Հերբերտ Ջեյմս Դրեյփեր
Հերբերտ Ջեյմս Դրեյփեր անգլ.՝ Herbert James Draper | |
---|---|
Ծնվել է | 1863[1][2][3][…] կամ նոյեմբերի 26, 1863 |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 22, 1920[2][4][5][…] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Bruce Castle School? և St John's Wood Art School? |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող և վիզուալ արտիստ |
Ոճ | կլասիցիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Կերպարվեստ[6] և գեղանկարչություն[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Ulysses and the Sirens? և Ողբ Իկարոսի համար (նկար) |
Herbert James Draper Վիքիպահեստում |
Հերբերտ Ջեյմս Դրեյփեր (անգլ.՝ Herbert James Draper,1863[1][2][3][…] կամ նոյեմբերի 26, 1863, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 22, 1920[2][4][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարիչ, որը հայտնի է դիցաբանությունից և գրականությունից ներշնչված կանանց կերպարներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոնդոնում՝ մրգավաճառ Ջոն Ջեյմս Դրեյփերի և նրա կնոջ՝ Էմմայի ընտանիքում՝ լինելով նրանց յոթերորդ երեխան և միակ որդին[7][8]։ Դրեյփերը կրթություն է ստացել Թոտենհեմի Բրյուս Կասլ դպրոցում[9], այնուհետև շարունակել է ուսումը Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[9]։ 1888-1892 թվականներին նա կատարել է մի քանի ուսումնական ուղևորություններ Հռոմ և Փարիզ՝ 1889 թվականին Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ոսկե մեդալը և ճանապարհորդական կրթաթոշակը շահելուց հետո։ 1890-ականներին նա աշխատել է որպես նկարազարդող և վերջնականապես հաստատվել է Լոնդոնում։ 1891 թվականին նա ամուսնացել է Իդայի (օրիորդական ազգանունը՝ Ուիլյամս) հետ, ումից ունեցել է մեկ դուստր՝ Իվոն[9]։
Դրեյփերը ճանապարհորդել է Իսպանիայում, Իտալիայում, Մարոկկոյում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում և Բելգիայում։ Փարիզում նա աշխատել է Ժյուլիանի ակադեմիայում։ 1891 թվականին նկարիչը վարձել է ստուդիա Հռոմում։ Վերադառնալով տուն՝ նա բացել է ստուդիա Քենսինգթոնում։ Նրա առաջին մեծ հաջողությունը կապված է 1894 թվականին Ակադեմիայում ցուցադրված «Ծովային կույսը» (The Sea Maiden) նկարին։
1894 թվականը դարձավ Դրեյփերի կյանքի ամենաարդյունավետ շրջանի սկիզբը։ Իր աշխատանքներում նա հիմնականում կենտրոնացել է հին հունական դիցաբանության վրա։ Նրա «Ողբ Իկարոսի համար» (The Lament For Icarus) նկարը 1900 թվականի Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի։ Չնայած նրան, որ Դրեյփերը չէր հանդիսանում Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, նա մասնակցել է 1897 թվականի ամենամյա ցուցահանդեսին։ Նա մահացել է 1920 թվականի սեպտեմբերի 22-ին Լոնդոնում։ Կյանքի ընթացքում նա բավականին հայտնի և սիրված նկարիչ էր, սակայն իր կյանքի վերջին տարիներին նրա համբավը նվազեց, և նա գրեթե մոռացվեց։
Նկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր աշխատանքներում Դրեյփերը հաճախ պատկերում էր դիցաբանական կերպարներ՝ նիմփաներ, սիրեններ, փերիներ, ջրահարսներ, հավերժահարսեր և այլն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Ծովային կույսը», 1894 թվական
-
«Կալիպսոյի կղզին», 1897 թվական
-
«Ողբ Իկարոսի համար», 1898 թվական
-
«Ջրի երեխա», մոտավորապես 1900 թվական
-
«Արիադնե», մոտավորապես 1905 թվական
-
«Ջրային նիմփան», 1908 թվական
-
«Ուլիսեսը և սիրենները», 1909 թվական
-
«Ամառային ծովերի մոտ», 1912 թվական
-
«Գնա, սիրուն Ռոուզ։ Ասա նրան, որ զուր է վատնում իր և իմ ժամանակը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Herbert Draper
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Գեղարվեստի թագավորական ակադեմիա — 1768.
- ↑ 4,0 4,1 4,2 Herbert James Draper — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 1871 British census St. Paul, Covent Garden
- ↑ Simon Toll, Herbert Draper, 1863–1920: A Life Study, Woodbridge: Antique Collectors' Club, 2001, 9781851493784, p. 49. Toll, p. 171, notes that 1864 and 1865, both sometimes given as Draper's birth year, are incorrect.
- ↑ 9,0 9,1 9,2 The Times, September 23, 1920; p. 1; Issue 42523; col A.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Toll, Simon: Herbert Draper 1863—1920: A Life Study; Antique Collector’s Club; 2003; ISBN 1-85149-378-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- H J Draper (Victorian Web)
- H J Draper online (ArtCyclopedia)
- Works by H J Draper (Tate Gallery)
- H J Draper (Art Renewal Center)
- Հերբերտ Ջեյմս Դրեյփերի գործերը Գուտենբերգ նախագծում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Ջեյմս Դրեյփեր» հոդվածին։ |
|