Շրջաններ (ֆիլմ)
Երկիր | Սերբիա Ֆրանսիա Գերմանիա Սլովենիա Խորվաթիա |
---|---|
Ժանր | դրամա[1] |
Թեմա | Բոսնիական պատերազմ, Հարավսլավական պատերազմ և Srđan Aleksić? |
Թվական | հունվարի 18, 2013[2], ապրիլի 17, 2014[3] և հոկտեմբերի 10, 2013[4] |
Լեզու | սերբերեն և գերմաներեն |
Ռեժիսոր | Սրդան Գոլուբովիչ[1][5] |
Սցենարի հեղինակ | Սրդան Կոլջևիչ |
Դերակատարներ | Ալեքսանդր Բերչեկ, Նեբոյշա Գլագովաց, Նիկոլա Ռակոչևիչ, Խրիստինա Պոպովիչ, Բորիս Իսահակովիչ, Վուկ Կոստիչ, Ժասնա Դուրիցիչ, Էմիր Հաձիհաֆիզբեգովիչ, Ռադոջ Կուպիչ, Լեոն Լուցև, Դեյան Չուկիչ և Գենո Լեչներ |
Երաժշտություն | Mario Schneider? |
Պատմվածքի վայր | Տրեբինյե, Բելգրադ և Հալե Նոյշտադտ |
Տևողություն | 112 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Շրջաններ» (սերբ.՝ Кругови, սերբախորվաթ․՝ Krugovi), ռեժիսոր Սրդան Գոլուբովիչի կինոնկարը, որը էկրաններին է բարձրացել 2013 թվականին։ Ժապավենը առաջ գնաց մինչև «Օսկար»՝ լավագույն արտասահմանյան ֆիլմ կատեգորիայում, սակայն չանվանակարգվեց[6][7]։ Ֆիլմը Բեռլինի 63-րդ կինոփառատոնին հաղթեց Ընդհանրական ժյուրիի մրցանակը[8], իսկ 2013 թվականին կայացող «Երևանի համաշխարհային կինոփառատոնի շրջանակներում» արժանացավ «Ոսկե ծիրան»-ի գրան պրիին, ինչպես նաև որպես լավագույն առանձնահատուկ ֆիլմ, կրկին արժանացավ գրան պրիի՝ «CinEast» կինոփառատոնին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողությունների սկսում են 1993 թվականին՝ բոսնիական Տրեբինե քաղաքում՝ Բոսնիական պատերազմի ընթացքում։ Երիտասարդ սերբացի զինվոր Մարկոն մի քանի օրով վերադառնում է ծննդավայր։ Երբ իր ընկեր՝ բժիշկ Նեբոյշայի հետ ժամանում է քաղաքի հրապարակ, երեք սերբացի առանց պատճառ սկսում են ծեծի ենթարկել կրպակի մուսուլման վաճառող Հարիսին։ Մարկոն խառնվում է կռվին՝ անմեղ մարդուն պաշտպանելու համար։ Չնայած մեզ ցույց չեն տալիս, թե ինչ է տեղի ունենում հետո, սակայն սյուժեի հետագա զարգացումներից պարզ է դառնում, որ Մարկոն զոհվում է այդ կռվում։
Անցնում է 12 տարի։ Հարիսը տեղափոխված է լինում Գերմանիա և երջանիկ ապրում իր կնոջ և երկու դուստրերի հետ, սակայն անցյալը բաց չի թողնում իրեն։ Այդ պատճառով, երբ իր հետ է կապվում Նադան՝ Մարկոյի նախկին հարսնացուն, ով թաքնվում է իր դաժան ամուսնուց, նա որոշում է ամեն գնով օգնել վերջինիս։ Նեբոյշան աշխատում է Բելգրադի հիվանդանոցում, որպես վիրաբույժ։ Երբ նրա մոտ է գալիս Մարկոյի մարդասպաններից մեկը՝ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով, բժիշկը կանգնում է երկընտրանքի առջև՝ օգնե՞լ արդյոք ատելի մարդուն, թե ոչ։ Վերջապես Ռանկոն՝ Մարկոյի հայրը պետք է որոշի, թե ինչպես վերաբերվի իր մոտ հայտնված երիտասարդ Բոգդանի հետ, ով մարդասպաններից մեկի որդին է։ Մի քանի տարի առաջվա դեպքը շրջադարձային է լինում դրա բոլոր մասնակիցների համար․․․
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Բերչեկ — Ռանկո
- Լեոն Լուչև — Հարիս
- Նեբոյշա Գլագովաց — Նեբոյշա
- Նիկոլա Ռակոչևիչ — Բոգդան
- Խրիստինա Պոպովիչ — Նադա
- Բորիս Իսահակովիչ — Տոդոր
- Վուկ Կոստիչ — Մարկո
- Դեյան Չուկիչ — Նադայի ամուսինը
- Գենո Լեխներ — Անդրեա
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 — Բեռլինի 63-րդ կինոփառատոն՝ ընդհանրական ժյուրիի հատուկ մրցանակ։
- 2013 — «Սանդենս» կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ։
- 2013 — Երևանյան կինոփառատոնի շրջանակներում՝ լավագույն ֆիլմ «Ոսկե ծիրան» մրցանակը։
- 2013 — Սարաևյան և Սոֆյական կինոփառատոններում հանդիսատեսի համակրանք մրցանակը՝ լավագույն ֆիլմի համար։
- 2013 — Բարիի կինոթառատոնի լավագույն ռեժիսորական աշխատանք։
- 2013 — հատուկ հիշեցում Թալինյան կինոփառատոնին
- 2013 — լավագույն համազգային ֆիլմ անվանակարգը Արբանյակ մրցանակաբաշխությունում։
- 2013 — Սիեթլում կայացող կինոփառատոնի մասնակից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1839522/
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ «Սերբական «Շրջաններ» ֆիլմը Օսկարի հավակնորդ». In Serbia. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Ակադեմիական կինոփառատոն։ Serbia Nominates 'Circles' and Montenegro Taps 'Bad Destiny' in Foreign Language Category». Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Prizes of the Independent Juries». Berlinale. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շրջաններ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|