Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթ
անգլ.՝ William Randolph Hearst
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1863(1863-04-29)[1][2][3][…]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 14, 1951(1951-08-14)[1][2][3][…] (88 տարեկան) կամ 1951
Մահվան վայրԲևերլի Հիլզ, ԱՄՆ
ԳերեզմանCypress Lawn Memorial Park
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Սուրբ Պողոսի դպրոց և Հարվարդի քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, հրատարակիչ, բարձրաշխարհիկ հեղինակություն, գործարար և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինՄիլիսենտ Հերսթ
Ծնողներհայր՝ Ջորջ Հերսթ, մայր՝ Ֆեբե Հերսթ
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներՌանդոլֆ Էպերսոն Հերսթ, Ջոն Ռենդոլֆ Հերսթ, Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթ Կր., Ջորջ Ռենդոլֆ Հերսթ և Դևիդ Ուիթմոր Հերսթ[3]
Ստորագրություն
Изображение автографа
 William Randolph Hearst Վիքիպահեստում

Ամերիկացի հրատարակիչ, 20-րդ դարի մեդիամագնատ, բիզնեսմեն, լրագրող Ուիլյամ Ռենդոր Հերսթը (1863-ի ապրիլի 29- 1951 օգոստոսի 10) ծնվել է Կալիֆորնիայի Սան Ֆրանացիսկո քաղաքում։ Նրա ազդեցությունը մեծ է ամերիկյան լրագրության ոլորտում։ Նրա անվան հետ են կապված դեղին մամուլ, մեդիամագնատ, PR հասկացությունների առաջացումը։ Հերսթը լրագրողին լուրեր հավաքող անհայտ մեկից բարձրացրեց՝ դարձնելով հեղինակավոր մարմին և ազդեցիկ դեմք։ Նա առաջինն էր, որ ստեղծում է թեմատիկ ռուբրիկա։ Այսինքն լրագրողն ունենանում է իր առանձին սյունակը։ Ստացել է ժամանակի լավագույն կրթությունը, որը ապահովել է մուլտիմիլիոներ հայրը։ Սովորել է Հարվարդի քոլեջում։ Ժուռնալիստիկայի և հատկապես սկանդալային ժուռնալիստիկայի հանդեպ նրա հակումները արտահայտվում են արդեն ուսանողական տարիներին։ «Lampoon» համալսարանական ամսագրում դասախոսներից մեկի մասին վիրավորական նյութ է գրում, որի պատճառով էլ հեռացվում է։ 1885-1887 թվականներին թղթակցում է Ժոզեֆ Պուլիտցերի New York World թերթին, որի խմբագիրը դեղին մամուլի հիմնադիրն է։ Սրանից հետո հոր օգնությամբ ստանում է դիպլոմ և գնում Սան-Ֆրանցիսկո։ Հայրը միլիոնատեր էր, իսկ 1887-ին դեմոկրատների օգնությամբ դառնում է սենատոր։

1887 թ.-ին դառնում է իր հոր թերթի խմբագիրը՝ նամակ գրելով հորը և նրանից խնդրելով San Francisco Examiner թերթը։

San Francisco Examiner թերթը երիտասարդ Հերսթի համար դառնում է փորձադաշտ, որտեղ նա ձեռք է բերում կեղծ լուրեր ստեղծելու տաղանդը և սովորում իրական լուրերի կեղծման ձևերը, որի նպատակը հանրային շոկ առաջացնելն է։ Նա հայտարարում է, որ սենսացիա հնարավոր է ստեղծել ամեն ինչից, գլխավորը նյութի կառուցվածքն է և ընթերցողին հետաքրքրող հարցի պատասխանի բավարարումը։ Տրվելով սենսացիոն նյութերի գայթակղությանը՝ գրում է սկանդալային նյութ կորպորացիաներից մեկի մասին, որի պատճառով վիճում է հոր հետ և զրկվում նրա կողմից ֆինանսավորումից։Հոր մահից հետո ունեցվածքը ժառանգվում է ոչ թե որդուն, այլ կնոջը։ Վերջինս, սակայն, մինչ իր մահը այդ գումարից իր որդուն ամսական հատկացնում էր տասը հազար դոլար։ Տեղափոխվելով Նյու Յորք՝ գնում է New York Morning Journal-ը։ Սրան անվանում էին աղախինների թերթ, քանի որ հիմնական ընթերցողներն այդ խավի մարդիկ էին։ Մեկ տարվա ընթացքում Հերսթը թերթի շրջանառությունը 77.000-ից հասցնում է մեկ միլիոնի՝ ծախսելով բավական գումար և հարվածելով ծերացող Պուլիտցերի New York World թերթին, հենց նրա՝ սենսացիոն (սկանդալային) նյութեր հրապարակելու եղանակով։Նա առաջնորդվում էր հետևյալ սկզբունքով. Կարևոր չէ՝ ինչ ես պատմում, այլ՝ ինչպես։

Հերսթն ուժեղ թիմ է հավաքում։ Իսկ իր խմբագիրներին ասում է, որ իր թերթը պետք է այնպիսին լինի, որ կիսագրագետ էմիգրանտներտը, դեռահասները, քաղաքի բնակիչները ցանկանան կարդալ, այսինքն՝ բոլորը։ Նա թերթի գինը իջեցրեծ մինչև մեկ ցենտի։ Թերթի տպագրությունը միանգամից աճեց։ Սկսվեց այսպես կոչված «թերթային պատերազմ» Պուլիտցերի և Հերսթի միջև։

Թերթի առաջին էջերում հայտնվում էին սենսացիաները, հանցագործություններն ու աղետները կամ էլ հակառակը՝ պատմությունների հերոսությունների մասին։ Հատուկ տեղ էր էր հատկացված հայտնի մարդկանց անձնական կյանքին վերաբերող սկանդալներին, բամբասանքներին։ Իսկ սպանություններն ու աղետներն գեղարվաստական մանրամասնությամբ էին ներկայացնում։ Նման աշխատաոճի շնորհիվ թերթի տպաքանակը հսկայական չափերի է հասնում։ Հերստը գնում է Պուլիտցերի խմբագրական ամբողջ կազմը, որը գրում էր կիրակնոօրյա համարների համար։ Պուլիտցերն առաջարկում է վերադառնալ՝ բարձրացնելով հոնորարը, բայց հակառակորդը դրա կրկնակին է առաջարկում։ 1896-ին Հերսթը կարողանում է իր կողմ քաշել ամերիկյան կոմիքսի հիմնադիր Ռիչարդ Աուտկոլտին։ Պուլիտցերը չի կարողանում է հասնել մրցակցին, ում միջոցներն անսահմանափակ էին։ Նրա թերթում իբրև կոլյումիստներ գրում են Մարկ Տվենը, Ջեկ Լոնդոնը։ Հերսթի և Պուլիտցերի մրցակցության արդյունքում 1898 թ.-ին Կուբայում աշխուժանում է ազատագրական պայքարը Իսպանիայի դեմ։ Հերսթի թերթը սատարում էր Կուբայի ուժերին և կեղծ լուրեր գրում այնտեղ տեղի ունեցողի մասին։ Կուբայում թերթի թղթակիցը գրում է, որ ամեն ինչ խաղաղ է, պատերազմ չկա, որին ի պատասխան Հերսթը գրում է. «Դուք նկար ուղարկեք, իսկ ես պատերազմը կսարքեմ»։ Ի վերջո տրամադրությունները թեժանում են և 1898-ին սկսվում է Իսպանա-Ամերիկյան պատերազմը, որտեղ Ամերիկան օգնում էր Կուբային՝ պայքարելու թոթափել Իսպանական կարգերը։

1920-ականներին ամեն չորրորդ ամերիկացին կարդում էր Հերթսի թերթը։ Հերթսին էին պատկանում քսան օրաթերթ և տասնմեկ կիրակնօրյա թերթեր տասներեք քաղքներում, ինչպես նաև վեց ամսագիր, որոնք են Cosmopolitan, Good Housekeeping, և Harper's Bazaar.

1930 որոշում է դառնալ ԱՄՆ նախագահ, սակայն ձախողում է։ Հերսթն ուներ ֆաշիստական հայացքներ, երկրպագում էր Հիտլերին։ 1934-ին մեկնում է Գերմանիա, որտեղ հանդիպում է Հիտլերին։ Այնտեղից վերադառնալով՝ գրում է բավական սուր ու ագրեսիվ հոդված սոցիալիզմի, ԽՍՀՄ-ի ու Ստալինի դեմ։ Նա անգամ իր թերթում հրատարակում է Հերինգի հոդվածները, ով Հիտլերի աջ ձեռքն էր։ ԱՄՆ-ում ամենահայտնի ամսագիրը՝ Readers Digest-ը և ամերիկյան 19 բավականին լուրջ ազդեցություն ունեցող թերթեր աջակցում էին Հիտլերին։ ԵՎ դրանք բոլորն էլ Հերսթին էին պատկանում։ Հերստը 1935-ին համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը գնահատվում էր 200 մլն դոլար։ 1940-ին նա արդեն 25 ամենօրյա թերթի, 24 շաբաթաթերթի, 12 ռադիոկայանների և 2 լրատվական գործակալությունների սեփականատեր էր։

1941-ին ռեժիսոր Օրսոն ՈՒելսը «Քաղաքացի Քեյն» ֆիլմն է նկարահանում, որի գլխավոր հերոսի նախատիպը հենց Հերստն էր։ Ֆիլմում անգամ նրա հայտնից խոսքերն են ցիտվում։ Ֆիլմը միանգամից Օսկարի է արժանանում լավագույն սցենարի համար։ Շատ քննադատներ նշում են՝ բոլոր ժամանակների և ազգերի լավագույն ֆիլմն է։ Սակայն Հերստը դեմ էր ֆիլմին, և դրա դուրս գալուց հետո իսկական պատերազմ է սկսում ռեժիսորի հետ։ ԱՄՆ-ի պատմության մեջ այն հազվադեպ դեպքերից է, երբ ֆիլմն այդպիսի արձագանք է առաջացնում հասարակական և քաղաքական ոլորտներում։

Մահացել է 1951 օգոստոսի տասնչորսին Բեվերլի Հիլսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթ» հոդվածին։