Ողբ Իկարոսի համար (նկար)
Ողբ Իկարոսի համար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Հերբերտ Ջեյմս Դրեյպեր[1] |
տարի | 1898 |
բարձրություն | 155,6 սանտիմետր[2] |
լայնություն | 182,9 սանտիմետր[2] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա[1] |
հավաքածու | Թեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Ողբ Իկարոսի համար» (անգլ.՝ «The Lament for Icarus»), Հերբերտ Ջեյմս Դրեյպերի վրձնին պատկանող նկար։ Այն ստեղծվել է 1898 թվականին։ Ստեղծագործության սյուժեի հիմքում ընկած է հին հունական դիցաբանության լեգենդը Իկարոսի և Դեդալոսի մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում հեղինակը վրձնել է մահացած Իկարոսին։ Նրան շրջապատել են թվով երեք ողբացող հավերժահարսներ։ Իկարոսի վրա անցկացրած թևերը նման են դրախտի թռչնի թևերին[3].
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1890-ական թվականներին Հերբերտ Ջեյմս Դրեյպերը հիմնականում ստեղծագործում էր հին հունական դիցաբանության մոտիվներով։ Նկարիչ Ֆրեդերիկ Լեյտոնը 1869 թվականին նկարեց իր ամենահայտնի նկարներից մեկը՝ «Դեդալոսն ու Իկարոսը»։ Այստեղ նա պատկերեց թռիչքի պատրաստվող Իկարոսին։ Իսկ Հերբերտ Ջեյմս Դրեյպերը իր նկարում պատկերել է նրա թռիչքի ողբերգական վախճանը։ Նկարի ստեղծման նախապատրաստական փուլում Դրեյպերը, որպեսզի նկարը լինի բացառիկ բնական, վարձում է չորս պրոֆեսիոնալ մոդելների, որպեսզի նրանք ծառայեն որպես բնորդներ։ Այդ մարդիկ էին՝ Էթել Ջարդեն (անգլ.՝ Ethel Gurden), Էթել Վարվիկ (անգլ.՝ Ethel Warwick), Ֆլորենս Բյորդ (անգլ.՝ Florence Bird) և Լուիջի դե Լուկա (անգլ.՝ Luigi di Luca)[4]:
1898 թվականին նկարը ձեռք է բերվել Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսից՝ ըստ Ֆրենսիս Լեգատ Չանտրիի կտակի[5]։ «Ողբ Իկարոսի համար» նկարը պարգևատրվել է ոսկե մեդալով 1900 թվականին Փարիզում կայացած Միջազգային ցուցահանդեսի ժամանակ[6]։ Ներկա պահին Դրեյպերի այս ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում։
Գեղարվեստական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդու մարմնի նկարումը, որպես էմոցիաների սուբյեկտիվ մարմնավորում, ինչը որ առկա է այս ստեղծագործության մեջ, համարվում է վիկտորյանական դարաշրջանի գեղարվեստի և քանդակագործության ավարտը[4]։ Հերբերտ Ջեյմս Դրեյպերը օգտագործել է լուսային էֆեկտներ ջրերի վրա՝ նկարելով տաք գույներով ու երանգներով։ Իկարոսի արևից այրված մարմինը վկայում է, որ վերջինս նախքան ընկնելը, մոտ է եղել արեգակին։ Մայր մտնող արևի ճառագայթները հեռու ժայռերի հետևում, վկայում են ժամանակի արագահոս լինելու մասին։ «Ողբ Իկարոսի համար» նկարի բարոյականությունը, սենտիմենտալիզմն ու զգայականությունը ի վերջո ներկայացնում է էպիկական ձախողման մասին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/the-lament-for-icarus-117696
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.tate.org.uk/art/artworks/draper-the-lament-for-icarus-n01679
- ↑ Jacob E. Nyenhuis. Myth and the creative process: Michael Ayrton and the myth of Daedalus, the maze maker, Wayne State University Press, 2003, p. 54, ISBN 0814330029
- ↑ 4,0 4,1 Alison Smith. Exposed: The Victorian Nude, Watson-Guptill, 2002
- ↑ ««The Chantry Bequest»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Art Reproduction of Draper». Allartclassic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ողբ Իկարոսի համար (նկար) կատեգորիայում։ |