1843 թվականին հարել է ռիպիլերներին, եղել անգլո–իռլանդական ունիայի (1801) խզման կողմնակիցների միության անդամ։ Վերջինիս պառակտումից հետո միացել է արմատականներին։ Հանդես է եկել հանուն Իռլանդիայի ինքնուրույնության համար պայքարի չափավոր, սահմանադրական միջոցների, բայց 1848 թվականին, հեղափոխական խմորման պայմաններում, արտահայտվել է զինված ապստամբության օգտին։ 1848 թվականի հուլիսին Հարավ-Արևելյան Իռլանդիայում տեղային հեղափոխական ելույթների ժամանակ կոչ է արել գործել պաշտպանական տակտիկայով։ 1848 թվականի օգոստոսի 5-ին դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է աքսորով Թասմանիա։ 1856 թվականին վերադարձել է Իռլանդիա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 509)։