Ողբ Իկարոսի համար (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ողբ Իկարոսի համար
Herbert Draper - The Lament for Icarus - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչHerbert James Draper?
տարի1898
բարձրություն155,6 սանտիմետր[1]
լայնություն182,9 սանտիմետր[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԹեյտ Բրիտանիա
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
կայք

«Ողբ Իկարոսի համար» (անգլ.՝ «The Lament for Icarus»), Հերբերտ Ջեյմս Դրեյպերի վրձնին պատկանող նկար: Այն ստեղծվել է 1898 թվականին: Ստեղծագործության սյուժեի հիմքում ընկած է հին հունական դիցաբանության լեգենդը Իկարոսի և Դեդալոսի մասին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում հեղինակը վրձնել է մահացած Իկարոսին: Նրան շրջապատել են թվով երեք ողբացող հավերժահարսներ: Իկարոսի վրա անցրած թևերը նման են դրախտի թռչնի թևերինц[2].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իկարոսի ուրվանկարը

1890-ական թվականներին Հերբերտ Ջեյմս Դրեյպերը հիմնականում ստեղծագործում էր հին հունական դիցաբանության մոտիվներով: Նկարիչ Ֆրեդերիկ Լեյտոնը 1869 թվականին նկարեց իր ամենահայտնի նկարներից մեկը՝ «Դեդալոսն ու Իկարոսը»: Այստեղ նա պատկերեց թռիչքի պատրաստվող Իկարոսին: Իսկ Հերբերտ Ջեյմս Դրեյպերը իր նկարում պատկերել է նրա թռիչքի ողբերգական վախճանը: Նկարի ստեղծման նախապատրաստական փուլում Դրեյպերը, որպեսզի նկարը լինի բացառիկ բնական, վարձում է չորս պրոֆեսիոնալ մոդելների, որպեսզի նրանք ծառայեն որպես բնորդներ: Այդ մարդիկ էին՝ Էթել Ջարդեն (անգլ.՝ Ethel Gurden), Էթել Վարվիկ (անգլ.՝ Ethel Warwick), Ֆլորենս Բյորդ (անգլ.՝ Florence Bird) և Լուիջի դե Լուկա (անգլ.՝ Luigi di Luca)[3]:

1898 թվականին նկարը ձեռք է բերվել Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսից՝ ըստ Ֆրենսիս Լեգատ Չանտրիի կտակի[4]: «Ողբ Իկարոսի համար» նկարը պարգևատրվել է ոսկե մեդալով 1900 թվականին Փարիզում կայացած Միջազգային ցուցահանդեսի ժամանակ[5]: Ներկա պահին Դրեյպերի այս ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում:

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդու մարմնի նկարումը, որպես էմոցիաների սուբյեկտիվ մարմնավորում, ինչը որ առկա է այս ստեղծագործության մեջ, համարվում է վիկտորյանական դարաշրջանի գեղարվեստի և քանդակագործության ավարտը[3]: Հերբերտ Ջեյմս Դրեյպերը օգտագործել է լուսային էֆեկտներ ջրերի վրա՝ նկարելով տաք գույներով ու երանգներով: Իկարոսի արևից այրված մարմինը վկայում է, որ վերջինս նախքան ընկնելը, մոտ է եղել արեգակին: Մայր մտնող արևի ճառագայթները հեռու ժայռերի հետևում, վկայում են ժամանակի արագահոս լինելու մասին: «Ողբ Իկարոսի համար» նկարի բարոյականությունը, սենտիմենտալիզմն ու զգայականությունը ի վերջո ներկայացնում է էպիկական ձախողման մասին:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.tate.org.uk/art/artworks/draper-the-lament-for-icarus-n01679
  2. Jacob E. Nyenhuis. Myth and the creative process: Michael Ayrton and the myth of Daedalus, the maze maker, Wayne State University Press, 2003, p. 54, ISBN 0814330029
  3. 3,0 3,1 Alison Smith. Exposed: The Victorian Nude, Watson-Guptill, 2002
  4. «The Chantry Bequest»
  5. «Art Reproduction of Draper»։ Allartclassic.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է 2010-11-19