Ուզբեկներ
Ուզբեկներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||
30.000.000 | ||||||
Բնակեցում | ||||||
| ||||||
Լեզու(ներ) | ||||||
Ուզբեկերեն | ||||||
Հավատք(ներ) | ||||||
Սուննի իսլամ | ||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | ||||||
Թուրքմեններ, Ղրղզներ, Ղազախներ | ||||||
Ծագել են | ||||||
Կենտրոնական Ասիա |
Ուզբեկներ (ինքնանվանումը՝ ուզբեկ), ազգ Միջին Ասիայում, Ուզբեկստանի հիմնական բնակչությունը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր թիվը 30 միլիոն է (2013), որից Ուզբեկստանում ապրում է 23 929 309, Տաջիկստանում՝ 1 210 236, Ղրղզստանում 980 000, Ղազախստանում՝ 490 000, Թուրքմենստանում՝ 260 000։ Ռուսաստանում ապրող ուզբեկների թիվը 2002 թվականի պաշտոնական տվյալներով հասել է 499 862-ի։
Լեզու և կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսում են ուզբեկերեն։ Հավատացյալները սուննի մուսուլմաններ են։
Մարդաբանակ գծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուզբեկստանի տարածքում հնում բնակվել են եվրոպեոիդ մարդաբանական տիպին պատկանող իրանալեզու ժողովուրդներ ու ցեղեր (սողդիացիներ, խորեզմցիներ, բակտրիացիներ, ֆերգանացիներ և սակա-մասսագետներ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ․ թ․ 1-ին հազարամյակի կեսին Կենտրոնական Ասիայից սկսել են Միջինասիական միջագետք թափանցել մոնղոլոիդ մարդաբանական տիպին պատկանող թյուրքալեզու որոշ ցեղախմբեր։ Այդ հոսքն ուժեղացել է 6-րդ դարի 2-րդ կեսից, երբ Միջին Ասիան մտել է Թյուրքական խաքանության կազմի մեջ։ Հետագա դարերում թյուրք, որոշ ցեղեր աստիճանաբար անցել են նստակեցության և միաձուլվել իրանալեզու ժողովուրդներին, մնացածները շարունակել են վարել վաչկատուն կյանք՝ պահպանելով տոհմացեղային ավանդույթները։ Միջինասիական միջագետքը Կարախանյանների պետության մեջ մտնելու ժամանակաշրջանում (11-12-րդ դարեր) այնտեղ հաստատված թյուրքալեզու ցեղերի հիման վրա սկսվել է ուզբեկ, ժողովրդի կազմավորումը։
13-րդ դարում թաթար-մոնղոլների նվաճումների հետևանքով Միջինասիական միջագետքում հաստատվել են թուրքական և մոնղոլական նոր ցեղեր։ Ուզբեկների՝ որպես ժողովրդի կազմավորումը, հիմնականում տեղի է ունեցել դեշտ-ի ղփչաղ կամ ուզբեկ կոչվող թյուրքական ցեղերի զանգվածային ներթափանցումից (15-րդ դարի վերջ - 16-րդ դարի) հետո։
20-րդ դարի սկզբին ուզբեկների կազմում առկա էին ազգագրության 3 մեծ խմբեր՝ երկրագործությամբ, արհեստներով ու առևտրով զբաղվող նստակյացներ, նախամոնղոլական և ետմոնղոլական ժամանակներում հաստատված թյուրք, խաշնարած ցեղերի հետնորդներ, որոնց մեծամասնությունը պահպանում էր «թյուրք» ինքնանվանումը, և 15-16-րդ դարերում դեշտ-ի ղփչաղ ուզբեկ, ցեղերի սերունդներ։ Ուզբեկ, ցեղերի անցումը նստակեցության սկսվել է 15-րդ դարում և ավարտվել 20-րդ դարի սկզբին։
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին դեռես ավարտված չէր ուզբեկական բուրժուական ազգի ձեավորումը։ Խորհրդային կարգերի պայմաններում Ուզբեկներ ձեռք բերեցին իրենց ազգային պետականությունը և ձևավորվեցին իբրև սոցիալիստական ազգ, հաղթահարեցին տնտեսական և մշակութային հետամնացությունը, մեծ հաջողությունների հասան գիտության և արվեստի զարգացման բնագավառներում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |