Ուիլլ Փոուլթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլլ Փոուլթեր
անգլ.՝ Will Poulter
Ծնվել էհունվարի 28, 1993(1993-01-28)[1] (31 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունThe Harrodian School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կատակերգու, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան

Ուլյամ Ջեք «Ուիլլ» Փոուլթեր (անգլ. William Jack "Will" Poulter, հունվարի 28, 1993(1993-01-28)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն) բրիտանական կինոյի դերասան։ BAFTA-ի մրցանակակիր (2014)։ Առաջին աշխատանքներից մեկը եղել է Լի Քարթերի դերը «Ռեմբոյի որդին» ֆիլմում։ Հասարակությանը հայտնի է դարձել շնորհիվ Յուստես Վրեդի դերի Մայքլ Էփդեթի «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1993 թվականի հունվարի 28-ին Լոնդոնում։ Ունի եղբայր (Էդ) և քույր (Շարլոտ)։ Սովորել է «The Harrodian School» մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է նաև Ռոբերտ Փեթինսոնը։

Որպես պրոֆեսիոնալ դերասան դեբյուտել է «Ռեմբոյի որդին» ֆիլմում, Լի Քարթերի դերում[2]։ Ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է «Sundance» կինոփառատոնում 2007 թվականին, և ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Հետագայում ֆիլմը ցուցադրվել է մի շարք միջազգային կինոփառատոններում, այդ թվում` Գլազգոյի կինոփառատոնում և Բրիտանական կինոյի ինստիտուտի Լոնդոնի 51-րդ կինոփառատոնում։ «Ռեմբոյի որդին» ճանաչվել է լավագույն կոմեդիա Բրիտանական կայսրության մրցանակաբաշխության արարողության ժամանակ և արժանացել է հանդիսատեսի համակրանքի մրցանակին Լոկարնո (Շվեյցարիա) կինոփառատոնում։ Բացի այդ Փոլութերը հավակնում էր «Ամենապայծառ դեբյուտ» կոչմանը։

2008 թվականին Ուիլլը նկարահանվել է «School Of Comedy»-ի փորձնական սերիայում, որը եթեր դուրս եկավ «Comedy Lab» ծրագրի շրջանակներում։ Դրանից հետո սկսցվեցին «School Of Comedy» լիարժեք սերիալի նկարահանումները, առաջին սեզոնի սերիաները հայտնվեցին էկրանին 2009 թվականին։ «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» ֆիլմում մասնակցությունից հետո[3] Ուիլլին սկսեցին հրավիրել շատ հետաքրքիր նախագծեր։ 2013 թվականին նա նկարահանվել է հանրաճանաչ հոլիվուդյան կատակերգություն «Մենք Միլլերներն ենք»-ի գլխավոր դերերից մեկում, իսկ 2014 թվականին «Լաբիրինթոսում վազողը» ֆանտաստիկ ֆիլմում[4] և «Պլաստիկ» ֆիլմ-կողոպուտում։ 2015 թվականին Փոլութերը խաղացել է Ջիմ Բրիջերի դերը ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դեր
2007 ֆ Ռեմբոյի որդին Son of Rambow Լի Քարթեր
2008 հֆ Կոմեդիայի դպրոցը School of Comedy Վերյուս
2010 ֆ «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» The Chronicles of Narnia: The Voyage of the Dawn Treader Յուստես Վրեդ
2011 ֆ Վայրի Բիլլը Wild Bill Դին
2013 ֆ Մենք Միլլերներն ենք We’re the Millers Քեննի
2014 ֆ Պլաստիկ Plastic Ֆորդի
2014 ֆ Լաբիրինթոսում վազողը The Maze Runner Գալլի
2015 ֆ Փրկվածը The Revenant Ջիմ Բրիջեր
2016 ֆ Սիրահարված երեխաները Kids in Love Ջեք
2017 ֆ Պատերազմի մեքենան War Machine Ռիք Օրտեգա
2017 ֆ Դետրոիտ Detroit Ֆիլիպ Կրաուս
2018 ֆ Լաբիրինթոսում վազողը։ Դեղամիջոց մահվան դեմ The Maze Runner: The Death Cure Գալլի
2018 ֆ Նորածինը The Little Stranger Րոդերիկ Այրես
2018 ֆ Սև հայելին։ Բրանդաշմիգ Black Mirror: Bandersnatch Կոլին Րիտման

Հեռուստատեսային աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր
2007 Comedy Shuffle Find Your Folks Presenter
2008 Comedy Lab — School of Comedy Various
2008 Lead Balloon Sweet Throwing Boy
2009—2010 School of Comedy Various
2010 The Fades Mac

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «NarniaNews.Ru - Нарния по-русски! - Уилл Поултер отметил свой 19-й День Рождения». narnianews.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Will Poulter Cast as Eustace Scrubb! | NarniaWeb» (անգլերեն). www.narniaweb.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  4. «MAZE RUNNER: THE SCORCH TRIALS | Official Movie Site | 2015». themazerunnermovie.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  5. Kroll, Justin (2014 թ․ հունիսի 25). «'We're the Millers" Will Poulter Joins Leonardo DiCaprio in 'The Revenant' (Exclusive)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլլ Փոուլթեր» հոդվածին։