կինոարվեստի զարգացման ասպարեզում նրա ներդրած ավանդը՝ 2015 թվականին Մյոլնդալ քաղաքի կենտրոնական հրապարակը կոչել են նրա անունով[8][9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1951 Bärande hav Նիսեի հարսնացու
1951 Երջանկության մեկ ամառ Քերստին Շահել է Կաննի կինոփառատոնի բարձրագույն մրցանակ։
1953 All jordens fröjd Լիսբետ Էներսդոտտեր
1954 Սրբազան սուտ Լենա Լարսեն
1954 Սերը հավերժ է Մարիկա
1954 Karin Månsdotter Կարին Մենսդոտտեր
1954 Herr Arnes penningar Էլզալիլ
1955 Քահանան Կիրխֆելդից Աննա Բիրկմայեր
1955 Ամառային գիշերվա ժպիտներ Աննա Էգերման
1956 Ոչիր և պատիժ Նիկոլ Բրյունել
1956 Sången om den eldröda blomman Էլլի
1957 Վերջիններըառաջիններ կլինեն Վանդա
1958 Խորհրդավոր վագոնը Էդիթ
1958 Անհանգիստ գիշեր Մելանի
1959 Llegaron dos hombres Լաուրա Մաեստրա
1959 Եվ դա՝ երկուշաբթի առավոտյան Դելիա Մոնդ
1960 Im Namen einer Mutter Վիկի Մեռլին
1961 Riviera-Story Անյա Դալբերգ
1962 Una domenica d'estate
1963 Սերը պարահանդես է Յանինա
1964 Zulu Մարգարետա Վիտտ
1965 Տելեմարկի հերոսները Աննա
1965 Nattmara Մեյ Բերգ
1967 Alle Jahre wieder Lore Lücke Գերմանական կինոյի մրցանակ՝ երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար
1968 Adolphe ou l'Âge tendre Հելեն
1968 Bamse Vera Berg
1970 La servante Ուլլա Մարբուա
1974 Մեզնից մեկնումեկը Միսիս Կոլչիկ
1975 Աղվեսն ու նրա ընկերները Յուջինի մսայր
Ուլլա Յակոբսոնի շիրիմը Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118711199 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 «Ulla Jacobsson Rohsmann». New York Times. 1982 թ․ օգոստոսի 25.
  7. «Ulla Jacobsson, 53, Actress In 'Summer of Happiness'». New York Times.
  8. «PressReader.com - Connecting People Through News». www.pressreader.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. «Affischer på marken när torget smyckas». Mölndals-Posten (շվեդերեն). 2017 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլլա Յակոբսոն» հոդվածին։