Ոսկե տիկին (հուշարձան, Լյուքսեմբուրգ)
Ոսկե տիկին (հուշարձան, Լյուքսեմբուրգ) | |
---|---|
Տեսակ | պատմության հուշարձան և World War I and II memorial? |
Քանդակագործ | Claus Cito? |
Ստեղծում | մայիսի 27, 1923 |
Բացում | մայիսի 27, 1923 |
Բարձրություն | 21 մետր |
Երկիր | Լյուքսեմբուրգ |
Բնակավայր | Լյուքսեմբուրգ |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Monument du souvenir Gëlle Fra Վիքիպահեստում |
Հուշարձան (ֆր.՝ Monument du souvenir), սովորաբար կոչվում է Gëlle Fra (Գելե Ֆրա) (լյուքսեմբուրգերեն նշանակում է «Ոսկե տիկին»), ռազմական հուշահամալիր Լյուքսեմբուրգ քաղաքում, հարավային Լյուքսեմբուրգում։ Հուշարձանը նվիրված է մոտ 1000 լյուքսեմբուրգցիների հիշատակին, ովքեր ինքնակամ միացել են Դաշնակից ռազմական ուժերին Առաջին աշխարհամարտի ընթացքում։
Gëlle Fra - ն գտնվում է Սահմանադրության հրապարակում՝ Լյուքսեմբուրգի Վերին Քաղաք շրջանում, քաղաքի կենտրոնում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուրշարձանի գլխավոր մասը 21 մետր բարձրության գրանիտե կոթողն է։ Վերևից կոթողը կազմված է ոսկեջրած բրոնզե կնոջ արձանից, որը կարծես դափնեսակ է դնում ազգի գլխին։ Կոթողի ներքևում երկու (ոչ ոսկեջրած) բրոնզե պատկերաքանդակներ են՝ ներկայացնողեն լյուքսեմբուրգցի զինվորներին, ովքեր ինքնակամ գնացել են Ֆրանսիայի կողմից ծառայելու, մեկը պառկած է կոթողի ներքևում և խորհրդանշում է մահը երկրին ծառայելու ընթացքում, իակ նյուսը նստած է և ողբում է զոհված հայրենակցի մահը։
Բոլոր երեք արձանների քանդակագործը արմատներով Լյուքսեմբուրգից Կլաուս Սիտոն է։ Հայտնի չէ, թե ով է հանդես եկել Gëlle Fra - ի մոդելը։ Հուշարձանը բացվել է 1923 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ամաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լյուքսեմբուրգը ստիպված էր չեզոքություն պահպանել, բայց Լյուքսեմբուրգը գրավվել էր Գերմանիայի կողմից, որը հիմնեց ռազմական գործողություներ անհրաժեշտության դեպքում[1]։ Սակայն լյուքսեմբուրգցիների մեծ մասը չհավատաց Գերմանիային և նրա բարի նպատակներին, վախենալով, որ Գերմանիան պատերազմում հաղթանակ տանելու դեպքում կարող է անեքսիայի ենթարկել երկիրը։ Այս հավանականությունները ամփոփվել են Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգի Սեպտեմբերյան ծրագրի մեջ[2]։
Թեև լյուքսեմբուրգցիները գտնվում էին Գերմանիայի հսկողույթան տակ և այն, որ նրանք տանն էին, օգնեց Դաշնակիցներին, որոնք գտնվելով սահմանից այն կողմ՝ Գերմանիայի վերահսկողությունից դուրս, հավաքել կամավորներ Գերմանիայի դեմ կռվելու համար։ Ընդհանուր առմամբ 3700 լյուքսեմբուրգցիներ ծառայեցին ֆրանսիական բանակում, որոնցից 2000 - ը զոհվեցին[3]։ Քանի որ Լյուքսեմբուրգի մինչպատերազմյան բնակչության թվաքանակը կազմում էր ընդամենը 266 000 մարդ[4], այդ կորուստը կազմել է բնակչության 1% - ը, որը համեմատաբար շատ ավելի մեծ է, քան ցանկացած այլ պատերազմի մասնակից երկրում։ (Տես՝ Առաջին համաշխարհային պատերազմի կորուստները)։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Լյուքսեմբուրգը գրավված էր նացիստների կողմից, գերմանացիները 1940 թվականի հոկտեմբերին քանդեցին այս հուշահամալիրը։ Հուշահամալիրից մի քանի մասեր փրկվել են և պատերազմից հետո հուշարձանը մասամբ վերականգնվեց։ Հետագա փոփոխություններ են կատարվել Լյուքսեմբուրգի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին և Կորեական պատերազմին մասնակցած զինվորական ուժերի պատվին։
Հուշարձանը իր տեղում լիովին վերակառուցվել և վերականգնվել է միայն 1985 թվականին։
Ոսկեզօծ կնոջ արձանը ցուցադրվել է 2010 թվականի Շանհայի համաշխարհային ցուցահանդեսի Լյուքսեմբուրգի տաղավարի մուտքի մոտ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Речь Бетмана Холвега в немецком Рейхстаге (на немецком), 4 августа 1914 года.
- ↑ (գերմ.) Septemberprogramm des Reichskanzlers Theobald von Bethmann-Hollweg. 9 сентября 1914. Проверено 15 апреля 2014.
- ↑ «'Национальный музем военной истории Люксембурга в Дикирхе'». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Lahmeyer, Jan. «Люксембург: население страны». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Reise nach Shanghai: Gëlle Fra wird vom Sockel geholt.» Արխիվացված 2011-01-02 Wayback Machine Wort.lu, 2010-02-25 15:03, версия от 2010-02-25 16:03. (de)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Ֆրանսերեն)/(գերմ.) Լյուքսեմբուրգի գերմանական օկուպացիա. GWPDA, 1998 թվական մայիսի 21։ | Ստուգվել է 2014 թվականի ապրիլի 15 - ին։
- Հանգիստ Լյուքսեմբուրգում. Տեսարժան վայրեր։ Ոսկե Տիկին։